Պուտինն Ալիեւին ու Նիկոլին վերջնական ընտրություն պարտադրեց

Վերլուծություն

Այս­պի­սով, կար­ծես թե բա­ցի Ա­րեւ­մուտ­քից, Ա­լի­եւ-Նի­կի­ո­լից, սկսում է հաս­կա­նա­լի դառ­նալ նա­եւ ար­ցա­խյան իշ­խա­նու­թյուն­նե­րի տե­սա­կե­տը. Ա­լի­ե­ւի դու­ռը գնա­լու տար­բե­րակն ա­ռաջ տա­նող սո­րո­սա­ծին­նե­րի խա­ղե­րը սկսում են գե­րիշ­խող դառ­նալ (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=260663&l=am): Ընդ ո­րում, Վի­տո­յի դե­պքը ե­կավ հու­շե­լու, որ մի­աց­րել են նույն ճնշիչ մե­խա­նիզմ­նե­րը, ո­րը սո­վո­րա­բար գոր­ծում է սո­րո­սա­ծին իշ­խա­նու­թյուններ ու­նե­ցող բո­լոր երկր­նե­րում. մե­կը մի թարս բան խո­սեց, կգնա բանտ:

Սա­կայն մեկ բան եւս հաս­տատ է. Ար­ցա­խում կա նա­եւ հին զին­վո­րա­կա­նու­թյուն (զգա­լի մա­սը դեռ ծա­ռա­յու­թյան մեջ է), ո­րից ա­նակն­կալ­ներ սո­րո­սա­ծին­նե­րը միշտ էլ կա­րող են սպա­սել: Կա նա­եւ բնակ­չու­թյան ակն­հայտ մե­ծա­մաս­նու­թյան կար­ծի­քը՝ ապ­րել սե­փա­կան հո­ղի վրա ա­ռանց ա­զե­րի­ա­կան գե­րիշ­խա­նու­թյան: Ա­սենք, այդ մա­սին է հու­շում նա­եւ այն, որ սո­րո­սա­ծին իշ­խա­նա­վոր­նե­րին դեռ չի հա­ջող­վում անց­նել բա­ցա­հայտ գոր­ծու­նե­ու­թյան: Սա­կայն, ի­հար­կե, նրանք վաղ թե ուշ կկա­րո­ղա­նան ներ­քին դի­մադ­րո­ղա­կա­նու­թյու­նը, ներ­կա ծանր ի­րա­վի­ճա­կով պայ­մա­նա­վոր­ված, կոտ­րել, եւ այս­տեղ ա­ռա­ջին պլան է մղվում ա­մե­նա­կա­րե­ւոր գոր­ծո­նը՝ ռու­սա­կան զի­նու­ժի խնդի­րը եւ, խո­շոր հաշ­վով, Մոսկ­վա­յի դիր­քո­րո­շու­մը:

Այս­պի­սով, հար­ցե­րի հար­ցը մնում է հե­տե­ւյա­լը: Մին­չեւ ո՞ւր է պատ­րաստ Մոսկ­վան գնալ՝ Ար­ցա­խում իր դիր­քե­րը պա­հե­լու հա­մար: Հաշ­վի առ­նե­լով, որ Ար­ցա­խը վերջ­նա­կա­նա­պես կորց­նե­լով, ա­ռաջ է գա­լիս նա­եւ ողջ Հա­րա­վա­յին Կով­կա­սը կորց­նե­լու ռե­ալ հե­ռան­կա­րը: Ա­սենք, Բրյու­սե­լի այս վեր­ջին հան­դի­պու­մը եւս դա ցույց տվեց: Ե­թե ժա­մա­նա­կին նման հան­դի­պում­նե­րում գե­րա­դա­սում է­ին կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի գոր­ծարկ­ման հայտ­նի թե­ման գո­նե հրա­պա­րա­կավ շրջան­ցել, ա­պա այս վեր­ջին հան­դի­պու­մից հե­տո Մի­շե­լի հայ­տա­րա­րու­թյու­նը մի­ան­գա­մայն հստակ էր: Այ­սինքն, որ այդ հար­թա­կում եւս ծրագ­րում են մաս­նա­վո­րա­պես Մեղ­րի­ի գծի գոր­ծար­կում, Եվ­րո­պան ան­գամ խո­սում է ֆի­նան­սա­վո­րու­մից, եւ, հաս­կա­նա­լի է, որ այդ դեպ­քում ռու­սա­կան ո­րե­ւէ վե­րահս­կո­ղու­թյուն լի­նել չի կա­րող: Իսկ որ դրան կհա­ջոր­դի Հա­յաս­տա­նում ռու­սա­կան ռազ­մա­բա­զան հե­ռաց­նե­լու պա­հան­ջը, դա դժվար չէ կռա­հել:

Մոսկ­վան, ի­հար­կե, դա հաս­կա­նում է: Այն, որ հենց Բրյու­սե­լի այս հան­դիպ­մա­նը զու­գա­հեռ ե­ղավ հայ­տա­րա­րու­թյու­նը, թե Նի­կո­լը ճա­նա­չել է, մե­զա­նից ինչ եք ու­զում, հենց այդ մա­սին է խո­սում: Դա նա­եւ Մոսկ­վա­յի կող­մից պարզ ակ­նարկ էր՝ բո­լոր խա­ղե­րը վերջ­նա­կա­նա­պես հաս­կա­նա­լի են, ու հարցն այն է, թե դրան կոնկ­րետ գոր­ծո­ղու­թյուն կհե­տե­ւի՞, թե՝ ոչ:

Զու­գա­հե­ռա­բար ե­ղավ նա­եւ Մոսկ­վա­յի այլ հայ­տա­րա­րու­թյուն, թե՝ Ղա­րա­բա­ղում վի­ճա­կը սրվում է. «Տե­ղի բնակ­չու­թյու­նը սննդի, դե­ղո­րայ­քի, ա­ռա­ջին անհ­րա­ժեշ­տու­թյան ապ­րանք­նե­րի սուր պա­կաս է զգում, գործ­նա­կա­նում զրկված է է­լեկտ­րա­է­ներ­գի­ա­յից ու գա­զից: Սա կա­րող է ա­մե­նադ­րա­մա­տիկ հե­տեւ­անք­նե­րը բե­րել Ղա­րա­բա­ղի հա­յու­թյան՝ շրջա­նի հա­սա­րակ բնա­կիչ­նե­րի հա­մար»: Ու հե­տե­ւեց բա­վա­կա­նին կոշտ, մի­գու­ցե՝ չու­շա­ցած հայ­տա­րա­րու­թյուն. «Մենք խստո­րեն կոչ ենք ա­նում Ադր­բե­ջա­նի ղե­կա­վա­րու­թյա­նը՝ շտապ մի­ջոց­ներ ձեռ­նար­կել Լա­չի­նի մի­ջանց­քը ան­հա­պաղ ա­պաշր­ջա­փա­կե­լու… ուղ­ղու­թյամբ»:

Բա­քուն փոր­ձեց «նե­ղա­ցա­ծի» տեսք ըն­դու­նել, թե. «ՌԴ ԱԳՆ-ի հայ­տա­րա­րու­թյու­նը չի հա­մա­պա­տաս­խա­նում Ադր­բե­ջա­նի եւ Ռու­սաս­տա­նի մի­ջեւ դաշ­նակ­ցա­յին հա­մա­գոր­ծակ­ցու­թյան մա­սին հռչա­կագ­րին…», սա­կայն սա է­ժան «բլեֆ» է: Այ­սինքն, ինչ կա ռուս-ադրբե­ջա­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րում, այլ հարց է: Լի­ո­վին այլ հարց է, որ այդ ա­մե­նով հան­դերձ Ա­լի­ե­ւն ու Նի­կո­լը Պու­տի­նի հետ ստո­րագ­րել են ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նագ­րեր, եւ ե­թե հի­մա փոր­ձում են դա չկա­տա­րել, ա­պա այդ ա­մե­նը չի կա­րող ո­րե­ւէ կերպ բա­ցատր­վել ռուս-ադրբե­ջա­նա­կան մնա­ցած բո­լոր պայ­մա­նագ­րե­րով:

Ուս­տի­եւ, ՌԴ ԱԳՆ-ից հնչեց ա­ռա­ջարկ. «Մենք պատ­րաստ ենք մոտ ա­պա­գա­յում Մոսկ­վա­յում կազ­մա­կեր­պել արտ­գործ­նա­խա­րար­նե­րի ե­ռա­կողմ հան­դի­պում՝ քննար­կե­լու ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կով պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի ի­րա­կա­նաց­ման ու­ղի­նե­րը, այդ թվում՝ խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի հա­մա­ձայ­նեց­ման հար­ցը, ո­րին կհա­ջոր­դի ռուս-ադրբե­ջա­նա-հայ­կա­կան գա­գաթ­ա­ժո­ղո­վը Մոսկ­վա­յում՝ նշված փաս­տա­թուղ­թը ստո­րագ­րե­լու հա­մար»:

Ի­մաստն ակն­հայտ է. Մոսկ­վան սրա­նով պարզ ա­սում է, որ կան ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­ննե­ր, ո­րոնք Ա­լի­եւն ու Նի­կո­լը քա­նիցս պար­տա­վոր­վել են կա­տա­րել: Ու հի­մա պա­հան­ջում են կազ­մա­կեր­պել բարձր մա­կար­դա­կով գա­գա­թա­ժո­ղով՝ ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի հի­ման վրա վերջ­նա­կան փաս­տա­թուղթ ստո­րագ­րե­լու հա­մար: Սա նշա­նա­կում է Ա­լի­ե­ւին ու Նի­կո­լին դնել մի­ան­գա­մայն հստակ եր­կընտ­րան­քի ա­ռաջ: Կա՛մ գնում են ակն­հայ­տո­րեն Պու­տի­նից ե­կող այդ պա­հան­ջի ուղ­ղու­թյամբ: Կա՛մ չեն գնում՝ դրա­նով ֆիք­սե­լով, որ 2020թ. նո­յեմ­բե­րի 9-ից ի վեր խա­բել են Պու­տի­նին:

Այդ եր­կու տար­բե­րակ­նե­րից ո՞րն է՝ մնում է, որ ո­րո­շեն Ա­լի­եւն ու Նի­կո­լը: Դրա­կան ար­ձա­գան­քի հե­տե­ւանքը հաս­կա­նա­լի է՝ գնում եւ ստո­րագ­րում են, որն Ար­ցա­խի հա­մար դառ­նում է ստա­տուս-քվո­յի պահ­պա­նում:

Բա­ցա­սա­կան ար­ձա­գան­քի դեպ­քում ա­մե­նա­ու­ղիղ ձեւով դեմ են դուրս գա­լիս ան­ձամբ Պու­տի­նին: Դրան ի՞նչ կհա­ջոր­դի, դա ար­դեն Մոսկ­վան կո­րո­շի:

Մեկ բան այս պա­հին հաս­տատ է. Մոսկ­վան այս­պի­սով ֆիք­սեց, որ խա­ղե­րի ժա­մա­նա­կը հա­մա­րում է ա­վարտ­ված:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում