Միանգամից տեսա նրա ներուժը, նա հիանալի ձախ ոտքը ունի.«Բավարիայի» նախկին ֆուտբոլիստը` Տիկնիզյանի մասին
ՍպորտՄյունխենի «Բավարիայի» նախկին հարձակվող Իվիցա Օլիչը ասել է, որ ցանկանում է Նաիր Տիկնիզյանին օգնել տեղափոխվել Բունդեսլիգա.
«ԲԿՄԱ-ում քիչ եմ աշխատել, բայց միանգամից տեսա Նաիր Տիկնիզյանի ներուժը: Այն ժամանակ նա շատ երիտասարդ էր, սակայն ներկայումս հիանալի ելույթներ է ունենում Հայաստանի հավաքականում և «Լոկոմոտիվում»:
Լսել եմ «Վոլֆսբուրգի» հետաքրքրվածության մասին: Նաիրն ունի լավ արագություն ու հիանալի ձախ ոտք, կարծում եմ՝ կհամապատասխանի այդ թիմին: «Վոլֆսբուրգի» գլխավոր մարզիչն իմ լավ ընկեր Նիկո Կովաչն է: Անպայման կհարցնեմ նրան՝ ինչ է մտածում այդ մասին ու կարծում եմ՝ դա Տիկնիզյանին կօգնի տեղափոխվել Բունդեսլիգա»,- Խորվաթիայի ազգային հավաքականի նախկին ռմբարկուի խոսքը մեջբերում է Metaratings.ru-ն:

