POSTNIKOL. Ի՞նչ անել՝ ազգ մնալու համար. Արմեն Աշոտյանի հոդվածաշարը

Հրապարակախոսություն

Periculum in mora! Կամ՝ հապաղումը մահաբեր է

(Մաս առաջին)

Անգամ մինչև բանտարկվելս հաճախ էի ներկա գտնվում քննարկումների, որոնց թեման պայմանականորեն կարելի է անվանել «այլընտրանքային ծրագիր»: Հասարակության մոտ անելանելիության և ֆատալիզմի զգացողություն ձևավորելու և ամրապնդելու նպատակով իշխանական տոքսիկ քարոզչությունը սերմանում է «մենք այն վիճակում ենք, որ ով էլ գա իշխանության, նույն բանն է լինելու» արատավոր և կեղծ թեզը` կանխելու համար աղետի ելքն իշխանափոխության մեջ փնտրելու բնական ցանկությունը:

Քանիցս համոզվել ենք, որ Փաշինյանի իշխանության յուրաքանչյուր օր էլ ավելի է վատթարացնում Հայաստանի և Արցախի վիճակը` հետևողականորեն ձգելով մեր պարանոցի շուրջ կախաղանի պարանը: Սատանեական չարությամբ նրանք համառորեն բարձրացնում են դժոխքի կրակի ջերմաստիճանը՝ քմծիծաղելով, թե բա՝ «տեսնենք՝ հիմա՞ ինչ եք առաջարկելու»:

Այսպես, հայկական շահերը պաշտպանելու հնարավորությունները շատ ավելին էին 2020թ. նոյեմբերի 9 -ից անմիջապես հետո, քան 2021թ. արտահերթ ընտրություններից հետո: Շատ ավելին էին այդ ընտրություններից անմիջապես հետո, քան «Դիմադրության» շարժման մեկնարկին: Շատ ավելին՝ այդ շարժման ընթացքում, քան մինչև 2022թ. Պրահայի հանդիպումը: Շատ ավելին էին այդ հանդիպումից անմիջապես հետո, քան մինչև «Արցախը Ադրբեջան է, և վերջ» նիկոլական անբարոյականությունը:

Այս շարքը կարելի է շարունակել՝ ամեն անգամ համոզվելով, որ հայ ժողովուրդը վատնում է իր ամենակարևոր ռեսուրսը՝ ժամանակը, վիժեցնելու համար սեփական քաղաքակրթության վերջնական կործանումը:

Իշխանությունների ջղաձիգ արձագանքները վերջին այլընտրանքային հատվածական նախաձեռնություններին (Օսկանյան, «Հայաքվե», և այլն), որոնք անգամ աղետի նոր level-ի պարագայում որոշակի լուծումներ են առաջարկում, հենց այդ հիմնավորումներն ունեն. «ո՞նց, դուք դեռ թպրտո՞ւմ եք, թեժացնե՛լ դժոխքի խարույկը»:

Բնական է, որ մի օր Փաշինյանի իշխանությունը կնքելու է իր մահկանացուն, և հարց է առաջանալու` ինչ անել: Այս հարցի հնարավոր արժանահավատ և հիմնավոր, համակարգված և կոնցեպտուալ պատասխանը, սակայն, կարևոր է հենց հիմա և այստեղ՝ բյուրեղացված հայկականության շուրջ համախմբելու համար հասարակության առավել լայն զանգվածներ և այդքան բաղձալի և օրհասական իշխանափոխությունը մոտեցնելու նպատակով:

Ուստի, այո՛, «Հայաստանն առանց Նիկոլ» կարգախոսն օրգանապես շաղկապված է «Հայաստանը Նիկոլից հետո» տեսլականի հետ:

Առաջարկում եմ կոչել այդ տեսլականը POST-NIKOL և միասին վերլուծել այն հիմնական բաղադրիչները, որոնցից բաղկացած է բազմաթիվ անհայտներով այս հավասարումը:

«Ի՞նչ անել Նիկոլից հետո» հարցին պատասխանելու համար դիտարկենք մի քանի կարևոր հանգամանքներ:

1. Առաջին կարևոր խնդիրը հետևյալն է. Կոնկրետ ի՞նչ վիճակում է լինելու Հայաստանը Նիկոլի հեռանալու պահին: Չէ՞ որ ցանկացած հիվանդի բուժումը նախ և առաջ պայմանավորված է հիվանդանոց տեղափոխվելու պահին հիվանդի կլինիկական վիճակով և համալիր հետազոտություններով:

2. Հաջորդ կարևոր խնդիրը. Ի՞նչ է թաքուն խոստացել Նիկոլը, որ մենք դեռ տեղյակ չենք: Ի՞նչ այս պահին դեռևս չպայթած ականներ է նա դրել Հայաստանի և Արցախի ապագայի տակ: Այս հարցը ոչ տեսական է,ոչ էլ կոսնպիրոլոգիական, քանզի նա քանիցս ապացուցել է, որ հայ ժողովրդի մեջքի հետևում դավադիր բանավոր խոստումների մեծ վարպետ է:

3. Մյուս հարցը, որն անխուսափելիորեն ազդելու է «Ի՞նչ անել»հարցի պատասխանի վրա. ինչպիսի՞ն է լինելու աշխարհն այդ ժամանակ, ազդեցությունների ո՞ր բևեռներն են եղանակ թելադրելու երկրագնդին, ինչպիսի՞ն են լինելու նրանց փոխհարաբերությունները, ինչպիսի՞ն է լինելու համաշխարհային դինամիկ ճարտարապետությունը:

4. Եվս մեկ հանգամանք է կանխորոշելու «Ի՞նչ անել»հարցի պատասխանը. ո՞վ է անելու: Այս հարցը շատ ավելի լայն է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Այն չի վերաբերում հաջորդ իշխանությունների անվանական կազմին, նոր ղեկավարի կերպարին, պատասխանատվություն ստանձնող քաղաքական ուժերին: Հարցս շատ ավելի ունիկալ է և համապարփակ. Ո՞վ ենք մենք՝ որպես ժողովուրդ, ինչպիսի՞ արժեքների շուրջ է կրկին համախմբվելու Հայը, ինչպիսի՞ բարոյահոգեբանական նկարագիր է նա ունենալու, ինչպիսի՞ բաղադրություն է ունենալու նրա՝ այս պահին ճաքեր տված և ջլատված ողնաշարը:

5. Նախորդ հարցիս հետ օրգանապես շաղկապված է իմ վերջին հանգուցային հարցադրումը. մենք ի՞նչ ենք ուզում: Որո՞նք են լինելու մեր նպատակները: Ի՞նչ տեսլական է ունենալու վերածնվող հայ հասարակությունը: Ո՞րն է մեր իղձը, ազգային երազանքը:

Թվարկածս հինգ հիմնական հանգամանքներից առաջին երեքն ակնհայտորեն կամ մեզանից քիչ են կախված, կամ ընդհանրապես մեր հավաքական ջանքերի գործադրման տիրույթից դուրս են: Սակայն վերջին երկու հարցադրումներիս պատասխանները հստակեցնելը, եփելը, բյուրեղացնելը թե մեր հասանելիության հորիզոնում են, թե ռազմավարական առումով՝ կանխորոշիչ մեր ապագայի համար:

Ուստի «Ի՞նչ անել» հարցին պատասխանելուց առաջ կենսական է «Ո՞վ ենք մենք» և «Ի՞նչ ենք ուզում» հարցերի շուրջ հնարավորինս ազնիվ, ներառական և կոնսոլիդացիոն պլատֆորմի ձևավորումը, ինչն իրականում ոչ թե ինտելեկտուալ մտավարժանք է, այլ ազգային-հավաքական ինքնությունը վերագտնելու և դրանից կախված՝ հեռանկար ունենալու, գործողություններ իրականացնելու, ոլորտային քաղաքականություններ մշակելու և իրագործելու հնարավորությունը:

Առաջարկված մեթոդաբանության շրջանակներում հաջորդ հրապարակումներում կփորձեմ շարադրել այդ երկու անկյունաքարային հարցադրումների շուրջ իմ համեստ պատկերացումները՝ հանրային քննարկումներ ծավալելու համար:

Շարունակելի:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

17.07.2023

Կոլաժը` «168 ժամ»

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում