Արցախի աղետի գլխավոր մեղավորը ՀՀ իշխանությունն է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ. Իսրայելյան

Տեսանյութեր

«Վերածնվող Արցախ» շարժման համակարգող ԱՆԱՍՏԱՍ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ, անդրադառնալով արցախյան իշխանությունների կողմից կազմակերպված Ստեփանակերտում այս օրերին տեղի ունեցող  հանրահավաքներին, որը համաժողովրդական շարժում է կոչվում, ասաց, որ ողջունում է: Ըստ նրա` թեպետ ուշացած է այն, բայց կայացած:

— Ես էլ եմ մասնակցել եւ տեսել եմ, թե ժողովուրդն ինչ մեծ հույսերով է գալիս հրապարակ` համախմբվելու: Ինձ վրա ոգեւորիչ տպավորություն է թողել. Բայց կան բացթողումներ, որին պետք է արձագանքենք: Առաջին լուրջ բացթողումն այն է, որ այդքան խոսքերի ու ելույթների մեջ, որոնք ողջունելի էին, մեկ բառ կամ խոսք չեղավ Հայաստանի իշխանության ներկայացուցիչներին կամ ղեկավարներին: Մինչդեռ գտնում եմ, որ Հայաստանի իշխանությունն է Արցախում առկա մեծ աղետի գլխավոր մեղավորը: Արցախի ներկա իրավիճակի, բոլոր դժվարությունների եւ խնդիրների գլխավոր մեղավորը ՀՀ իշխանությունն է` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Ուզում եմ, որ այն պայքարը, այն շարժումը, որն Արցախում իրականանում է, լինի արդար, բաց եւ ճիշտ: Հետեւապես, որպես արցախցի, կոչ եմ անում Արցախի իշխանությանը, որ այդ բացթողումները լրացնեն, իսկ դրա համար պետք է ստեղծված իրավիճակի հասցեատերերին անվանել անուններով, որ ժողովրդի` մեզ համար, պարզ ու հասկանալի լինի այս շարժման բովանդակային իմաստը: Առանց դրա, մենք `ժողովուրդս, չենք կարող կողմնորոշվել, թե ինչ ճանապարհով ենք գնում եւ ինչ նպատակի համար: Հայաստանի իշխանությունները իրենց գործողություններով, մտքերով ու պահելաձեւով բոլոր ոլորտները հանգեցնում են աղետի: Մինչդեռ Արցախի հարցում այսօր ելքեր կան, միայն պետք է խելք խելքի տանք ու ճիշտ, մաքուր մոտեցումներով աշխատենք այդ ուղղություններով: Այնպես որ, եթե ուզում ենք, որ այս շարժումը կամ համախմբումը լինի կայուն եւ հասնի իր նպատակին, պիտի շարժվենք արդար մոտեցումներով, համախմբված որոշումներ կայացնենք եւ կայացնելիս էլ կոնկրետ հասցեագրենք, թե ինչն ում է ուղղված: Միայն այդ կերպ կարող ենք ազատ պայքարել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում