ՄԱԿ-ը քողարկում է իր անգործությունը, քանի՞ եղբայր եք էդ խելքով. Ալավերդյան

Ներքաղաքական

Ըստ ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան, իրավապաշտպան ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ` այսօր Արցախի Հանրապետությունը չճանաչված, բայց ամբողջովին լեգիտիմ կայացած է, եւ որեւէ մեկը չի կարող իր քմահաճույքով չեղյալ հայտարարել ժողովրդի արտահայտած կամքը:

— Արցախի Հանրապետությունը, չլինելով ՄԱԿ-ի անդամ պետություն, իրավունքներ ունի` որպես միջազգային իրավական սուբյեկտ եւ ընդհանրապես մի այնպիսի տարածք, որի վրա պետք է նույնչափ պաշտպանվեն մարդու իրավունքները, ինչպես որեւէ ճանաչված երկրում: Ասում են` բա ի՞նչ անենք, արդեն իսկ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի մաս: Դրանով ՄԱԿ-ը քողարկում է իր անգործությունը: ՄԱԿ-ն իր առավելությունները հանձնել է ոմն Շառլ Միշելի, որի հայտարարությունները հակասում են Եվրապառլամենտի քաղաքականությանը, որը հայտարարվել է տարիներ շարունակ: Եվրախորհրդարանը երբեւիցե չի հայտարարել, որ Ստեփանակերտը կարող է հումանիտար օգնություն ստանալ Աղդամով: Քանի՞ եղբայր եք էդ խելքով: Հստակեցնենք` Արցախի Հանրապետությունն ունի իրավական սուբյեկտություն: Եվ որպես այդպիսին` պահանջում ենք ՄԱԿ-ի կողմից նշանակել առնվազն երկու հատուկ զեկուցողներ: ՄԱԿ-ը շուտափույթ պետք է հայտարարի այնպիսի մի հատուկ զեկուցողի պաշտոնի ստեղծման մասին, ինչպես շատ արագ արվել է անցած տարվա հոկտեմբերին` Ռուսաստանում Մարդու իրավունքների ուսումնասիրության համար: Երկրորդ` ՄԱԿ-ն ունի հատուկ զեկուցող ցեղասպանության կանխարգելման մասին: Այդ ո՞վ է ասել, որ սա ցեղասպանություն չէ: Արցախում միտումնավոր ստեղծվել են այնպիսի պայմաններ, որոնք անհնարին են դարձնում այդ մարդկային խմբի՝ այդտեղ ապրելը: Սա ցեղասպանություն է, իսկ Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիայի երրորդ հոդվածում հստակ ասվում է, որ պատժելի է ոչ միայն զուտ ցեղասպանությունը, այլ ցեղասպանության փորձը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում