«Խաղաղության պայմանագիր» այս անգամ էլ չի սպասվում

Վերլուծություն

Կա­րող է պա­րա­դոք­սալ հնչել, սա­կայն այս պա­հին Նի­կո­լի մի­ակ պաշտ­պա­նու­թյու­նը Ռու­սաս­տա­նից կա­րող է գալ, ե­թե մի­այն նա կա­մա­վոր չի պատ­րաստ­վում ստանձ­նել այն ֆունկ­ցի­ան, ո­րը վա­շինգ­տոն­նե­րում սահ­մա­նել են: Ընդ ո­րում, աչ­քի ա­ռաջ ու­նե­նա­լով նա­եւ այն, որ ստո­րագ­րե­լու դեպ­քում Նի­կոլն ի­րեն լի­ո­վին կսպա­ռի, եւ նման կադ­րի Վա­շինգ­տո­նը հա­զիվ թե ու­զե­նա պա­հել:

Բայց ան­գամ այդ ստո­րագ­րու­թյու­նը, ինչ­պես քա­նիցս նշե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք, ա­մե­րի­կա­ցի­նե­րի հա­մար վերջ­նա­կան լու­ծում չէ: Ան­կախ «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րով» Ար­ցա­խի հա­մար սահ­ման­ված լու­ծում­նե­րից, Էր­դո­ղա­նը մի­ան­գա­մայն ճիշտ է հի­շեց­նում՝ Մոսկ­վան դեռ մին­չեւ 2025թ.-ը ժա­մա­նակ ու­նի: Կա­րո­ղա­ցե՞լ են ա­մե­րի­կա­ցի­նե­րը նա­եւ Ա­րա­յի­կին պար­տադ­րել՝ հա­մա­ձայն­ել ըն­դու­նել Ա­լի­ե­ւի գե­րիշ­խա­նու­թյու­նը: Բայց պարզ­վեց, որ ան­գամ սա ա­մե­րի­կա­ցի­նե­րի հա­մար լու­ծում չէ. Մոսկ­վան պար­զա­պես ակ­նար­կեց, որ չի ճա­նա­չի Ա­րա­յի­կին եւ նրա քայ­լե­րը:

Կարճ ա­սած, ա­մեն ինչ վե­րա­դառ­նում է նույն բա­նին: Այն է՝ ա­մեն ինչ կախ­ված է ռուս­նե­րի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դիր­քե­րից, ո­րի հարցն այս պա­հին լուծ­վում է Ուկ­րա­ի­նա­յում:

Իսկ Ուկ­րա­ի­նա­յում, ինչ­պես նա­եւ Վիլ­նյու­սի գա­գա­թա­ժո­ղո­վը փաս­տեց, Կի­ե­ւի գոր­ծերն այն­քան էլ լավ չեն: Ա­մեն դեպ­քում, Վիլ­նյու­սում Զե­նելս­կուն ար­դեն չէ­ին ըն­դու­նում՝ որ­պես «հա­մաշ­խար­հա­յին հե­րո­սի»: Ա­վե­լին, մի քա­նի հար­ցով նրան ոչ թե պար­զա­պես «տե­ղը դրե­ցին», այլ՝ նվաս­տաց­րին: Օ­րի­նակ, Սու­նա­կը մին­չեւ այն մտքին հա­սավ, թե քեզ հա­մար «Ամա­զոն» չենք, որ երբ բե­րանդ բա­ցես, ու­զածդ մա­տա­կա­րա­րենք:

Ա­րեւմ­տյան օգ­նու­թյու­նը, ի­հար­կե, դեռ կգա: Բայց ան­գամ ուկ­րա­ի­նա­կան աղ­բյուր­ներն են պնդում, Զե­լենս­կին Բայ­դե­նի մոտ «երդում է կե­րել», թե ան­պայ­ման ռազ­մա­կան հա­ջո­ղու­թյու­ններ ցույց կտանք: Սա­կայն դրա հե­ռան­կարն էլ ա­վե­լի մշու­շոտ դար­ձավ: Օ­րի­նակ, հայտ­նի է, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րը ո­րո­շե­ցին կա­սե­տա­յին զի­նա­տե­սակ­ներ մա­տա­կա­րա­րել, Կի­եւն էլ հրճվան­քով ըն­դու­նեց: Մի­այն թե, ե­րե­ւի մո­ռա­ցել են, որ դեռ հնուց այդ զի­նա­տե­սակ­նե­րի (նա­եւ՝ ա­վի­ա­ցի­ոն) հա­րյուր հա­զա­րա­վոր, ե­թե ոչ մի­լի­ո­նա­վոր նմուշ­ներ կու­տակ­վել-մնա­ցել են ռու­սա­կան պա­հեստ­նե­րում, եւ հի­մա, երբ Մոսկ­վան կա­րող է դրանք եւս հան­գիստ կի­րա­ռել, կստա­նա անս­պառ ու, ա­մե­նա­կա­րե­ւո­րը, գործ­նա­կա­նում ձրի պա­շար­ներ:

Հա­ջոր­դը, ռազ­մա­ճա­կա­տի հյու­սի­սա­յին թե­ւում ար­դեն իսկ նշմար­վել են ռու­սա­կան պա­տաս­խան հար­վա­ծի նշան­ներ, այդ թվում՝ Խար­կո­վի ուղ­ղու­թյամբ: Եվ Ուկ­րա­ի­նան այս պա­հին ար­դեն իսկ ստիպ­ված է ան­գամ Զա­պո­րո­ժիե­ից ու­ժեր տա­նել հյու­սիս: Այս­քա­նին նա­եւ գու­մա­րել է պետք, որ «Վագ­նե­րը», ՌԴ ՊՆ-ին հանձ­նե­լով իր ողջ ծանր զին­տեխ­նի­կան, ա­րա­գաց­ված եր­թով մեկ­նեց չգի­տես ուր: Են­թադ­րե­լի է, որ որ­տեղ էլ հայտն­վի, այդ­տեղ ար­դեն «Վագ­նե­րին» սպա­սում է նոր ծանր սպա­ռա­զի­նու­թյուն, ո­րին, ըստ ա­մե­նայ­նի, կհե­տե­ւի հար­վա­ծը: Խար­կո­վի հատ­վա­ծում, թե Բե­լա­ռու­սից դե­պի Կի­եւ կամ Լվով, դա պետք է Զե­լենս­կու գլխա­ցա­վան­քը լի­նի:

Այս­քան կո­րուստ­նե­րից, նոր բա­խու­մա­յին ուղ­ղու­թյուն­ներ ա­ռաջ գա­լուց հե­տո Զե­լենս­կին կկա­րո­ղա­նա՞ ինչ-որ լուրջ ձեռք­բե­րում ու­նե­նալ: Նման է, որ փոր­ձում է հետ վերց­նել Բախ­մու­տը: Բայց ե­րեք ա­միս է, որ այդ փոր­ձը կա ու ա­ռանց ար­դյուն­քի: Ուս­տի­եւ պա­տա­հա­կան չեն, որ հա­մե­մա­տա­բար չե­զոք մաս­նա­գի­տա­կան կան­խա­տե­սում­նե­րը Նիկ­ո­լի հա­մար չա­րա­գու­շակ են: Օ­րի­նակ, Պեն­տա­գո­նի ղե­կա­վա­րի նախ­կին խորհր­դա­կան, գնդա­պետ, հե­ղի­նա­կա­վոր փոր­ձա­գետ Դուգ­լաս Մաքգ­րե­գո­րի կար­ծի­քով. «Հի­մա Ուկ­րա­ի­նա­յի Զին­ված ու­ժե­րը կփոր­ձեն կեն­դա­նու­թյան նշան­ներ ցույց տալ, բայց ճշմար­տու­թյունն այն է, որ ռու­սա­կան հա­կա­հար­ձակ­ման դեպ­քում ուկ­րա­ի­նա­ցի­նե­րը  քշվե­լու են: Ուկ­րա­ի­նա­ցի­նե­րը կզոհ­վեն հրե­տա­նու, հրթիռ­նե­րի եւ ար­կե­րի ու­ժեղ կրա­կի տակ, հա­րյուր հա­զա­րա­վոր ռու­սա­կան զոր­քեր կնետ­վեն նրանց վրա»:

Այս­պի­սով, այս պա­հին կա ընդ­հան­րա­կան ֆոն, որ ուկ­րա­ի­նա­կան ռազ­մա­տախ­տա­կին ռու­սա­կան ու­ժե­րի պար­տու­թյու­նը գործ­նա­կա­նում սկսել է տե­ղա­փոխ­վել ան­հա­վա­նա­կա­ն դաշտ: Նա­եւ, որ դա պարզ գի­տակ­ցում է­ին Վիլ­նյու­սում: Վեր­ջա­պես, այդ ի­րո­ղու­թյուն­նե­րը բո­լո­րը մի­ա­սին, եւ գա­գա­թա­ժո­ղո­վի մաս­նա­կից երկր­նե­րից յու­րա­քան­չյու­րը, ու շա­տե­րից էլ ա­ռաջ Թուր­քի­ան պետք է որ դա դրած լի­նի իր մնա­ցած բո­լոր հաշ­վարկ­նե­րի հիմ­քում: Ու այդ ի­րա­վի­ճա­կում շատ փոքր հա­վա­նա­կա­նու­թյուն է ստա­նում, որ Էր­դո­ղա­նը կմտա­ծի ռուս­նե­րի հետ ռազ­մա­կան կոնֆ­լիկ­տի մա­սին:

Մնում է գնալ Նի­կո­լին հա­մո­զե­լու, ստի­պե­լու, վա­խեց­նե­լու ճա­նա­պար­հով: Բայց, թե­րեւս, Մոսկ­վան էլ այդ ճա­նա­պար­հը գի­տի:

Մի խոս­քով, սպա­սենք Ա­լի­ե­ւի հետ հան­դիպ­մա­նը, որն ի­րա­վի­ճա­կը շատ ա­վե­լի պարզ ի ցույց կդնի:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում