ՀԱՅ­ՐԵ­ՆԱ­ԾԱԽ­ՆԵ­ՐԻ Ա­ՆԱ­ՏՈ­ՄԻ­ԱՆ ԵՎ ՖԻ­ԶԻ­Ո­ԼՈ­ԳԻ­ԱՆ

Վերլուծություն

Եվ այս­պես, Ար­ցա­խում մեկ­նար­կած Հա­մա­ժո­ղովր­դա­կան շար­ժու­մը «մաս­նա­ճյու­ղեր» ու­նե­ցավ նա­և Ե­րև­ա­նում, և ար­ցախ­ցի փախս­տա­կան­նե­րը տար­բեր դես­պա­նատ­նե­րի և մի­ջազ­գա­յին ներ­կա­յա­ցուց­չու­թյուն­նե­րի մոտ ցույ­ցեր են ա­նում, ո­րոնց աս­տա­ճա­նա­բար ներգ­րավ­վում են նա­և ե­րև­ան­ցի­նե­րը և մայ­րա­քա­ղա­քի հյու­րե­րը: Սա­կայն շարժ­ման ար­դյու­նա­վե­տու­թյու­նը կա­րող է կտրուկ ա­ճել մի­այն Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րա­կում գտնվող Ադր­բե­ջա­նի դես­պա­նա­տու­նը թի­րա­խա­վո­րե­լուց հե­տո:

Սա­կայն դրան է­ա­կան խո­չըն­դոտ կա` ի դեմս Ստե­փա­նա­կեր­տի Վե­րածնն­դի հրա­պա­րա­կում նստա­ցույց ա­նող կա­պի­տու­լյան­տի մյուս թա­յի` Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի: Ռազ­մա­կան փոր­ձա­գետ Կա­րեն Վրթա­նե­սյա­նը մատ­նան­շում է. «Շա­տե­րը քննա­դա­տում են Ար­ցա­խի նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի ցու­ցադ­րա­կան ակ­ցի­ան (նստա­ցույ­ցը)՝ որ­պես ա­նի­մաստ և հու­սա­հատ: Ճիշտն ա­սած, ապ­շում եմ, որ դեռ մար­դիկ կան, ո­րոնց թվում է, թե Ա­րա­յի­կը շատ է ու­զում պաշտ­պա­նել Ար­ցա­խը, բայց մո­տը «մի տե­սակ չի ստաց­վում»: Որ կան մար­դիկ, ո­րոնք ա­սում են, թե. «Մի խոր­հուրդ տվեք խեղճ հա­րի­ֆին, ի­մա­նա, թե ինչ ա­նի»... Իսկ հի­մա չոր փաս­տեր»: Փոր­ձա­գե­տը մատ­նան­շում է Ա­րա­յի­կի լսա­րան­նե­րը.

«1. Լսա­րան №1. Ար­ցախ­ցի­ներ:

2. Լսա­րան №2. ՀՀ բնակ­չու­թյուն:

3. Լսա­րան №3. Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­ներ:

4. Լսա­րան №4. Մի­ջազ­գա­յին հան­րու­թյուն:

Այդ բո­լոր լսա­րան­նե­րին Ա­րա­յի­կի ակ­ցի­ան հե­տև­յալ ու­ղերձն է փո­խան­ցում. «Ես հու­սա­հատ­վել եմ, այ­լևս ո­րև­է բան անհ­նա­րին է ա­նել»: Փոր­ձա­գե­տը հոր­դո­րում է ար­ցախ­ցի­նե­րին. «Փո­խեք դրան ո­րև­է մե­կով, ով Նի­կո­լի հե­տույ­քում նստած չէ և հան­ցա­կից չէ Ար­ցա­խը հանձ­նե­լու գոր­ծըն­թա­ցին: Ո­րով­հե­տև Ա­րա­յի­կի նստա­ցույ­ցի ա­մեն վայր­կյա­նը դա ամ­րո­ցի գլխին դրած ծա­ծան­վող սպի­տակ դրոշ է»:

Սպի­տակ դրոշ պա­հո­ղը «անճար հա­րիֆ» է խա­ղում` ճիշտ այն­պես, ինչ­պես գե­րա­գույն գլխա­վոր դա­վա­ճան Նի­կոլն է խա­ղում «խեղճ հա­րիֆ», ո­րին բո­լո­րը խա­բում են և տար­բեր բա­ներ գրպա­նը գցում` իշ­խա­նու­թյու­նից սկսած: Այդ խեղ­ճու­թյուն խա­ղա­ցող­նե­րը, շուրջ­բո­լո­րը հու­սալ­քու­թյան թույ­նով վա­րա­կե­լով, վտան­գա­վոր են ա­ռա­վել, քան ժան­տախտն ու բո­լոր հա­մա­ճա­րակ­նե­րը մի­ա­սին վերց­ված: Հա, իսկ Ա­րա­յի­կին ոչ պա­կաս, քան Նի­կո­լին, հաս­նում է, որ պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյան հան­գա­մանք­նե­րի շուրջ ման­րակր­կիտ «երգի» քննի­չի աշ­խա­տա­սե­նյա­կում: Բայց դա` հե­տո, երբ ազ­գա­յին իշ­խա­նու­թյան վե­րա­կանգն­ման և թուրք գա­ղու­թա­րար­նե­րի կա­մա­կա­տար ժե­խըն­տիր­նե­րին ար­մա­տա­խիլ ա­նե­լու հար­ցը լուծ­վի: Ի դեպ, Վե­րածնն­դի հրա­պա­րա­կից հե­ռու պա­հե­լու են­թա­կա է և նախ­կին հե­րոս, այժմ, Ar­me­ni­an in­fo բլո­գի բնո­րոշ­մամբ, «Իլհա­մի շլանգ» Սամ­վել Բա­բա­յա­նը. «Սյա­մոն ե­րա­զում է այն օր­վա մա­սին, երբ ար­ցախ­ցի­նե­րը վեր­ջա­պես կհա­մա­ձայն­վեն վերց­նել ադր­բե­ջա­նա­կան անձ­նագ­րեր, երբ Ար­ցա­խի էթ­նիկ հա­յե­րը կդառ­նան իս­կա­կան ադր­բե­ջան­ցի­ներ, իսկ ինքն էլ՝ այն խո­ղո­վա­կը, ո­րի մի­ջո­ցով ար­ցա­խա­հա­յե­րը ի­րենց թա­խան­ձանք­նե­րը մերթ ընդ մերթ կփո­խան­ցեն Իլ­հա­մին՝ ստա­նա­լու նրա բա­րե­հա­ճու­թյու­նը: Փո­ղի ու պաշ­տո­նի մո­լուցքն ուղ­ղա­կի այ­լա­սե­րել է Սյա­մո­յին՝ նրան շար­քա­յին նի­կոլ սար­քե­լով…»:

Կա և ու­րիշ վտանգ: «Հա­յաս­տա­նի գոր­ծող իշ­խա­նու­թյունն իր կող­մից ու­նի հան­րու­թյան մեջ­քի հե­տև­ում տա­րաբ­նույթ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի գնա­լու ձե­ռա­գիր, դրա ա­կա­նա­տե­սը մեկ ան­գամ չէ, որ ե­ղել ենք»,- զգու­շաց­նում է քա­ղա­քա­գետ Կա­րեն Բե­քա­րյա­նը: Ու թե­և այն, ինչ ար­դեն հրա­պա­րակ­վել է, շո­կա­յին է և վկա­յում է լրիվ կա­պի­տու­լյա­ցի­ա­յի մա­սին, կա­րող է ամ­բող­ջը չլի­նել, և ի հայտ գան նոր զար­հու­րե­լի կե­տեր: Քա­ղա­քա­գետ Հրա­չյա Ար­զու­մա­նյանն էլ մատ­նան­շում է, որ մի­ջազ­գա­յին հար­թակ­նե­րում Հա­յաս­տա­նի փո­խա­րեն գոր­ծում է հա­կա­Հա­յաս­տա­նը. «Երբ քո պե­տա­կան գոր­ծիչ­նե­րը աշ­խա­տում են քո պե­տա­կան շա­հե­րի դեմ, պատ­րաստ են հանձ­նե­լու քո պե­տա­կան ինք­նիշ­խա­նու­թյու­նը: Այդ պատ­ճա­ռով է, որ հայ ազ­գը կանգ­նել է խայ­տա­ռակ դժվար հար­ցի առ­ջև. պետք է պայ­քա­րես ար­տա­քին ագ­րե­սի­ա­յի դեմ ու նա­և քո ներ­քին գոր­ծիչ­նե­րի, ո­րոնք չեն ու­զում, որ դու ու­նե­նաս պե­տու­թյուն»:

Իսկ ԱԺ «Պա­տիվ ու­նեմ» խմբակ­ցու­թյան քար­տու­ղար Տիգ­րան Աբ­րա­հա­մյա­նը զգու­շաց­նում է ինչ­պես դա­վա­ճա­նա­կան, այն­պես էլ հա­կա­ար­դյու­նա­վետ գոր­ծըն­թաց­նե­րի մա­սին. «Իշխա­նու­թյան տար­բեր դեմ­քեր ԱԺ-ի ամ­բո­նից ի­րենց կո­տո­րում է­ին, թե Ար­ցա­խը ա­պա­գա ու­նի Ադր­բե­ջա­նի կազ­մում, խո­սում թուր­քե­րի հետ ախ­պե­րու­թյուն ա­նե­լու անհ­րա­ժեշ­տու­թյան մա­սին, ու հի­մա նույն թուր­քե­րը պարզ ցույց են տա­լիս, թե այդ «ախպե­րու­թյու­նը» ոնց է դրսև­որ­վե­լու: Ի­հար­կե, փա­շի­նյա­նա­կան իշ­խա­նու­թյան հա­մար ա­ռանձ­նա­պես հե­տաքր­քիր չէ, թե մեր հայ­րե­նա­կից­ներն Ար­ցա­խում ինչ­պես են ի­րենց գո­յու­թյու­նը քարշ տա­լիս կամ ֆի­զի­կա­կան գո­յու­թյան նվա­զա­գույն խնդիր­ներ լու­ծում, կա­րև­ո­րը ի­րենք իշ­խա­նու­թյան են, փոր­նե­րը` կուշտ, գրպան­նե­րը` լի­քը: Միջ­նորդ այն երկր­նե­րը, ո­րոնք խրա­խու­սում են Ար­ցա­խի հանձ­նու­մը, ե­րև­ի ար­դեն բա­վա­րար­ված են, ո­րով­հե­տև Ադր­բե­ջա­նի ցե­ղաս­պան քա­ղա­քա­կա­նու­թյան մաս­նա­կից են, թե բա` հնա­րա­վոր հա­մա­րում ենք ար­ցախ­ցի­նե­րի անվ­տանգ ապ­րելն Ադր­բե­ջա­նի կազ­մում: Ինչ վե­րա­բեր­ում է Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի` նա­խա­գա­հա­կան նստա­վայ­րի դի­մաց նստա­ցույց սկսե­լուն, ա­պա պետք է ճգնա­ժա­մա­յին կա­ռա­վա­րում ի­րա­կա­նաց­նել, այլ ոչ թե ար­ցախ­ցի­նե­րի հա­մար խղճա­հա­րու­թյան ֆոն ա­պա­հո­վել»:

Ա­վե­լին, խղճա­հա­րու­թյան ֆոն ա­պա­հո­վե­լը վնա­սա­կար է, քան­զի խեղ­ճե­րի կեր­պարն ուղ­ղա­կի սադ­րում է նրանց հաշ­վին հար­ցեր լու­ծել: Իսկ ժե­խըն­տիր­նե­րը դրսում հենց խեղ­ճու­թյան, «կուռ­կու­ռի ձա­գի» օ­րա­կարգն են սպա­սար­կում: Նույ­նիսկ այն դեպ­քում, երբ օ­տա­րը հան­կարծ ի նպաստ մեզ քայլ է ա­նում, սրանք օգտ­վե­լու փո­խա­րեն խան­գա­րում են: ՀՀԿ ԳՄ ան­դամ Ար­տակ Զա­քա­րյա­նի փաս­տարկ­մամբ. «Հե­տաքրք­րա­կան էր նա­և այն, որ Ադր­բե­ջա­նի ԱԳՆ-ն, ան­մի­ջա­պես ար­ձա­գան­քե­լով ՌԴ ԱԳՆ-ին, իր հի­աս­թա­փու­թյունն էր հայտ­նել, որ ի տար­բե­րու­թյուն Նի­կո­լի, ՌԴ ԱԳՆ-ն ա­վե­լի մտա­հոգ է Ար­ցա­խում ստեղծ­ված ներ­կա հու­մա­նի­տար ա­ղե­տով, մի­ջանց­քը բա­ցե­լու հա­մար Ադր­բե­ջա­նին ուղղ­ված ան­հա­պաղ պա­հան­ջով և Ար­ցախն Ադր­բե­ջան հա­մա­րե­լու՝ Նի­կո­լի բա­նա­վոր հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով: Փաս­տա­ցի ստաց­վել է այն­պես, որ Ադր­բե­ջա­նի ԱԳՆ հայ­տա­րա­րու­թյունն ա­ջակ­ցու­թյուն էր Նի­կոլ Փա­շի­նյա­նին և թաքն­ված մե­ղադ­րանք Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյա­նը: Ընդ ո­րում, Ադր­բե­ջա­նի ԱԳՆ-ն հեր­թա­կան ան­գամ պար­տա­վո­րու­թյուն­նե­րը չկա­տա­րե­լու մեջ մե­ղադ­րում է ոչ թե Ար­ցա­խի ժո­ղովր­դին ա­մե­նա­դա­ժան զրկանք­նե­րի են­թար­կած իր երկ­րին, այլ ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյու­նը ստո­րագ­րած մյուս կող­մե­րին:

Այս­քա­նից հե­տո դեռ Հա­յաս­տա­նի, այս­պես կոչ­ված, կա­ռա­վա­րիչ­նե­րը ա­ռիթ են փնտրում` նախ­կին­նե­րին մե­ղադ­րե­լու՝ իբ­րև թե բա­նակ­ցա­յին վատ ժա­ռան­գու­թյան հա­մար: Այն ինչ կա­րո­ղա­ցել են ա­նել նա­խորդ նա­խա­գահ­ներն Ար­ցա­խի ժո­ղովր­դի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի ի­րաց­ման և դրա մի­ջազ­գա­յին ամ­րագր­ման հա­մար՝ ա­ռա­վել քան ակն­հայտ է ու բա­վա­րար: Իսկ այն, թե որ­քան ա­պաշ­նորհ ու դա­վա­դիր քա­ղա­քա­կա­նու­թյուն է ի­րա­կա­նաց­րել գոր­ծող ռե­ժի­մը՝ նույն­պես ա­ռա­վել քան ակն­հայտ է ու բա­վա­րար փաս­տարկ­ված»:

Ժե­խըն­տիր Նի­կոլն իր բո­լու­կով ա­նուն է կպցնում ազ­գըն­տիր նա­խա­գահ­նե­րին և նրանց թի­մե­րին... Ի դեպ, ցած­րա­խավ ստոր վար­քագ­ծի տի­պիկ դրսև­ո­րում էր նա­և Ար­մեն Ա­շո­տյա­նի կա­լան­քը պահ­պա­նե­լը, թե­և կա­լա­նա­վայ­րից ՀՀԿ փոխ­նա­խա­գա­հի ձայ­նը հնչում է ա­վե­լի բարձր, քան ա­զա­տու­թյան մեջ: Ստո­րու­թյու­նը գե­րակշ­ռում է ռա­ցի­ո­նա­լիզ­մին... Իսկ Ա­շո­տյա­նի ա­զա­տու­թյան կոչե­րով սթի­կեր­ներն ու գրա­ֆի­տի­նե­րը ոչ մի­այն ո­ղո­ղել են ամ­բողջ Ե­րև­ա­նը, այ­լև հի­մա տա­րած­վում են նա­և Մոսկ­վա­յում: Դե, ՌԴ մայ­րա­քա­ղաքն էլ հա­յա­շատ վայր է, իսկ Հա­յաս­տա­նի ախ­տա­հան­ման ա­պա­գա գոր­ծո­ղու­թյուն­նե­րում նա­և սփյուռ­քի ներգ­րա­վումն է կա­րև­որ: Որ­պես­զի ազ­գըն­տիր­նե­րը հաղ­թեն ժե­խըն­տիր­նե­րին:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=260687&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը