Իշխանական փալասախումբը հովանավորում է բոլոր նրանց, ովքեր հայ ժողովրդի արժեքների դեմ են.ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Մշակութային

«Արվեստը սեր է» հաղորդման հյուրն է ՀԳՄ անդամ, բանաստեղծ ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ:

— Պարոն Մանուկյան, վերջերս Ձեր հերոս որդուն` Վաչագանին նվիրված գրքի շնորհանդեսն էր, կմանրամասնե՞ք:

— Վերջերս հրատարակվեց «Անմահական» ժողովածուն, որտեղ ամփոփված են հետպատերազմյան իմ բանաստեղծությունները, որոնք զրույցներ են և՛ Վաչագանի, և՛ մեր քաջերի հետ: Բանաստեղծությունները կրում են ժամանակի շունչը, որովհետև ես չեմ շրջանցել իմ ժամանակը, իմ ապրած օրը: Այդտեղ մեր իրականությունն է, մեր զինվորների սխրանքներն են, և այն դավաճանությունները, որ քաջերի շուրջ եղան: Այն լքումն է, որ քաջերին թողեցին ռազմադաշտում մենակ, լքեցին: Եվ այն խոսքերը, որ ասվեց՝ մենք տասնմեկ հազար դասալիք ենք ունեցել, ես ասացի` ոչ, ավելի շատ ենք ունեցել, որովհետև ՔՊ-ականները թվով ավելի շատ են, և, ի վերջո, դրանք բոլորը դասալիքներ էին: Նրանցից որևէ մեկը պատերազմին լուրջ մասնակցություն չի ունեցել: Եռաբլուրում շրջելով՝ դրանցից որևէ մեկին չեմ հանդիպել… Սրանք եկել են հոշոտելու մեր երկիրը:

— Դուք Ձեր ստեղծագործություններում երբեք չեք շրջանցում ժամանակը, բայց այսօր կան գրողներ, որոնք կարծես թե կտրված են մեր իրականությունից և իրենց ստեղծագործություններում չի երևում ժամանակի շունչը: Արդյո՞ք դա ճիշտ է, երբ գրողը շրջանցում է ժամանակը և ստեղծագործում է մտացածին տեսիլք-պատկերներով:

— Մենք ունենք երիտասարդ գրողներ, ովքեր չեն շրջանցում ապրած ժամանակը: Նրանցից են Գոռ Հարությունյանը, Դավիթ Մշեցին, Արա Արտազը, Հայկ Սիրունյանը, լոռեցի Ռաֆը: Նրանք նաև մեր ավանդները պաշտպանող գրողներն են: Եվ այն աղջիկ գրողները, որոնց գրքերը չունեմ, կարդում եմ մամուլում կամ համացանցում, տեսնում եմ, որ տաղանդավոր երիտասարդ աղջիկներ կան, որոնք նույնպես ազգային արժեքների կրողներ են և իրենց տաղանդով կարողանում են ներկայանալի դարձնել մեր ժամանակակից գրականությունը: Նրանց բոլորին ողջունում եմ և իրենց ստեծագործությունները սիրով կարդում եմ: Մինչդեռ, դրան հակառակ, կան նաև այսպահականներ, ովքեր եկել են ՔՊ-ին ծառայելու, դրանց ազգադավ գաղափարները ներկայացնելու համար: Դրանք Հանրային հեռուստատեսությամբ ելույթներ են ունենում և ունեն իրենց գաղափարակից գրականագետիկներ, որոնց ոչ մի կերպ չի հաջողվում հանրության լայն շերտերի մոտ ներկայանալի դարձնել դրանց գետնաքարշ գիրը: Այդ ամուլ բանակը բոլոր ժամանակներում եղել է: Այսպահականները ժամանակի մեջ մոռացվելու և փոշիանալու են: Դրանց անունները երբեք չենք տեսնի՝ կապված պատերազմի կամ հայրենիքի համար զոհողություններ պահանջող իրավիճակներում: Դրանք կոսմոպոլիտիկ, գլոբալիստ, ստակոլոլ երևույթներ են, կեղծ արժեքներ կրողներ: Եվ հենց մի առողջ, ազգային ուժ իշխանություն ունենա մեզանում, դրանք կվերանան իրենց փուչ գրի հետ միասին: Գլոբալիստների ոհմակը գալիս է ջարդելու, փշրելու ազգային արժեքները: Դա ծրագիր է, որը մեր դեմ իրականացվում է: Եվ պատահական չէ, որ այդ օտար լրտեսները, այդ շները վայրահաչով հարձակվում են մեր եկեղեցու, հոգևորականների վրա: Երբեք չեմ մոռանա, երբ Հայոց Վեհափառին շրջափակեցին, մեքենայից իջեցրին, և բավական չէ, որ անպատիժ մնացին, դեռ պաշտոններ էլ ստացան ՔՊ-ի պարագլուխներից: Այսինքն` այսօրվա իշխանական ՔՊ-ական փալասախումբը հովանավորում է բոլոր նրանց, ովքեր հայ ժողովրդի արժեքների դեմ են: Ովքեր գալիս են իմ հավատը կործանելու, իմ լեզուն, իմ ինքնությունը վերացնելու: Այս ստի կայսրության մեջ նրանք սովոր են խաբեությամբ, կեղծիքով մոլորեցնել մարդկանց և հաջողել են: Պետք է խոստովանենք, որ սրանք խաբելու տաղանդ ունեն: Սրիկայության մեջ նրանք անգերազանցելի են: Եվ մենք այդ ամեն ինչը տեսանք փորձություններով լի մեր օրերում:

— Նախկինում կար պետպատվեր, որ հովանավորում էր գրողին՝ գիրք տպելու հարցով: Հիմա ի՞նչ վիճակում է:

— Այո, նախկինում պետպատվերով գրքեր էին հրատարակվում, և Գրողների միությունն ամեն ինչ անում էր, որ գրականություն նոր մուտք գործող օժտված հեղինակները կարողանային այդ պետպատվերով իրենց գրքերը հրատարակեին: ՔՊ-ականները սա, իհարկե, վերացրին: Բայց ի տխրություն այդ ավերակիչների, որոնց գերնպատակը մեր ինքնությունը ջնջելն է, սեռախեղվածի, հոգեխախտի կերպարը ներկայանալի դարձնելն է՝ Գրողների միությունը կարողացավ հրատարակել ժողովածուներ, որոնք շատ կարևոր նշանակություն ունեցան: Հայ-ամերիկյան, հայ-ֆրանսիական, հայ-վրացական, հայ-իրանական, հայ-ռուսական բարեկամությունը ներկայացնող հատորներ են, որոնք լույս տեսան ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի ջանքերով:

— Գրական կապերն ինչպե՞ս են ընթանում ռուսական մշակույթի հետ:

— Նրանց հետ միշտ ջերմ է եղել և ջերմ էլ շարունակվում են մեր ստեղծագործական կապերը: Վերջերս թարգմանաբար լույս տեսավ մի հատոր, որն ամփոփում է ժամանակակից հայ պոեզիան, որի շնորհանդեսը տեղի ունեցավ Ռուսաստանում՝ հեռահար կապով մեր մասնակցությամբ: Այդտեղ մեծ աշխատանք էին կատարել Տատյանա Յուրգենսոնը, Նաիրա Սիմոնյանը, Պավել Չերկաշինը... Եվ հիմա վստահ եմ, որ գալու են Հայաստան, և այստեղ այդ հատորի շնորհանդեսը նույնպես կայանալու է:

— Ռուսաստանում ապրող հայկական համայնքը նաև Վաչագանին նվիրված միջոցառում էր կազմակերպել:

— Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը տեղի ունեցավ Վաչագանին նվիրված՝ «Ազգային հերոս» գրքի շնորհանդեսը: Այդտեղ իր մասին պատմող մարտական ընկերների խոսքն էր, ինչպես նաև բազմաթիվ վկայություններ և գնահատանքներ զինվորականների, մտավորականների կողմից: Ռազմադաշտում Վաչագանն ասել է՝ իմ տեղը հերոսների կողքին է, և գնացել, մղվել է թեժ մարտերին: Վաչագանը հաղթական կվերադառնար, եթե չխաբվեր, եթե Գերագույն գլխավոր հրամանատար կոչվածը փոքր-ինչ գիտելիքներ ունենար մարտավարություններից և կարողանար ճիշտ կազմակերպել մարտական գործողությունները: Հիմա հիմարաբար հայտարարում է, թե իրեն տասնյակ անգամներ խաբել են: Հո դու էշ չե՞ս, որ քեզ անընդհատ խաբել են: Սրանով նա կարող է իր զոմբիախմբին հիմարացնել: Եվ այդ պատճառով եմ ասում՝ հավաքիր քո զոմբիախումբը և հայտարարություն արա այդ խմբի համար: Չէ՞ որ կան մարդիկ, ովքեր լսում են և հասկանում, որ դու հերթական անգամ ստում ես…

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=260543&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը