ԻՆՉ­ՊԵՍ ԷՐ ՎԵ­ՐԱՑ­ՎՈՒՄ ՀԱՅ­ԿԱ­ԿԱՆ ԳՈՐ­ԾՈ­ՆԸ

Վերլուծություն

7 տա­րի ա­ռաջ` 2016–ի հու­լի­սի 17–ին, «Սաս­նա ծռեր» կոչ­վող խռո­վա­րար զին­ված խում­բը, սպա­նե­լով ե­րեք ոս­տա­կան­նե­րի, գրա­վում է ՊՊԾ գնդի տա­րած­քը: Այդ խմբի հի­ման վրա ստեղծ­ված ԱԺԲ–ն այ­սօր դա ներ­կա­յաց­նում է «ապստամ­բու­թյան ի­րա­վուն­քի ի­րա­ցում», սա­կայն հու­լի­սի 17–ը դար­ձավ այն ե­լա­կե­տը, ո­րից սկսյալ կտրուկ ա­րա­գա­ցավ դրսից կա­ռա­վար­վող գոր­ծըն­թա­ցը, ո­րով Հա­յոց պե­տա­կա­նու­թյու­նը վերց­վում էր մա­հա­ցու օ­ղա­կի մեջ:

ԱՅՍ­ՊԵՍ ՄԵԶ ԴԱՐՁ­ՐԻՆ ԱՇ­ԽԱՐ­ՀԱ­ՔԱ­ՂԱ­ՔԱ­ԿԱՆ ՄԱՆ­ՐԱԴ­ՐԱՄ

Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան հսկա­նե­րին և անդ­րազ­գա­յին կա­ռույց­նե­րին ակն­հայ­տո­րեն դուր չէր գա­լիս Սերժ Սարգ­սյա­նի հա­վա­սա­րակ­շիռ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, որ շնոր­հիվ Հա­յաս­տա­նի հետ հաշ­վի է­ին նստում բո­լո­րը, դրանք կա­մե­նում է­ին այս­տեղ ու­նե­նալ դրա­ծո, ո­րը կսպա­սար­կի ի­րենց շա­հե­րը և հաշ­վի չի առ­նի Հա­յաս­տա­նի ազ­գա­յին և պե­տա­կան շա­հը: «Սաս­նա ծռեր» ա­հա­բեկ­չա­կան խմբա­վոր­ման նա­խա­կա­րա­պե­տը, ընդ ո­րում` մա­սամբ հա­մընկ­նող ան­հա­տա­կան կազ­մով, այս­պես կոչ­ված «100–ամյակն ա­ռանց ռե­ժի­մի» նա­խա­ձեռ­նու­թյունն էր, ո­րը խռո­վու­թյուն էր ծրագ­րել 2015–ի ապ­րի­լի 24–ին` հենց Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան 100–ամյա տա­րե­լի­ցին: Սա­կայն ինչ­պես այդ, այդ­պես էլ մի քա­նի այլ խռո­վու­թյուն­նե­րի օ­ջախ­ներ հա­ջո­ղու­թյամբ վնա­սա­զերծ­վել է­ին: Նա­և 2017–ին ձեր­բա­կալ­վեց Սամ­վել Բա­բա­յա­նը, ով կաս­կած­վում էր մաք­սա­նենգ ճա­նա­պար­հով ներ­մուծ­ված «Իգլա» հրթի­ռով «թիվ 1 բոր­տը» խփե­լու մտադ­րու­թյան մեջ:

2016–ին փորձ ար­վեց մեր բա­նա­կի ա­տամ­նե­րը հաշ­վել ար­տա­քին ագ­րե­սի­ա­յի մի­ջո­ցով, սա­կայն և՛ բա­նա­կը, և՛ պե­տու­թյու­նը, և՛ հա­սա­րա­կու­թյու­նը պատ­վով հաղ­թա­հա­րե­ցին այդ փոր­ձու­թյու­նը: Եվ ա­հա հու­լի­սի 17–ին` դա­վա­դիր խռո­վու­թյուն, ընդ ո­րում` նա­և ա­զա­տա­մար­տի հռչա­կա­վոր դեմ­քե­րի ներգ­րավ­մամբ: Սերժ Սարգ­սյա­նը բուն ա­հա­բեկ­չու­թյան ի­րո­ղու­թյու­նը հան­գու­ցա­լու­ծեց այն­պես, ինչ­պես վա­յել է քա­ղա­քա­կան գրոս­մայս­թե­րին, սա­կայն հան­րա­յին տրա­մադ­րու­թյուն­նե­րում ե­ղավ հույժ վտան­գա­վոր տե­ղա­շարժ: Հա­զա­րա­վոր մար­դիկ հենց փո­ղո­ցում բա­ցա­հայտ հրճվում է­ին ա­հա­բեկ­չա­կան բնույ­թի գոր­ծո­ղու­թյուն­նե­րով, այդ թվում և ար­դա­րաց­նում է­ին ոս­տի­կան­նե­րի սպա­նու­թյու­նը:

Մինչ այդ «մայ­դա­նա­յին» մե­թոդ­նե­րը չէ­ին հան­գեց­նում ար­դյուն­քի, ո­րից հե­տո աս­տի­ճանա­բար` 2015–ից սկսած, աս­տի­ճա­նա­կան ան­ցում կա­տար­վեց զի­նյալ խռո­վու­թյուն­նե­րի տեխ­նո­լո­գի­ա­նե­րի: Եվ 2016–ի հու­լի­սի 17–ին ե­ղավ հան­րա­յին տրա­մադ­րու­թյուն­նե­րի այն ա­ղե­տա­լի բե­կու­մը, ո­րը հնա­րա­վոր դարձ­րեց 2018–ի մղձա­վան­ջը: Ճիշտ է, 1999–ից ի վեր մշտա­պես ագ­րե­սիվ քա­րոզ­չու­թյուն էր ծա­վալ­վում ընդ­դեմ Ար­ցա­խի, ար­ցախ­ցի­նե­րի և հաղ­թա­կան նա­խա­գահ­նե­րի, սա­կայն ա­տե­լու­թյան ա­ճը դար­ձավ էքս­պո­նեն­ցի­ալ` հենց հու­լի­սի 17–ից սկսած: Եվ դրա­նով վա­րակ­վե­ցին ոչ մի­այն ան­գի­տա­կից շար­քա­յին քա­ղա­քա­ցի­նե­րը, այ­լև` մտա­վո­րա­կա­նու­թյան մի մա­սը, իսկ գրան­տա­կեր «քա­ղա­քա­ցի­ա­կան հա­սա­րա­կու­թյու­նը» խան­դա­վա­ռու­թյամբ լծվեց ա­հա­բեկ­չու­թյան պաշտ­պա­նու­թյա­նը: Ա­սում են, թե դեռ «Սաս­նա ծռե­րի» խռո­վու­թյան ժա­մա­նակ կար ծրա­գիր Նի­կո­լին իշ­խա­նու­թյան բե­րե­լու, սա­կայն այդ տար­բե­րա­կի խո­չըն­դոտ գո­յա­ցավ հենց զի­նյալ­նե­րի ներ­սում` ի դեմս հաս­տա­կող Պավ­լիկ Մա­նու­կյա­նի, ով հայ­տա­րա­րեց, որ «Նի­կո­լին պետք է գցել զի­բի­լի վեդ­րո»:

Եվ փաս­տը մնում է փաստ, որ ՊՊԾ գնդի խռո­վու­թյու­նից հե­տո պե­տու­թյան հիմ­քե­րը ո­րո­շա­կի խարխլ­վե­ցին, Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը դար­ձավ ա­վե­լի խո­ցե­լի ար­տա­քին մի­ջամ­տու­թյուն­նե­րի նկատ­մամբ, այդ թվում` կադ­րա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան ո­լոր­տում: Եվ ե­կավ 2018–ի «թավ­շյա» այ­լան­դա­կու­թյու­նը, երբ, փոր­ձա­գետ­նե­րի գնա­հատ­մամբ, ե­ղավ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կոն­սեն­սուս` Սերժ Սարգ­սյա­նին հե­ռաց­նե­լու և ա­մե­նա­տա­կանք կա­մա­կա­տար­նե­րին բե­րե­լու: Եվ այդ ազ­գա­կոր­ծան ու պե­տա­կա­նա­կոր­ծան գոր­ծըն­թա­ցի հա­մար 2016–ին լավ հիմք է­ին ստեղ­ծել հենց «Սաս­նա ծռե­րը», և ի դեպ նրանք, ի դեմս Ժի­րայր Սէ­ֆի­լյա­նի, ող­ջու­նել է­ին իշ­խա­նա­զավ­թու­մը, նա­և ակ­տի­վո­րեն մաս­նակ­ցել է­ին «դը՛մփ–դը՛մփ–հու»–ին: Ճա­կա­տագ­րի հեգ­նան­քով հի­մա նույն ԱԺԲ–ն ար­ձա­նագ­րում է. «Անցյա­լը ու­րա­ցող նե­ո­բոլ­շե­վի­կյան, «ապա­գա կա ա­պա­գա» փուչ տես­լա­կան­նե­րով ա­ռաջ­նոր­դող, «Արա­րա­տի վրա քար նե­տող» թուր­քա­կան օ­րա­կարգ ա­ռաջ տա­նող ու­ժը Հա­յաս­տա­նում եր­բե­ւէ ստեղծ­ված ա­ռա­ջին թուր­քա­մետ կու­սակ­ցու­թյունն է», և «գա­ղու­թա­րա­րը կրկին նա­խա­ձեռ­նո­ղա­կա­նու­թյուն ցու­ցա­բե­րեց և 2018 թվա­կա­նի կեղծ­ված հե­ղա­փո­խու­թյամբ իշ­խա­նու­թյան բե­րեց պո­պու­լիս­տա­կան նոր, բո­լո­րո­վին ար­դեն ան­հայ­րե­նիք խա­մա­ճիկ­նե­րի, ո­րոնց մի­ակ ա­ռա­քե­լու­թյու­նը հա­յա­կոր­ծան ծրագ­րի սպա­սար­կու­մը պետք է դառ­նար»: Բայց, գրո­ղը ձեզ տա­նի, ախր 2018–ին հենց դուք ա­մեն կերպ զո­րակ­ցե­ցիք և ող­ջու­նե­ցիք գա­ղու­թա­րա­րին: Ի դեպ, թուր­քա­կան գա­ղու­թա­րա­րը նա­և դա­սեր քա­ղեց 2016–ի խռո­վու­թյու­նից, և ՊՊԾ գնդում ակ­տիվ շի­նա­րա­րու­թյուն է ըն­թա­նում, այն այժմ վե­րած­վում է իս­կա­կան ամ­րո­ցի, ու այ­լևս մեկ «Կռա­զով» ու 30 զի­նյա­լով բան չի ստաց­վի:

ԹԵ­ՎԱ­ԿՈ­ԽՈՒՄ ԵՆՔ ԿԱ­ՊԻ­ՏՈՒ­ԼՅԱ­ՑԻ­Ա­ՅԻ ՎԵՐՋԻՆ ՓՈՒԼ

Erato

Այն, ինչ տե­ղի ու­նե­ցավ հու­լի­սի 15–ին Բրյու­սե­լում, ի­րա­պես զար­հու­րե­լի է: Բա­վա­րա­րում տրվեց Բաք­վի բո­լոր պա­հանջ­նե­րին, ընդ­հուպ` ա­զե­րի­նե­րի վե­րա­դար­ձը Հա­յաս­տան, ու հի­մա ոչ մի­այն Բրյու­սե­լը, այլ նա­և Մոսկ­վան պաշ­տո­նա­պես ար­ձա­նագ­րե­ցին Նի­կո­լի պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյու­նը և Ար­ցախն Ադր­բե­ջա­նի կազ­մում ճա­նա­չե­լը: Ճիշտ է, պաշ­տո­նա­կան Բա­քուն հեր­սո­տեց, թե ին­չու ի­րենց չե­ղած «տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը» Մոսկ­վան կա­պակ­ցում է Նի­կո­լի ան­ձի հետ, սա­կայն Նի­կո­լը դեռ դուրս չի թռել, Ե­րև­ա­նի փո­ղոց­նե­րը դեռ ո­ղող­ված չեն ապս­տամբ ժո­ղովր­դով: Մի­գու­ցե, դա լռու­թյուն է փո­թոր­կից ա­ռաջ, իսկ մի­գու­ցե ի­րո՞ք շրջում ենք մեր պատ­մու­թյան վեր­ջին է­ջը...

Ին­չև­է, ՀՀԿ ԳՄ ան­դամ Ար­տակ Զա­քա­րյա­նի գնա­հատ­մամբ.

1. Նի­կո­լը, հա­վա­տա­րիմ մնա­լով իր ստա­հոդ, ա­պազ­գա­յին քա­ղա­քա­կա­նու­թյա­նը, ի հե­ճուկս հայ ժո­ղովր­դի ճնշող մե­ծա­մաս­նու­թյան կար­ծի­քի, ոտ­նա­հա­րե­լով ՀՀ կա­ռա­վա­րու­թյան 2021–26թթ. ծրա­գի­րը, ՔՊ 2021թ. նա­խընտ­րա­կան ծրա­գի­րը, ինչ­պես նա­և հա­կա­սե­լով իր իսկ նա­խընտ­րա­կան խոս­տում­նե­րին՝ հեր­թա­կան (երրորդ) ան­գամ Ար­ցա­խը ճա­նա­չել է որ­պես Ադր­բե­ջա­նի տա­րածք: Հարկ է ի նկա­տի ու­նե­նալ, որ սա ոչ թե պաշ­տո­նա­կան Ե­րև­ա­նի ա­նու­նից ստո­րագր­ված և վա­վե­րաց­ված փաս­տա­թուղթ է, այլ բա­ցա­ռա­պես ՀՀ կա­պի­տու­լյանտ վար­չա­պե­տի անձ­նա­կան «նա­խա­ձեռ­նու­թյան» վրա հիմն­ված հայ­տա­րա­րու­թյուն: Այն չի կա­րող հան­դի­սա­նալ ի­րա­վա­կան հիմք՝ Ար­ցա­խի ա­պա­գա կար­գա­վի­ճա­կի հար­ցը ան­տե­սե­լու և Ար­ցա­խի բնակ­չու­թյան ինք­նո­րոշ­ման մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի հե­տա­գա ի­րա­ցու­մը բա­ցա­ռե­լու հա­մար:

2. ԵՄ “միջ­նոր­դա­կան” նա­խա­ձեռ­նու­թյու­նը պետք է բխեր 2017թ. ստո­րագր­ված և ԵՄ ան­դամ բո­լոր երկր­նե­րում վա­վե­րաց­ված ՀՀ–ԵՄ ՀԱ­ՄԱ­ՊԱՐ­ՓԱԿ ԵՎ ԸՆԴ­ԼԱՅՆ­ՎԱԾ ԳՈՐ­ԾԸՆ­ԿԵ­ՐՈՒ­ԹՅԱՆ ՀԱ­ՄԱ­ՁԱՅ­ՆԱԳ­ՐԻ ո­գուց և պա­հանջ­նե­րից՝ հա­մա­ձայն ո­րի ԵՄ–ն հանձ­նա­ռել է ա­ջակ­ցել Ե­ԱՀԿ Մինս­կի խմբի հա­մա­նա­խա­գա­հու­թյան շրջա­նակ­նե­րում (այն դե ­յու­րե գո­յու­թյուն ու­նի) ար­ված և հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­մանն ուղղ­ված բո­լոր սկզբունք­նե­րին: Ըստ CEPA–ի, այն հեն­ված պետք է լի­նի նա­և ՄԱԿ–ի կա­նո­նադ­րու­թյամբ և Ե­ԱՀԿ Հել­սին­կյան եզ­րա­փա­կիչ ակ­տով նա­խա­տես­ված՝ ժո­ղո­վուրդ­նե­րի ի­րա­վա­հա­վա­սա­րու­թյան ու ինք­նո­րոշ­ման սկզբուն­քի վրա: Սա նշա­նա­կում է, որ ԵՄ ա­նու­նից հան­դես ե­կող Շառլ Մի­շե­լի նա­խա­ձեռ­նու­թյու­նը և հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը ևս հա­կա­սում են ԼՂ հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման ԵՄ պաշ­տո­նա­կան հանձ­նա­ռու­թյուն­նե­րին: ԵՄ հո­վա­նու ներ­քո տար­վող նմա­նա­տիպ գոր­ծըն­թա­ցը չի կա­րող հան­գեց­նել հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վոր­մա­նը և չի բե­րե­լու տա­րա­ծաշր­ջա­նում կա­յուն և եր­կա­րա­տև խա­ղա­ղու­թյան հաս­տատ­մա­նը: Այն հան­գեց­նե­լու է Ադր­բե­ջա­նի կող­մից Ար­ցա­խի էթ­նիկ զտում­նե­րի, հու­մա­նի­տար ճգնա­ժա­մի ան­մարդ­կա­յին ծանր հե­տև­անք­նե­րի, ո­րի կան­խար­գել­ման հա­մար ԵՄ–ն չի ցան­կա­նում կի­րա­ռել գոր­ծուն մի­ջազ­գա­յին ե­րաշ­խիք­ներ ու մե­խա­նիզմ­ներ:

Հա­յաս­տա­նը որ­պես գոր­ծոն շար­քից հա­նող և աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ման­րադ­րա­մի վե­րա­ծող «կոն­սեն­սու­սի» ակ­տոր­նե­րը թե­և ստա­ցան պատ­րաս­տա­կամ ծա­խու գոր­ծիք Նի­կոլ, սա­կայն կա­յու­նու­թյու­նը տա­րա­ծաշր­ջա­նում կտրուկ նվա­զեց: Կհաս­կա­նա՞ն ար­դյոք, որ կա­յու­նու­թյան հա­մար անհ­րա­ժեշտ է ու­ժեղ Հա­յաս­տան` Ար­ցա­խով հան­դերձ: Կհաս­կա­նան մի­այն, ե­թե կա­պի­տու­լյանտ­նե­րը վռնդվեն, և իշ­խա­նու­թյան գան կամ վե­րա­դառ­նան մար­դիկ, ով­քեր տի­րա­պե­տում են հաս­կաց­նե­լու գոր­ծի­քա­կազ­մին: Ի դեպ, դրա ի­րա­գործ­ման ճա­նա­պար­հին անվ­տան­գու­թյան փոր­ձա­գետ Կա­րեն Վրթա­նե­սյա­նը նկա­տել է մի ա­խո­յա­նի, ո­րին բա­նի տեղ դնող չկա. «Առա­վել զզվում եմ ոչ թե ծպտյալ ու բա­ցա­հայտ նի­կո­լա­կան­նե­րից, այլ հու­սալ­քու­թյան գրկում հար­մա­րա­վետ տե­ղա­վոր­ված հա­կա­նի­կո­լա­կան­նե­րից: Ա­ռա­վո­տից ի­րի­կուն կլա­ցեն, շուրջ­բո­լո­րը բա­րո­յալ­քող թույ­նով կսրսկեն, ա­մեն նա­խա­ձեռ­նու­թյա­նը, ա­մեն խոս­քին մի պո­զու­պոչ կկպցնեն, բո­լո­րին կմե­ղադ­րեն բո­լոր հնա­րա­վոր և անհ­նա­րին մեղ­քե­րում, վեր­ջում էլ ի­րեն­ցից գոհ՝ լից­քա­թափ­ված և ու­րիշ­նե­րի նյար­դե­րից քա­մած է­ներ­գի­ա­յով լի, հան­գիստ կգնան ի­րենց գոր­ծե­րով: Ա­վե­լի լավ է նի­կո­լա­կան լի­նե­իք, հաս­տատ ա­վե­լի քիչ վնաս կտա­յիք...»:

Իսկ հի­մա դեռ շա­րու­նակ­վում է կա­պի­տու­լյա­ցի­ա­յի վեր­ջին փու­լը: «Ադրբե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը պատ­րաս­տել են Ար­ցա­խի հան­րա­պե­տու­թյու­նը եւ նրա ժո­ղովր­դին ամ­բող­ջա­պես Ադր­բե­ջա­նի կազմ ին­տեգ­րե­լու ծրա­գիր, ո­րը ըստ է­ու­թյան, ճա­նա­պար­հա­յին քար­տեզ է»,– ա­սել է ար­տա­կարգ եւ լի­ա­զոր դես­պան և քա­ջա­տե­ղյակ վեր­լու­ծա­բան Դա­վիթ Շահ­նա­զա­րյա­նը: Այդ ծրա­գիր–ճա­նա­պար­հա­յին քար­տեզն, ըստ նրա, նա­խա­տե­սում է ին­տեգր­ման չորս փուլ.

1. Փաս­տաթղ­թե­րի, այդ թվում, ա­ռա­ջին հեր­թին անձ­նագ­րե­րի փո­խա­րի­նում ադր­բե­ջա­նա­կան անձ­նագ­րե­րով,

2. Ար­ցա­խում ադր­բե­ջա­նա­կան մա­նա­թի ներդ­րում,

3. Ար­ցա­խի ՊԲ–ի ամ­բող­ջա­կան զի­նա­թա­փում եւ կազ­մա­լու­ծում,

4. Իշ­խա­նու­թյան ամ­բող­ջա­կան հանձ­նում ադր­բե­ջա­նա­կան իշ­խա­նու­թյա­նը:

Ու այդ ա­մե­նը` 12 ամս­վա ըն­թաց­քում: Իսկ ի­րա­կա­նում դրա անշր­ջե­լի­ու­թյու­նը կան­խե­լու հա­մար ա­վե­լի քիչ ժա­մա­նակ կա:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=260602&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը