Գործակալը` Նաիր Թիկնիզյանի «Վալենսիա» հնարավոր տեղափոխության մասին
Սպորտ
«Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի շահերը ներկայացնող գործակալ Ալեքսանդր Կլյուևը խոսել է խաղացողի նկատմամբ «Վալենսիայի» հետաքրքրության մասին.
«Հենց որ ինչ-որ առարկայական խոսակցություն լինի, այդ մասին կտեղեկացնենք։ Այս մասին կիմանաք կա՛մ մեզանից, կա՛մ «Լոկոմոտիվի» ղեկավարությունից»,- ասել է Կլյուևը Спорт-Экспресс-ի հետ զրույցում։
Թիկնիզյանը «Լոկոմոտիվում» հանդես է գալիս 2021 թվականից։ Անցած մրցաշրջանում 24-ամյա պաշտպանը երկաթուղայինների կազմում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

