Որեւիցե մի ընտրության այս հայրենադավների հետ գնալ չի կարելի. Գրիգորյան

Տեսանյութեր

«Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար, 44-օրյա պատերազմի մասնակից ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ գնահատմամբ` մեր ազգի ճաքած ողնաշարը փորձում են փշրել հիմնովին: Ստեղծված իրավիճակի մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք նրա հետ:

— Պարոն Գրիգորյան, օղակը սեղմվում է Արցախի շուրջ, իրավիճակը պահանջում է օր առաջ որոշումներ կայացնել: Ո՞րն է ելքը:

— Գիտեք, որոշումներ կայացնելու ժամանակը եկել էր 2020 թվականի նոյեմբերի  10-ից հետո, բայց ընդդիմությունը, չեմ խորշի ասել, պարզապես, վախեցավ վերցնել երկրի համար պատասխանատվությունը: Դրանից հետո եղան շատ առիթներ եւս, բայց իմ խորին համոզմամբ` Արցախի մասին լուրջ դեմքով մտահոգություն հայտնողների որոշ մասն ընդամենը տեխնիկական խնդիրներ են լուծում, որոնք իրենց պարտադրված են, այդ թվում նաեւ Երեւանի ավագանու ընտրությունների մասնակցությունը:

— Ի դեպ, արդեն տասնյակից ավելի քաղաքական ուժեր հայտարարել են` Երեւանի ավագանու ընտրություններին իրենց մասնակցության մասին: Ի՞նչ կասեք այս մասին:

— 2018 թվականին մեր երկրում տապալվեց Սահմանադրությունը, եւ այսօր այս  օրինական ամենաթողության, ռուսերեն ասած` «բեսպրիդելի» պայմաններում, երբ 120 հազար հայ մեր քույրերը եւ եղբայրները կանգնած են ցեղասպանության եզրին, իսկ հարեւան չարորակ պետական նորագոյացությունը սուր է ճոճում` հայտարարելով, թե «Վրեժ-3» օպերացիա կիրականացնի, անձամբ համարում եմ, որ որեւիցե մի ուժի մասնակցելը Երեւանի ավագանու ընտրությանն անլուրջ է: Ինչ հիմնավորում ուզում է լինի, անգամ լսել եմ, որ ասում են, թե սկզբում կվերցնենք քաղաքի իշխանությունը, հետո` ամբողջ երկրի: Ու իրենց թվում է, թե բոլորն այդքան հիմա՞ր են:

— Կա նաեւ տեսակետ, որ ընտրություններին չմասնակցելն էլ կնպաստի, որպեսզի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անխոչընդոտ ընտրվի…

Դա լկտի մանիպուլիացիա է: Որեւիցե ընտրություն այս իրավիճակում լինել չի կարող, որեւիցե մի ընտրության այս հայրենադավների հետ գնալ չի՛ կարելի, երկխոսության հայրենադավների հետ գնալ պետք չէ, հայրենադավները պետք է մաքրվեն, պետք է երկիրն ախտահանվի: Ցանկացած ոք, ով ասում է` դե գնանք, փորձենք, եզրեր գտնենք, ինձ համար կոլլաբորացիոնիստ է: Գնում ես ընտրության թշնամու հետ, որը ոչնչացնո՞ւմ է քո փառապանծ բանակը, որն ուրացել է ամեն ինչ, անցել է բոլոր կարմիր գծերը, որը սրբապիղծ է ու արդեն հրապարակավ Հայ Առաքելական եկեղեցու հասցեին է բարբաջում: Իմ ներքին համոզմամբ` այս հայրենադավներն իրենց այնպես են պահում, կարծես թե, վստահ են, որ նրանցից հետո հայկական պետականություն այլեւս չի լինելու, իրենք էլ պատժի  չեն ենթարկվելու:

— Բայց ուրիշ ինչպե՞ս պետք է պահեն իրենց, երբ Նիկոլ Փաշինյանն ընտանյոք հանդերձ դուրս է գալիս փողոց, լուսանկարվում է ու տեսնում, որ որեւէ խնդիր չկա` իր պաշտոնավարման հետ կապված:

— Մեր ժողովրդի մեջ միշտ էլ այդպես է եղել: Պապական մի խոսք կա` միշտ կեղտոտել են, եւ մի խումբ տղաներ իրենց արյունով միշտ այդ կեղտը մաքրել են: Այդպես է եղել մշտապես: Հայոց ցեղասպանությունը չսկսվեց 1915 թվականից, այլ Համիդյան շրջանից` 1894 թվականից: Նույն պահվածքն էր այն ժամանակ, ինչ հիմա դրսեւորում են Երեւանում ապրող հայերը` առանց հաշվի առնելու, թե ինչ է կատարվում Արցախում: Մեկի երեխան զոհվեց, ի՞նչ կա որ, կգնան, կցավակցեն, բայց երեկոյան կգնան խնջույքի, հրավառություն կանեն: Բայց եթե իր երեխան մարտիրոսվի, ու հարեւանը գնա խնջույքի, աշխարհի խոսքերը մտքում կասեն, թե գետինն էլ չի մտնում: Մեր ժողովուրդը դասեր չի քաղում պատմությունից: Լուսահոգի հայրս ասում էր` եթե ցեղասպանությունը մեր ազգին ոչինչ չսովորեցրեց, ուրեմն` միայն Աստված կարող է այս ազգին փոխել: Կարեւոր խնդիր է կրթահամակարգը: Սովետական կրթահամակարգն էր, որ 1988-ին տվեց հերոս տղերք, որոնք որսորդական հրացանով եւ հացի դանակով դուրս եկան լավ զինված զորքի դեմ եւ չվախեցան գնալ առաջ: Հիմա ի՞նչ են ուզում անել մեր երիտասարդների հետ, մանկապարտեզից արդեն սարքում են կոսմոպոլիտ, հայրենիքը չսիրող: «Այն տարածքը, որտեղ ապրում ես, քո հայրենիքն է», - այս գաղափարն են փորձում ներշնչել:

— Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում Արցախում տեղի ունեցող դեպքերի զարգացումներին:

— Չեմ վստահում Արցախի որեւիցե մի իշխանական թեւի: Մինչդեռ արցախցիներն են իրենք իրենց ճակատագրի տերը, իմ կարծիքով` այն, որ դեռեւս այդ իշխանությունն է այնտեղ, ընդամենը մանիպուլիացիայի հետեւանք է, որ մարդկանց ասել են, թե մի շարժվեք` ավելի վատ բան չլինի: Այլապես  արցախցիները վաղուց մաքրած կլինեին իրենց իշխանությունը հայրենադավներից: Արցախի պաշտպանության գործում այսօր միակ երաշխիքը վերեւում Տեր Աստված է, ներքեւում` ռուս զինվորն է, որը դեռ հայկական է պահում այն, ինչ մնացել է Արցախի Հանրապետությունից: Մինչդեռ այսօր ՀՀ-ում իշխանական հայրենադավ խմբավորումը ու ընդդիմության դրոշ ճոճող որոշ դեմքեր, Արցախի անունը շահարկելով, մեկ նպատակ ունեն ` Ռուսաստանը պետք է դուրս մղվի այս տարածաշրջանից: Այո՛, իշխանությունը բռնազավթած հայրենադավների խմբավորումը եւ ընդդիմադիր դաշտում գործող իրենց գործընկերները ձեռք ձեռքի տված աշխատում են Ռուսաստանին տարածաշրջանից հանելու ուղղությամբ, եւ իրենց բացարձակապես չի հետաքրքրում, թե ինչ կլինի Արցախի հետ: Կներեք արտահայտությանս համար, տեղից ելնողն Արցախի փրկիչ է դարձել, բայց մեկը հարցնի` Արցախում հիմա ի՞նչ է կատարվում, ի՞նչ իրավիճակ է դիրքերում, անգամ տեղյակ չեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում