Ավանդույթներ ունեցող «Արթիկ» բասկետբոլային թիմը չի բավարարվելու Սուպերգավաթով, թիմը ձգտում է նորանոր նվաճումների
ՍպորտՀայկական բասկետբոլը շարունակում է զարգանալ Հայաստանում, իսկ անհաղթահարելի թվացող արգելքները պրոֆեսիոնալ կերպով դեռեւս սովետական տարիներից հաղթահարել եւ շարունակում են հաղթահարել «Արթիկ» բասկետբոլային թիմի տղաները, որոնց փայլուն խաղի արդյունքում թիմը դարձավ Հայաստանի Սուպերգավաթակիր:
Արթիկում բասկետբոլը միշտ է մասսայականություն վայելել, իսկ սպորտաձեւի զարգացման գործում իր անուրանալի ավանդն ունի մարզաձևում իր ավանդույթներով հայտնի Հարությունյան գերդաստանը, որը 2023 թվականին «Արթիկ» բասկետբոլային ակումբի թիմի հովանավորն է։Եվ պատահական չէ, որ հենց Հարությունյանների հովանու ներքո մարզաձևը սկսեց նոր եռանդով, նոր նվաճումներ ձեռք բերել ինչպես երբեւէ:
Բասկետբոլի զարգացման արմատները համայնքում խորն են.
Արթիկի պատանիների թիմը 1987 թվականին Խորհրդային Միության մինչև մեկ միլիոն բնակչություն ունեցող քաղաքների մեջ անցկացվող մրցաշարում դարձել է չեմպիոն:

1991-1992 թվականներին դարձել է նորանկախ Հայաստանի առաջին չեմպիոնը, իսկ լավագույն խաղացող է ճանաչվել թիմի ավագ Արմեն Հարությունյանը։
1992 թվականին Թեհրանում անցկացված Համահայկական խաղերում Արթիկի բասկետբոլի թիմը գրավել է երկրորդ տեղը,

2017-2018 թվականներին դարձել է Հայաստանի չեմպիոն, <<Ա լիգայի>> փոխչենպիոն։

Այսօր «Արթիկ» բասկետբոլային ակումբի թիմը Հայաստանի առաջատարներից է, շարունակում է լավագույն ավանդույթները. ընդամենը մի քանի օր առաջ «Արթիկ» բասկետբոլային ակումբի թիմը դարձել է Հայաստանի սուպերգավաթակիր և հիմա պայքարում է՝ կանոնավոր առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար, «Ա լիգայի պրոբասկետի» գավաթի և Համահայկական խաղերի գավաթի համար։
1992 թվականին հաղթանակ պարգևած մարզիչ Յուրա Նահապետյանն առ այսօր աշխատում է և իր փորձն է փոխանցում երիտասարդներին՝ վստահելով թիմը մարզիչներ Գոռ Մովսիսյանին և Սենիկ Վահրադյանին։

Արթիկցիները փաստում են. «Բասկետբոլի նկատմամբ երեխաները հետաքրքրվածությունը գնալով շատանում է, տեսնում են, թե ինչպիսի մարզաձեւ է եւ ինչ հաջողություններ է բերում թիմի մարզիկներին, սկսում են իրենք էլ մարզվել։ Նրանք, ովքեր արդեն զբաղվում են, ոգեւորվում են ու ձգտում ուժեղանալ։ Արթիկում ունենք պատանիներ, ովքեր հիմա ամեն ինչ անում են, որ գոնե հնարավորություն ունենան մարզվել առաջին թիմի հետ: Ճիշտ է, մեր դահլիճը փոքր է, բայց միշտ լիքն է լինում։ Այդ առումով շատ կցանկանայինք, որ ավելի մեծ ու հարմարավետ դահլիճ հիմնվեր, ինչու ոչ մարզադպրոց, որը էլ ավելի կնպստեր սպորտաձեևի զարգացմանը, իսկ հանդիսատեսը ստիպված չէր լինի ոտքի վրա հետեւել իր սիրելի սպորտաձեւին»,-«Իրավունքի» հետ զրույցում վստահեցնում են արթիկցիները:

