«Հրապարակ»․ Լիսկայի որդին թողել է իր մեքենան եւ այլ մեքենայով դուրս եկել Գորիսից

Մամուլի տեսություն

«Հրապարակը» գրում է.

«Մեր հրապարակումներում ներկայացրել էինք Գորիսում մեկ օրվա ընթացքում տեղի ունեցած երեք միջադեպ, որտեղ կրկին «փայլել» էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին, իսկ վերջին էպիզոդում ուղղակի կրակել էր մի անձի վրա՝ պատճառելով վնասվածք։ Եթե այդ հրապարակումները չլինեին, գուցե քրեական գործ էլ չհարուցվեր, բայց դժվարությամբ, մի քանի օր անց իրավապահները գործ հարուցեցին, սպասեցին, մինչեւ Լիսկայի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, անհետանա, ու հետախուզում հայտարարեցին։

Այժմ քրեական գործ է քննվում, նրան մեղադրում են խուլիգանության եւ զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով։ Կա տուժող՝ 46-ամյա տղամարդ, որի ուղղությամբ Լիսկայի որդին կրակել է՝ վիրավորելով նրա ձեռքը։ Դատարանը բազմաթիվ քրեական պատմությունների հերոս Տիգրան Խաչատրյանին կալանավորելու որոշում է կայացրել, սակայն նրա գտնվելու վայրը հայտնի չէ։ Ըստ Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանի՝ դեպքից անմիջապես հետո Տիգրան Խաչատրյանն իր մեքենան թողել է եւ այլ մեքենայով դուրս է եկել Գորիսից։ «Այս պահի դրությամբ տվյալներ, որ նա դուրս է եկել երկրից, առկա չեն, բայց որ նա թաքնվում է, փաստ է»,- ասաց խոսնակը։ 

Այս բառերը դեժավյու են առաջացնում։ Կար ժամանակ, երբ Սյունիքի մարզում գրեթե բոլոր արյունալի դեպքերը տեղի էին ունենում նախկին մարզպետի, նրա որդու, եղբորորդու կամ այլ ազգականների մասնակցությամբ։ Նրանց հանդեպ հետախուզում էր հայտարարվում, ասում էին, որ նրանց չեն կարողանում հայտնաբերել, ծեծկռտուքների մասնակիցներին, եթե նրանք Լիսկայի ազգականներն էին, ներգրավում  էին ընդամենը որպես վկա։ Իսկ երբ հայտնաբերվում էին, հանկարծ տուժողները հրաժարվում էին իրենց պահանջներից, կամ հենց նրանք էին կատարվածի համար մեղավոր հռչակվում։   
Տիգրան Խաչատրյանին 2015 թվականին Սդղի գյոլի ծեծկռտուքի աղմկահարույց քրեական գործով երկար ժամանակ փնտրում էին, իրավապահները հայտարարում էին, որ նրա գտնվելու վայրը հնարավոր չէ պարզել, սակայն Գորիսում նրան տեսնողներ էին լինում։ Չի բացառվում, որ այսօր էլ Լիսկայի որդին, ում հայրը տեւական ժամանակ է՝ Ֆրանսիայում է բնակվում, շարունակում է թաքնվել նույն սխեմայով՝ համագործակցելով իրավապահների եւ տեղի ՔՊ-ականների հետ։ Հիշեցնենք․ Տիգրան Խաչատրյանը հունիսի 19-ին, ըստ ՔԿ տվյալների, կրակոցներ է արձակել ավտոսպասարկման կետում, աղմկել է, հայհոյել աշխատակիցներին, ապա «հրազենով կրակոց է արձակել 46-ամյա տղամարդու ուղղությամբ` վերջինիս պատճառելով առողջության թեթեւ վնաս»։ Այդ տղամարդն անվադողեր էր վաճառում Սուրիկ Խաչատրյանի որդուն։ Վեճի թեման եղել է այն, որ տուժողի եղբորորդին նրան դիմել է՝ ասելով Տիկո։ Սյունիքի նախկին մարզպետը եւս հետախուզման մեջ է, մեղադրվում է մի շարք հոդվածներով, նրանց պատկանող գույքի բռնագրավման հետ կապված գործ էլ կա հարուցված»։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի