Ադրբեջանն անմարդկային նվաստացման է ենթարկում արցախցիներին. Նաիրա Զոհրաբյան

Ներքաղաքական

Այլեւս մի քանի օր է արգելվել է անգամ «Կարմիր խաչի» մեքենաների մուտքը Արցախ, որտեղից նրանք կարողանում էին տեղափոխել ծայրահեղ ծանր հիվանդներին, որոնք իրենց բուժումը կարող են ստանալ միայն ու բացառապես Երեւանում: Այս մասին ահազանգում է «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ:

— Աշխարհում չկա մի նախադեպ, որ «Կարմիր խաչի» մեքենաների երթեւեկը արգելեն: Արցախում այլեւս հումանիտար ճգնաժամ է: Իսկ միջազգային հանրությունը լուռ է: Ավելին` ես տեսա, որ մի քանի օր առաջ քրիստոնեական թիվ մեկ հանգրվանի` Վատիկանի ներկայացուցիչ Պիեդրո Պարոլինը, հանդիպելով Բաքվի ներկայացուցիչների հետ, ասել է, որ իրենք բարձր են գնահատում Ադրբեջանի, իբր, հումանիտար մոտեցումները: Երեւի, Մեհրիբանը Վատիկանի գանձարանին հսկայական գումարներ պիտի մուծի եւ Հռոմի Պապի հերթական արձանը պիտի համաֆինանսավորի, ինչպես արել է բազմաթիվ անգամներ: Վատիկան, որ քրիստոնեական բարձրագույն կոթողն ես, հարց չունե՞ս Բաքվին, որ 120 հազար մարդ մատնված է սովի, որոնց մեջ` 30 հազար երեխա: Կարծում եմ` նաեւ տեղյակ եք, որ Սարսանգի ջրամբարի մակարդակը կտրուկ իջել է, իսկ դա նշանակում է, որ շուտով լինելու է նաեւ էլեկտրաէներգիայի լրջագույն ճգնաժամ: Օրեր առաջ էլ անմարդկային նվաստացման ենթարկեց Ադրբեջանը արցախցիներին: Ընդամենը մի քանի ժամով միացրեց գազի մատակարարումը: Միջազգային կառույցները, նույնիսկ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունեցին Ադրբեջանի այս «մարդասիրական» քայլը: Սակայն մի քանի ժամ հետո գազամատակարարումը անջատեցին: Երկրորդ համաշխարհայինի ժամանակ գերմանական կոնցլագերներում` օսվենցիմներում եւ այլ տեղերում էին այդպիսի փորձարկումների ենթարկում մարդկանց, թե ինչքան մարդու փսիխիկան կարող է այդ կտտանքներին դիմանալ: Նույնիսկ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից հովանավորվող ռուսալեզու ինտերնետ պորտալներից մեկը հայտարարել է, թե «ինչպես վայրի կատվին, գազանին են վարժեցնում, մենք էլ այդպես արցախցիներին հլու եւ հնազանդ ենք դարձնելու: Ու սա կոչվում է խաղաղության համաձայնագի՞ր:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ