«Հրապարակ». «Պատիվ ունեմ»-ը կդիմի ՍԴ

Մամուլի տեսություն

«Հրապարակը» գրում է.

««Պատիվ ունեմ» խմբակցությունը պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցով պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան՝ բողոքարկելով ԱԺ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից նրան զրկելու գործընթացը։ Ընդդիմադիրների համոզմամբ՝ իշխող ՔՊ-ի գործողություններն ապօրինի են: ՍԴ դիմումի հիմքում մի քանի հիմնավորում են ընդգրկելու։

Առաջինը՝ որ օրենսդիրներն իրավունք չունեին ժամանակավոր անաշխատունակության՝ բյուլետենի մեջ գտնվող Թովմասյանին զրկել պաշտոնից, իսկ բյուլետենը պայմանավորված է եղել երեխաների առողջական խնդիրներով։ Մյուս հիմքն այն է, որ ԱԺ խորհրդի նիստին ներկայությունն իմպերատիվ պահանջ չէ, պատգամավորը պարտավոր չէ մասնակցել։ Բացի այդ՝ Թովմասյանը գրավոր աշխատել է խորհրդի հետ, եթե պետք է եղել օրենսդրական նախաձեռնությունների համար` դիմումներ է գրել։ Երրորդ հիմքը․ պատգամավորը` հանձնաժողովի նախագահը, չի կարող սահմանափակել որեւէ մեկի խոսքի ազատության իրավունքը՝ ո՛չ էդգար Ղազարյանի, ո՛չ էլ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանի, ով նիստի ողջ ընթացքում սպառնալիքներ էր հնչեցնում։

Թե երբ կներկայացվի դիմումը, մեր աղբյուրները ժամկետ չնշեցին, իրավաբաններն աշխատում են, որից հետո կդիմեն գործընկեր ֆրակցիային` «Հայաստան» դաշինքին, քանի որ ՍԴ դիմելու համար 26 պատգամավորի ստորագրություն է պետք։ Դիմումում կներկայացվեն նաեւ Թովմասյանի գործունեության որոշ դրվագներ, որպեսզի հիմնավորեն, որ փորձել են կասեցնել Թովմասյանի՝ ի պաշտոնե միջազգային կառույցների հետ կոնտակտը, իսկ Թովմասյանն Արցախի թեմայով ի պաշտոնե 900 գրություն է ուղղել տարբեր կառույցների, դեսպանների, մոտ 500 գրություն էլ՝ իշխանությունների հակաժողովրդավարական քայլերի մասին»։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի