ՀՀ կապիտուլյանտ իշխանությունները, իրենց մերկանտիլ անձնական և խմբային շահերից ելնելով, այս պահին օգտագործվում են Արևմուտք-Ռուսաստան հակամարտության մեջ որպես ՌԴ տարածաշրջանային շահերի դեմ ուղղված գործիք. Արտակ Զաքարյան

Վերլուծություն
Նախորդ շաբաթ Բրյուսելում, Փաշինյանի և Ալիևի հետ ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության, դրան զուգորդած ՌԴ ԱԳՆ հաղորդագրության և Ադրբեջանի ԱԳՆ արձագանքի վերաբերյալ հակիրճ կարող եմ ասել հետևյալ.
1. Նիկոլը՝ հավատարիմ մնալով իր ստահոդ, ապազգային քաղաքականությանը, ի հեճուկս հայ ժողովրդի ճնշող մեծամասնության կարծիքի, ոտնահարելով ՀՀ կառավարության 2021-26թթ. ծրագիրը, ՔՊ 2021թ. նախընտրական ծրագիրը, ինչպես նաև հակասելով իր իսկ նախընտրական խոստումներին՝ հերթական (երրորդ) անգամ Արցախը ճանաչել է որպես Ադրբեջանի տարածք: Հարկ է ի նկատի ունենալ, որ սա ոչ թե պաշտոնական Երևանի անունից ստորագրված և վավերացված փաստաթուղթ է, այլ բացառապես ՀՀ կապիտուլյանտ վարչապետի անձնական “նախաձեռնության” վրա հիմնված հայտարարություն: Այն չի կարող հանդիսանալ իրավական հիմք՝ Արցախի ապագա կարգավիճակի հարցը անտեսելու և Արցախի բնակչության ինքնորոշման միջազգային իրավունքի հետագա իրացումը բացառելու համար:
2. ԵՄ “միջնորդական” նախաձեռնությունը պետք է բխեր 2017թ. ստորագրված և ԵՄ անդամ բոլոր երկրներում վավերացված ՀՀ-ԵՄ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ոգուց և պահանջներից՝ համաձայն որի ԵՄ-ն հանձնառել է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում (այն դեյուրե գոյություն ունի) արված և հակամարտության կարգավորմանն ուղղված բոլոր սկզբունքներին: Ըստ CEPA-ի, այն հենված պետք է լինի նաև ՄԱԿ-ի կանոնադրությամբ և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտով նախատեսված՝ ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման սկզբունքի վրա: Սա նշանակում է, որ ԵՄ անունից հանդես եկող Շառլ Միշելի նախաձեռնությունը և հայտարարությունները ևս հակասում են ԼՂ հակամարտության կարգավորման ԵՄ պաշտոնական հանձնառություններին: ԵՄ հովանու ներքո տարվող նմանատիպ գործընթացը չի կարող հանգեցնել հակամարտության խաղաղ կարգավորմանը և չի բերելու տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հաստատմանը: Այն հանգեցնելու է Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումների, հումանիտար ճգնաժամի անմարդկային ծանր հետևանքների, որի կանխարգելման համար ԵՄ-ն չի ցանկանում կիրառել գործուն միջազգային երաշխիքներ ու մեխանիզմներ: Հասկանալի է, որ ՀՀ կապիտուլյանտ իշխանությունները, իրենց մերկանտիլ անձնական և խմբային շահերից ելնելով, այս պահին օգտագործվում են Արևմուտք-Ռուսաստան հակամարտության մեջ որպես ՌԴ տարածաշրջանային շահերի դեմ ուղղված գործիք՝ որտեղ ԵՄ-ն զբաղվում է աչքակապությամբ և անտեսում է Արցախի ու հայ ժողովրդի օրինական շահերը: Նույն կերպ օգտագործվում է նաև Ադրբեջանի բռնապետական ռեժիմը:
3. ՌԴ ԱԳՆ հայտարարությունն ուղիղ մեղադրանք էր Փաշինյանին առ այն, որ վերջինս Արցախը ճանաչել է որպես Ադրբեջանի տարածք, որով արմատապես փոխվել են հիմնարար դրույթները, որի պայմաններում 2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրվել էր եռակողմ հայտարարությունը: ՌԴ ԱԳՆ-ի մտահոգությունն իհարկե հասկանալի է, սակայն պետք է նաև արձանագրել, որ Նիկոլն իր բանավոր հայտարարություններով չի արտացոլում հայ ժողովրդի հավաքական կամքը, չունի որևէ իրավա-քաղաքական հիմք և լեգիտիմ իրավունք՝ Արցախն Ադրբեջանի տարածք ճանաչելու համար: Իսկ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը (որքան էլ այն Հայաստանի համար ունենա կապիտուլյացիոն բնույթ) որևէ կերպ չի ենթադրում, որ Արցախը կարող է դիտարկվել Ադրբեջանի կազմում: Այո՛, այսօր շատ կարևոր է, որպեսզի գործնական ջանքեր գործադրվեն Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակման, Արցախում խորացող հումանիտար ճգնաժամը կանխելու և քաղաքացիների բնականոն կյանքի տարրական պայմաններն ապահովելու համար: ՌԴ ԱԳՆ-ն արդարացիոներն նշել է նաև, որ չի կարելի ԵՄ հովանու ներքո իրականացված հայտարարություններից հետո ստեղծված իրավիճակի համար, մեղքը բարդել երրորդ երկրների վրա:
4. Հետաքրքրական էր նաև այն, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն, անմիջապես արձագանքելով ՌԴ ԱԳՆ-ին, իր հիասթափությունն էր հայտնել, որ ի տարբերություն Նիկոլի, ՌԴ ԱԳՆ-ն ավելի մտահոգ է Արցախում ստեղծված ներկա հումանիտար աղետով, միջանցքը բացելու համար Ադրբեջանին ուղղված անհապաղ պահանջով և Արցախն Ադրբեջան համարելու՝ Նիկոլի բանավոր հայտարարություններով: Փաստացվի ստացվել է այնպես, որ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունն աջակցություն էր Նիկոլ Փաշինյանին և թաքնված մեղադրանք Ռուսաստանի Դաշնությանը: Ընդ որում, Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական անգամ պարտավորությունները չկատարելու մեջ մեղադրում է ոչ թե Արցախի ժողովրդին ամենադաժան զրկանքների ենթարկած իր երկրին, այլ եռակողմ հայտարարությունը ստորագրած մյուս կողմերին:
Այսքանից հետո դեռ Հայաստանի այսպես կոչված կառավարիչները առիթ են փնտրում նախկիններին մեղադրելու՝ իբրև թե բանակցային վատ ժառանգության համար: Այն ինչ կարողացել են անել նախորդ նախագահներն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և դրա միջազգային ամրագրման համար՝ առավել քան ակնհայտ է ու բավարար: Իսկ այն, թե որքան ապաշնորհ ու դավադիր քաղաքականություն է իրականացրել գործող ռեժիմը՝ նույնպես առավել քան ակնհայտ է ու բավարար փաստարկված:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում