Մեր հասարակության համար գիրքն ու գրողն ատելի են. ԴԱՎԻԹ ՄՇԵՑԻ

Մշակութային

Բանաստեղծ, Քառօրյա եւ 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթ Մշեցու նկատմամբ տարիուկես է իրականացվում է քրեական հետապնդում նրա համար, որ Ֆեյսբուքում գրել է. «Ամեն դեպքում Նիկոլին օր առաջ սատկացնելը՝ ամեն հայի սրբազան պարտքը պիտի լինի»: Իսկ թե ինչ տեղի ունեցավ հերթական դատական նիստի ժամանակ, իմացանք ԴԱՎԻԹ ՄՇԵՑՈՒ հետ ունեցած զրույցից:

— Այս անգամ ինչպե՞ս անցավ հերթական դատական նիստը:

— Չնայած բոլորի սպասմանը, որ այս նիստը հերթական չպիտի լիներ այն պարզ պատճառով, քանի որ դատական համակարգը սպառել էր իր մանիպուլյացիոն բոլոր հնարքները և պաշտպանական կուռ պատին բախվելով՝ փլուզվել, բայց ես համոզված էի՝ մի հիմար բան էլի կբստրեն երկարաձգելու համար ու բստրեցին: Այս անգամ դատախազը, իբր նոր ի հայտ եկած հանգամանքներով պայմանավորված, միջնորդություն էր բերել դատարան, որ մեղադրանքս փոխի: Այդ «նոր ի հայտ եկած հանգամանքն» էլ այն է, որ իբր ես հիմնական հարցաքննության փուլում ասել եմ՝ «Նիկոլ ասելով՝ նկատի եմ ունեցել Փաշինյան Նիկոլին»: Սա էն դեպքում, երբ թե՛ նախաքննական, թե՛ հիմնական քննության, թե՛ դատավարության, մի խոսքով բոլոր ցուցմունքներումս ասել եմ, որ վարչապետ Նիկոլին եմ նկատի ունեցել և ունեմ: Ինչևէ, միջնորդությունը, իհարկե, դատարանը մերժեց: Արդյունքում՝ դատախազությունը հերթական պատվերը ստանալու կամ գործը վերակարելու ժամանակ շահեց իմ՝ ևս 2,5 ամիս կալանքի տակ մնալու հաշվին: Իմ վերլուծությունն այն է, որ սրանք սկզբից կարում են փնթի մի գործ, հետո տեսնում՝ պաշտպանական կողմը էդ փնթիությունը մռութներին է տալիս, ասում են լավ, դա հեչ, հիմա ժամանակ տվեք կարկատենք գործը: Կարճ ասած, տպավորություն է՝ հարբած գերագույն խառնածինն ու իր աղանդի հետևորդները ինչ-որ մեկի վրա գործ կարելու հրաման են իջեցնում, սրանք էլ ենիչերիների պես լծվում են շեֆերին բավարարելու սրբազան գործին, ինչ գնով ուզում է լինի: Որպեսզի ընթերցողի համար պարզ լինի, ևս մեկ անգամ հիշեցնեմ, որ ինձ տարիուկես դատում են էն բանի համար, որ Ֆեյսբուքում գրել եմ. «Ամեն դեպքում Նիկոլին օր առաջ սատկացնելը ամեն հայի սրբազան պարտքը պիտի լինի»: Այսինքն՝ մի բան, որի համար առանց բացառության ամեն հայ պիտի դատվի: Նկատի ունեմ, որ ցանկացած ֆեյսբուքյան օգտատեր՝ 1000 հայից առնվազն 950-ը երբևէ գրել է ասենք Քոչարյանին, Սերժին, Լևոնին, տո չգիտեմ` Ալենին կամ Աշոտյանին սատկացնել է պետք: Էլ չասեմ, որ իմ գործի հրաման տվող գլխավոր խեղվածքը օրը հինգ անգամ սրանց-նրանց սատկացնելու, շինելու, ասֆալտին փռելու կոչ է անում:

— Որքանո՞վ է այսօր ազատ խոսքն ընդունելի իշխանության կողմից:

— Եթե իշխանության աղանդի մաս ես՝ ընդունելի է 1000 տոկոսով: Օրինակ՝ կարող ես լինել ՔՊ-խմբակցության քարտուղար ու Աժ-ում սպառնաս մարդկանց քիթ ու ականջ կտրել և դրա համար կպարգևատրվես: Կարող ես լինել Աժ նախագահ, փողոցում մարդու ձեռքերը ոլորել տաս, թքես դեմքին ու խրախուսվես: Կարող ես լինել վարչապետ, ենիչերիական խմբովդ փողոցում հղի կին գցես շարասյանդ տակ ու առանց կանգ առնելու նույնիսկ գնաս, ու ոչ մի պատիժ: Կարող ես լինել ցանկացած պատգամավորի ծնող ու հանգիստ պատշգամբից թքես մարդկանց վրա, մատ ցույց տաս, կամ փորլուծությունդ պառվասեռախտային հիվանդությունդ սփռես Ֆեյսբուքվ մեկ, ու ոչ մի պատիժ: Կարող ես լինել վարչապետ, Աժ ամբիոնից հայտարարես. «Դեռ 2018 թվից ես գիտեի, որ չէր կարող որևէ հրաշքով Արցախը Ադրբեջանի կազմում չլինել, բայց այդ մասին չեմ ասել ժողովրդին ու նրա զավակներին պատերազմի եմ տարել, որի համար հանցագործ եմ ու պիտի դատվեմ», ու դրանից հետո ԱԱԾ-ն տեղում չձերբակալի քեզ ու առնվազը 4-5 հազար երեխաների դահճի կարգավիճակով ցմահ դատի: Կարող ես լինել հեղափոխության պահպանակ, մարդկանց ազատ խոսքի համար հրապարակային նակազատ անես ու անցնես բարձր պաշտոնի... Շարքն անվերջ է: Իսկ այ եթե իշխանության աղանդից չես, բավական է երազումդ տեսնես, որ իրենք էլ իշխանություն չեն. դեռ լույսը չբացված՝ երազդ կվերծանեն, կհամարեն, որ դա ահաբեկչական երազ է, որ լիքը մարդկանց կմղի Նիկոլին ու իր խառնածին թուլեքին սատկացնելու, ու կդատեն քեզ Բեն Լադենի հոդվածով... Ասածս այն է, որ երբեք՝ նույնիսկ 1937 թվին, Մուսոլինիի, Հիտլերի ու այլ բռնապետների ժամանակ աշխարհի որևէ երկրում սենց էժան, բայց հատու բռնապետություն չի եղել ու չի լինի: Եվ որ սոսկալին է՝ ապազգային, ջհուդաթրքահպատակ բռնապետություն...

— Նայելով՝ ի՞նչ է կատարվում մեր հայրենիքում, ի՞նչ եզրահանգման եք եկել:

— Ցավ ի սիրտ պիտի ասեմ, որ դեռ այն ժամանակ, երբ այս ամենը չէր կատարվել մեր հայրենիքում, դեռ 2018 թվի վերջերից սկսած որևէ բան չի կատարվել մեր հայրենիքում, որի մասին ես գրած չլինեմ գոնե մի քանի ամիս առաջ՝ ընդհուպ պատերազմ, զոհեր ու զոհերի աճյունների չգտնելը: Կարդացեք «Այլա-գրությունս», «Խլասացությունս», «Վկայությունս» ու դրանց հաջորդող գրքերս ու կտեսնեք՝ չկա մի իրողություն, որ եղել է էս երկրում ու ես էդ մասին նախօրոք չեմ զգուշացրել: Էստեղ խնդիրն այն է, որ էդ զգուշացումը ո՛չ լսող կա, ո՛չ ընդունող, որովհետև մեր հասարակությունն իր մտածողին ատում է ավելի, քան ցանկացած հայ մորթող ազերու: Ուստի եզրահանգումս ասել կլինի նույնը՝ ինչ հերթական անգամ էշին մոխրաջրով լողացնելը: Քանի դեռ մեր հասարակության համար գիրքն ու գրողն ատելի են, քանի դեռ քյաբաբը հաղթում է ոգեղեն գիտելիքին, Վումնս քլաբն ու այլ էժանագին սիթքոմերը՝ պոետին ու պոեզիային, քանի դեռ 100000 տարի առաջվա մարդկային ձայնարկությունը հաղթում է Կոմիտասին ու Բախին, քանի դեռ երկրի հակառակ կողմը պաշտելի է, իսկ «Վիրավոր արջի վերադարձը» վանելի... Քանի դեռ հայ մարդը ժողից չի վերաճել Սրբազան Ազգի, ես անզոր եմ որևէ բան հուշելու և փաստելու: Ուստի այդ ամենը զուտ գալիք սերունդների համար անում եմ՝ բանաստեղծելով: Եթե որևէ մեկին իր ստամոքսից ու տժժալուց դուրս իրական արժեք հետաքրքիր է, թող կարդա գրքերս... Այսքանը...

— Հաջորդ դատական նիստը ե՞րբ են նշանակել:

— Սեպտեմբերի 20-ին: Բայց ես մի բան եմ ուզում փաստել: Իմ գործով ամենամեծ ողբերգությունն այն է, որ սրանք բացառում են իրենցից ու իրենց երեխաներից բանական մարդու ծնունդը: Այլ պարագային մի փոքր կմտածեին՝ լավ, բոլորս էլ էսօր կանք, վաղը չկանք: Ինչո՞ւ ենք մեր թոռների վրա դնում ամոթանքի էն բեռը, որը դրեցին, ասենք, մուղդուսիներն ու աբովները իրենց սերունդների վրա... Ախր սրանք էնքան մանր են, որ չեն հասկացել՝ Դավիթ Մշեցին իր թե՛ դատավճիռը և թե՛ մահավճիռը կայացրել է, երբ գրել ու տպել է իր առաջին գրքի առաջին բանաստեղծությունը, որ սա ոչ թե Մշեցու, այլ իրենց դատն է: Ու եթե մի փոքր բանականություն ունենային, կլվանային էս ամոթանքը իրենց ու իրենց հետագա սերունդների վրայից: Ավելի պարզ ասած՝ ասենք 100 տարի հետո պատմության մեջ կմնա Մշեցին, որպես իր ազգի բանաստեղծ, ու կմնան Նիկոլը, Նիկոլին կից դատավորներն ու դատախազները՝ որպես էդ նույն Մշեցուն դատածներ: Էդ ժամանակ ո՞նց պիտի կոչվեն սրանց սերունդները, եթե ոչ Մելիք Ֆռանգյուլի ու Մուղդուսու սերունդներ...

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=260562&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը