Մեսսիի շնորհանդեսը «Ինտեր Մայամիում» դիտելիությամբ գերազանցել է Ռոնալդուի շնորհանդեսը
ՍպորտԱշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսսիի շնորհանդեսն ամերիկյան «Ինտեր Մայամիում» ամբողջ աշխարհում հավաքել է 3,5 միլիարդ դիտում բոլոր հնարավոր մեդիա-հարթակներում, հաղորդում է SNS-ը։
Մեսսիի շնորհանդեսն այս ցուցանիշով գերազանցել է Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի շնորհանդեսը Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրում»՝ 3 միլիարդ դիտում ամբողջ աշխարհում։

