Արցախի մեր քույրերն ու եղբայրներն ասում են` հաց չունենք, ՀՀ իշխանություններն ասում են` գնացեք, դա ասեք Բաքվին. Մամիջանյան

Ներքաղաքական

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԻ գնահատմամբ` միջազգային կառույցների օրեցօր չգործելու հետեւանքներն ավելի ահասարսուռ են դառնում:

— Հայաստանի իշխանություններից ակնկալիք չկա, որովհետեւ Հայաստանի իշխանություններն ասում են՝ Ստեփանակերտ, գնա Բաքվի հետ բանակցի, միեւնույն ժամանակ, ասում են, որ Արցախն Ադրբեջանի մաս է: Այլ կերպ ասած` Արցախի մեր քույրերն ու եղբայրներն ասում են` հաց չունենք, իսկ Հայաստանի իշխանություններն ասում են`գնացեք, դա ասեք Բաքվին: Բայց հայությունը երբեք չի հանդուրժի Արցախի հայտնվելն Ադրբեջանի կազմում: Այս պահին անհրաժեշտ է լուծել հումանիտար ճգնաժամը, որն արդեն դարձել է աղետ: Խնդրում եմ միջազգային կառույցներին գործել այսօր, այլապես ավելի ուշ մեր հաջորդ հավաքները կլինեն Արցախում հայերի նկատմամբ իրականացրած ցեղասպանության վերաբերյալ: Ես գիտեմ, որ այս պահին մենք միջազգային կառույցներից խնդրում ենք լինել ավելի հայրենասեր, ավելի հայասեր, քան Հայաստանի իշխանություններն են: Մենք այդ խնդիրը կշտկենք, մեր բաժին գործը կանենք, բայց դրա համար անհրաժեշտ է ժամանակ, որը Արցախի մեր քույրերն ու եղբայրները չունեն: Ուստի` ակնկալում ենք, որ միջազգային կառույցները գործուն աջակցություն կցուցաբերեն: Պարտադիր չէ, որ Ստեփանակերտի կենտրոնում սովամահ եղած հայերի դիակներ լինեն, դրանք հայտնվեն միջազգային պարբերականներում, ու նոր սկսեն գործել:

Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ