«Գլխիս ռեմբոներ եք ուզում դառնաք». Գեներալի խոսքերը, ով թույլ չտվեց ՄՈԲ-ի մուտքը. Շուշիի անկման բացառիկ մանրամասները ականատեսի աչքերով

Տեսանյութեր

44-օրյա պատերազմի արյունոտ հետեւանքների, ռազմի դաշտում առկա կազմակերպված անկազմակերպվածության, Շուշիի անկման իրական պատճառների, գեներալներից մեկի, ով այսօր իրեն իրավունք է վերապահում խոսել ՄՈԲ-ի զրո պատրաստվածության մասին` առկա իրավիճակի «անուրանալի» պատասխանատվության, 120 հազար արցախցու ճակատագրին տեր կանգնելու հրամայականի եւ այսօր պահանջվող միասնականության մասին պատերազմից հետո առաջին անգամ բացառիկ «Իրավունք TV»-ի եթերում փակագծեր է բացում պատերազմի ողջ դառնությունը առաջին օրից մինչեւ վերջին օրը իր մաշկի վրա ապրած «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի հետախուզական վաշտի հրամանատար ՀԱՅԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ (Քեռին).

Нет описания.

-Հոկտեմբերի 25-26-ին Եղնիկներից մեզ գործուղեցին Քարին տակ, մեր առաջ խնդիր էր դրված, որ մենք հասնում ենք Քարին տակ, որտեղ մեզ պետք դիմավորեն են ՊԲ ներկայացուցիչները, մենք հասնում ենք Քարին տակ, սակայն ոչ ոք մեզ չի դիմավորում, ըստ այդմ չէի ասում հետագա մեր անելիքները: Հեռախոսով մեզ կցված փոխնգնդապետին տեղեկացնում են, որ մենք պետք է բարձրանանք Չախմախ կոչվող հանդամաս եւ տեղանքում պաշտպանություն իրականացնել: Որտեղ ի տարբերություն Եղնիկների ականատես եղանք կազմակերպված անխազմակերպվածության: Մինչեւ բուն Սղնախի ընկնելը ես պաշտոնապես հայտարարում եմ եւ որեւէ ՊԲ ներկայացուցիչ չի ներկայացել եւ չի դրվել որեւէ խնդիր:

-Ի՞նչ եղավ Սղնախի ընկնելուց հետո:

-Սղնախի ընկելուց հետո` Սղնախից դեպի Չախմախ կոչվող հանդամաս մեր դեմքով խայտառակ նահանջով վազում էին 200-ից ավել զինվորական, եւ, որ ամենասարսափելին էր` հրամանատարության կողմից անգամ փորձ չի արվել նրանցից եւ որեւէ մեկին պահել: Այն դեպքում, երբ բուն Չախմախ կոչվող հանդամասը պաշտպանելու համար անհրաժեշտ էր 250-300 մարդ: Չեմ ուզում շատ զինվորական գաղտնիքներ պատմել, հաշվի առնելով, որ մեզ լսում եւ կարդում է նաեւ թշնամին: Միայն մի բան կասեմ, Շուշիի նահանջը Մատաղիսի նահանջից ոչնչով չէր տարբերվում...

-Ըստ Ձեզ դա դիտավորություն էր, թե խուճապային տրմաբանության տրամաբանակ փախուստ եւ, ի վերջո, ո՞վ էր ղեկավարում Շուշիի օպերացիան:

-Ձեր հարցի պատասխանը կտա պատմությունը, չգիտեմ, թե ով էր ղեկավարում, եթե իսկաես ղեկավարվում էր, ապա դիտավորյալ թողել են ադրբեջանիցիները գան մտնեն քաղաք: Ես որպես ականատես կարող եմ փաստել միայն մի բան, այդ ընթացքում, երբ Շուշին ընկավ ադրբեջանցիների կողմից շրջափակման վտանգ չի եղել, ահռելի մարտեր չեն եղել, որոնց արդյունքեւմ հնարավոր չլիներ պահել այդ հատվածը, չի եղել կողանցման փորձ, որի արդյունքում նորից հնարավոր էր այդ պաշտպանությունը իրականացնող խմբավորումը մնար շրջափակման մեջ:

-Պարոն Մանուկյան, այսօր կան գեներալներ, ովքեր պատերազմից հետո միայն սկսեցին խոսել դավաճանության մասին, այդ թվում Մովսես Հակոբյան, Օնիկ Գասպարյան, Տիրան Խաչատրյան, ովքեր պատերազմի ժամանակ պատասխանատու պաշտոններ էին զբաղեցնում, ի՞նչ կասեք այս մասին:

-Գիտեք այդ գեներալների համար պատասխանատու ենք բոլորս, պատասխանատու ենք, որովհետեւ ժամանակին նրանց հետ ծանթ լինեկը մեզ համար մեծ պատիվ էր: Այ՛ո, նրանք ունեն փառահեղ անցյալ, բայց նրանք էին պատասխանատու սեպտեմբերի 27-ից սանձազերծված պատերազմի արդյուննքերի համար: Նշված գեներալներից մեկը 2017թ-ին, երբ մեր կազմակերպությունը ուներ ՄՈԲ-ի լուրջ ծրագիր, դիմեցինք ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանին, նա հանձնարարեց մեր ծրագիրը ուսումնասիրեն երեք վարչության պատասխանատուները: Երեքից երկուսը դրական եզրակացություն տվեցին, իսկ երրորդը` Ձեր նշած գեներալներից մեկը բառացի ասեց. «Ախպեր մարդկանց պատրաստելով ռեմբոներ եք սարքում մեր գլխին» ու մերժեց:

-Իմ նշած գեներալներից մեկը...

-Այ՛ո, իսկ պատերազմից հետո այդ նույն գեներալը ամբողջ պատասխանատվությունը գցեց ՄՈԲ-ի վրա: Պարո՛ն գեներալ, Դուք ասեցիք, որ Ձեր ձեռքը կտրեն Դուք չեք ստորագրի ՄՈԲ-ի վերազիննման ծարգիրը, ուրեմն հիշեք` ՄՈԲ-ի պատրաստվածության զրո մակարդակի մեջ Դուք ունեք Ձեր պատասխանատվության առյուծի չափաբաժինը:

ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԶՐՈՒՅՑ «ԻՐԱՎՈՒՆՔ TV»-ՈՒՄ:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում