Հայաստանն առաջին անգամ հաղթող ճանաչվեց «Սլավյանսկի բազար»-ում. Գրան պրին Մաշա Մնջոյանինն է

Մշակութային

«Սլավյանսկի բազար» երիտասարդ կատարողների 32-ամյա մրցույթի ողջ պատմության ընթացքում առաջին անգամ Հայաստանը հաղթող ճանաչվեց: Հայաստանը ներկայացնող երգչուհի ՄԱՇԱ ՄՆՋՈՅԱՆՆ արժանացավ Բելառուսի Վիտեբսկ քաղաքում կայացած «Սլավյանսկի բազար 2023»-ի Գրան պրի մրցանակի:

Առաջին մրցութային օրը Մաշա Մնջոյանը կատարեց Խորհրդային հայտնի ֆիլմերից «Ջրագնացներ»-ում հնչող Եվգենի Կրիլատովի երաժշտությամբ եւ Իգոր Վոզնեսենսկիյի խոսքերով գրված՝ «Խոստացիր ինձ սեր» երգը՝ արժանանալով ժյուրիի 66 միավորին: Իսկ երկրորդ մրցութային օրը՝ նա հանդես եկավ աշխարհահռչակ Արետա Ֆրանկլինի «Respect» երգի կատարումով՝ արժանանալով 69 միավորի: Այսպիսով, Հայաստանի պատվիրակ Մաշա Մնջոյանը մրցութային օրերին վաստակեց 135 միավոր՝ դառնալով հեղինակավոր մրցույթի բացարձակ հաղթողը: Իսկ առաջին մրցանակի արժանացավ Բելառուսի ներկայացուցիչը, 2-րդ մրցանակը կիսվեց Ռուսաստանի եւ Իտալիայի ներկայացուցիչների միջեւ, 3-րդ մրցանակը բաժին հասավ Ղազախստանի եւ Ուզբեկստանի ներկայացուցիչներին։

Հատկանշական էր, որ «Սլավյանսկի բազար»-ի բեմում Մաշա Մնջոյանը կատարեց ոչ թե երկու, այլ հինգ երգ. հաղորդավարների հետ շփման ժամանակ հանպատրաստից առաջին մրցութային օրը նա երգեց Վիթնի Հյուսթնի հիթային «I Will Always Love You» երգը, իսկ երկրորդ մրցութային օրը՝ Վիտեբսկի հանդիսատեսի սրտերը հուզեց կոմիտասյան «Դլե յաման»-ի կատարմամբ: Դե իսկ ելույթների հերթականության վիճականության ժամանակ նա արդեն իսկ ցույց էր տվել իր ձայնային հզոր տվյալները՝ երգելով Վարդուհի Վարդանյանի «Հայաստան աշխարհ» երգը: Մաշա Մնջոյանը հեղինակավոր բեմից ներկայացրեց նաեւ հայկական դուդուկը՝ սովորեցնելով հաղորդավարին, թե ինչպես պետք է նվագել այն:

Ի դեպ, նշենք, որ Մաշա Մնջոյանը կրթությունը շարունակելու նպատակով գտնվում էր Ավստրալիայում, բայց պատրաստակամություն էր հայտնել լինել «Սլավյանսկի բազար» ամենամյա մրցույթի հայաստանյան պատվիրակը: Իսկ մինչ Ավստրալիա մեկնելը՝ Մաշան ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի բակալավրը եւ մագիստրատուրան։ 2013 թվականին Հայաստանը ներկայացրել է Յուրմալայում կայացած «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթում։ Նույն թվականին էլ դարձել է «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծի առաջին մրցույթի հաղթող։

Հիշեցնենք նաեւ, որ «Սլավյանսկի բազար» մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավարը ՎՐԵԺ ԿԻՐԱԿՈՍՅԱՆՆ է: Իսկ մրցույթում Մաշա Մնջոյանի հաղթանակը Հայաստանի միակ հաջողությունը չէ: «Սլավյանսկի Բազար 2023» մանկական կատարողների 22-րդ մրցույթում եւս Հայաստանն արժանացավ պատվավոր հորիզոնականի: 10-ամյա Անահիտ Գալստյանը, ով մրցութային երկու օրերին դարձել էր ֆավորիտներից մեկը զբաղեցրեց երկրորդ մրցանակային տեղը:

«Մենք գալիս ենք Հայաստան հաղթանակով: Շնորհավորում եմ բոլորիս ու շնորհակալ եմ բոլորին, ովքեր կանգնած են եղել մեր կողքին, ովքեր հավատացել են մեզ: Բոլորիդ սիրում եմ: Հայաստանը հաղթանակներ դեռ շատ է ունենալու, եւ մենք էլի ենք գալու հաղթանակների հետեւից», - ասաց Վ. Կիրակոսյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում