«Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» բանաձեւը կյանքի կոչելու միակ իրական առաջարկը տվել էր Ռուսաստանը. Այվազյան
Ներքաղաքական«Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» բանաձեւը կյանքի կոչելու միակ իրական առաջարկը, դեռեւս մինչեւ 2018 թվականը, տվել էր Ռուսաստանը, երբ պայմաններ էր ստեղծել Արցախի կարգավիճակի հարցը ապագային թողնելու համար։ Եթե Ռուսաստանի առաջարկած այդ տարբերակը կյանքի կոչվեր, ապա Արցախի հարցում երկար տարիներով ամրագրվելու էր ստատուս-քվոն։ Եվ երբ գար Արցախի կարգավիճակի հարցը քննարկելու ժամանակը, ապա Արցախի դիրքերն այնքան ամրացած կլինեին, որ նրան Ադրբեջանի կազմ վերադարձնելը պրակտիկորեն անհնար կլիներ։ Իհարկե, ԱՄՆ-ը ռուսական այդ տարբերակը թույլ տար չէր կարող եւ Հայաստանին արգելեց գնալ այդ ճանապարհով։ Չէ՞ որ Ռուսաստանին հարվածելու համար Արեւմուտքին պետք էր ամբողջությամբ վերացնել Արցախը, իր հայկական գործոնի հետ միասին առհասարակ», - գրել է «Լույս» վերլուծական-տեղեկատվական կազմակերպության ղեկավար, «Հականացիստական ճակատ» նախաձեռնության համակարգող ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ:

