ԿԱ­ՊԻ­ՏՈՒ­ԼՅԱՆՏ­ՆԵ­ՐԸ ՇՏԱ­ՊՈՒՄ ԵՆ ԱՐ­ՑԱ­ԽԻ ԴԱ­ՀԻՃ ԴԱՌ­ՆԱԼ

Վերլուծություն

Էր­դո­ղա­նը գլխա­վոր գե­րա­գույն դա­վա­ճա­նին մեկ ա­միս է տվել` կա­պի­տու­լյա­ցի­ա ստո­րագ­րե­լու: Իսկ Ադր­բե­ջա­նի ԱԳ նա­խա­րա­րը սպառ­նա­լիք է հնչեցրել: Բո­լո­րը, և ա­ռա­ջին հեր­թին Հա­յաս­տա­նը, պետք է հաս­կա­նան, որ ոչ մի սադ­րանք ան­պա­տաս­խան չի մնա, և այդ պա­տաս­խա­նը կտրվի ա­մե­նա­կոշտ ձև­ով, ա­սել է Ադր­բե­ջա­նի արտ­գործ­նա­խա­րար Ջեյ­հուն Բայ­րա­մո­վը: Նա նշել է, որ էլ ա­վե­լի մեծ լար­վա­ծու­թյան ստեղ­ծու­մը բա­ցա­սա­բար է անդ­րա­դառ­նում խա­ղաղ գոր­ծըն­թա­ցի վրա, հա­ղոր­դում են տե­ղա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րը: Ճիշտ է, Բայ­րա­մո­վը «մո­ռա­ցել» էր պար­զա­բա­նել, որ Ար­ցա­խում և Հա­յաս­տա­նի սահ­մա­նին ան­վերջ սադ­րանք­նե­րի նա­խա­ձեռ­նո­ղը Ադր­բե­ջանն է:

ՄԱՀ­ՎԱՆ ԴԱ­ՏԱՎ­ՃԻ­ՌԸ ԳՐԵ­ԹԵ ՊԱՏ­ՐԱ՞ՍՏ Է

 Ի­րա­դար­ձու­թյուն­ներն ա­րա­գա­նում են. ստո­րև` հա­մա­ռոտ ժա­մա­նա­կագ­րու­թյու­նը:

Հու­լի­սի 11-ին ԱՄՆ պետ­քար­տու­ղար Բլին­կե­նը խո­սում է Փա­շի­նյա­նի հետ և շտապ պա­հան­ջում, որ Անվ­տան­գու­թյան խորհր­դի քար­տու­ղար Գրի­գո­րյա­նին ու­ղար­կեն ա­ռե­րես խորհր­դակ­ցու­թյուն­նե­րի:

Հու­լի­սի 12-ին Գրի­գո­րյա­նը Պետ­դե­պար­տա­մեն­տում հա­մա­գոր­ծակ­ցու­թյան խոս­տում­ներ է ստա­նում ռազ­մա­քա­ղա­քա­կան, է­ներ­գե­տիկ ո­լորտ­նե­րում և հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի գծով: Ան­շուշտ, Ա­լի­և­ի կամ Էր­դո­ղա­նի ո­րև­է ներ­կա­յա­ցու­ցիչ այդ­տեղ ե­ղել է մի­ա­ժա­մա­նակ: Հա­յաս­տան-Ադրբե­ջան երկ­կողմ հա­մա­ձայ­նագ­րի տեքս­տի շուրջ, ի­հար­կե, բա­նակ­ցու­թյուն­ներ են ե­ղել:

Հու­լի­սի 12-ին ԱԽՔ Գրի­գո­րյա­նը հան­կարծ հայ­տա­րա­րում է, որ հու­լի­սի 21-ին Բրյու­սե­լում նա­խա­տես­ված Փա­շի­նյան-Ալի­եւ հան­դի­պու­մը կա­րող է ա­վե­լի վաղ կա­յա­նալ:

Հու­լի­սի 13-ին Բլին­կե­նը զան­գա­հա­րում է Ա­լի­և­ին.

Եվ հու­լի­սի 13-ին հայտ­նի է դառ­նում Ա­լի­և-Փա­շի­նյան հան­դիպ­ման նոր օ­րը՝ հու­լի­սի 15-ը: Կա­պի­տու­լյան­տը խո­սում է «առա­ջըն­թա­ցի հույ­սի» մա­սին:

Ա­մեն ինչ հու­շում է, որ Նի­կո­լը ԱԽՔ-ի մի­ջո­ցով բա­նակ­ցել է Պետ­դե­պար­տա­մեն­տի հետ, և հու­լի­սի 15-ին, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, Ա­լի­և­ը կստա­նա Ար­ցա­խի մա­հա­պատ­ժի եր­կար սպաս­ված ստո­րագ­րու­թյու­նը: Կա­րող եք չկաս­կա­ծել` Նի­կո­լին հաս­կաց­րած կլի­նեն, որ ե­թե չե­ղավ ստո­րագ­րու­թյուն, ա­պա ա­րագ կզրկվի իշ­խա­նու­թյու­նից, և տե­ղը կփոր­ձեն դնել ստո­րագ­րող մե­կին, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ` ԱԽՔ Ար­մեն Գրի­գո­րյա­նին: Այս օ­րե­րին նա­և քա­ղա­քա­կան և փոր­ձա­գի­տա­կան կու­լիս­նե­րում հայտն­վել է դիս­կուրս, թե ով է չա­րյաց փոք­րա­գույ­նը` Նի­կո՞լը, թե՞ ԱԽՔ-ը: Պարզ ող­ջամ­տու­թյու­նը հու­շում է` ոչ մե­կը: Չկա չա­րյաց փոք­րա­գույ­նը, եր­կուսն էլ բա­ցար­ձակ չա­րիք են: Ա­ռա­վե­լևս, որ հենց հի­մա ա­ճել է աշ­խար­հա­քա­ղա­քա­կան տուր­բու­լեն­տու­թյու­նը և՛ աշ­խար­հում, և՛ մեր տա­րա­ծաշր­ջա­նում: Ե­րև­ի պա­տա­հա­կան չէ նա­և, որ է­զո­թե­րիկ­նե­րը հու­լի­սի 17-ը հա­մա­րում են հնա­րա­վոր ճա­կա­տագ­րա­կան շրջա­դար­ձե­րի ամ­սա­թիվ... Քա­ղա­քա­գետ Ա­րա Պո­ղո­սյանն ար­ձա­նագ­րում է. «Իսկ հո­րի­զո­նում նշմար­վում են ռուս-թուր­քա­կան նոր դի­մա­կա­յու­թյան սաղ­մեր: Այս ան­գամ ևս այդ դի­մա­կա­յու­թյունն ան­պայ­ման շո­շա­փե­լու է Հա­րա­վա­յին Կով­կա­սը, մաս­նա­վո­րա­պես Հա­յաս­տանն ու Ադր­բե­ջա­նը` չե­րաշ­խա­վոր­ված ել­քե­րով, հնա­րա­վո­րու­թյուն­նե­րով ու կո­րուստ­նե­րով, ո­րին դի­մա­կա­յե­լու և հնա­րա­վո­րու­թյուն­ներն օգ­տա­գոր­ծե­լու կա­րո­ղու­թյու­նը ցու­ցիչ է` կա­յա­ցած պե­տու­թյուն և պե­տա­կան ինս­տի­տուտ­ներ կա՞ն, թե վերջ­նա­կա­նա­պես «ձա­խող­ված պե­տու­թյան» ցու­ցա­նակ պետք է փակց­նել երկ­րի մուտ­քի ու ել­քի վրա»:

Կա­պի­տու­լյան­տը ստույգ տա­նում է դե­պի «ձա­խող­ված պե­տու­թյուն», ա­վե­լի ճիշտ` պե­տու­թյան վախ­ճան: Իսկ այն, ինչ ե­փել են կա­պի­տու­լյան­տը և ԱԽՔ-ը Ար­ցա­խի հա­մար, հու­շում է` ե­թե ի­րենց նա­խագ­ծա­ծը ի­րա­գործ­վի, ա­պա ար­ցա­խի 120 հա­զար ներ­կա­յիս բնա­կիչ­նե­րից յու­րա­քան­չյու­րը օ­բյեկ­տի­վո­րեն նրանց հա­մար դի­տարկ­վե­լու է որ­պես մա­հա­ցու սպառ­նա­լիք: Սպառ­նա­լիք, ո­րը նրանք չէ­ին ու­զե­նա տես­նել Ե­րև­ա­նում, հե­տև­ա­բար սպառ­նա­լիք դի­տար­կեն թե­րևս ան­գամ Ար­ցա­խի բնակ­չու­թյան է­վա­կո­ւա­ցի­ան: Եվ ի­րե­րի զար­գա­ցու­մը նրանց տա­նում է Ար­ցա­խի դա­հիճ դառ­նա­լու ճա­նա­պար­հով: Ռուս քա­ղա­քա­գետ Սեր­գեյ Մար­կե­դո­նո­վը նշում է. «Ի վեր­ջո, ո՛չ Վա­շինգ­տո­նը, ո՛չ Մոսկ­վան, ո՛չ Փա­րի­զը մի­ան­շա­նակ չեն կի­սում Լա­չի­նի հար­ցում Բաք­վի դիր­քո­րո­շում­նե­րը: Խո­շոր տե­րու­թյուն­նե­րից յու­րա­քան­չյուրն ա­ջակ­ցում է Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյա­նը: Բայց հե­տո, ինչ­պես հայտ­նի ա­նեկ­դո­տում, նյո­ւանս­ներ են հայտն­վում»: Գեր­տե­րու­թյուն­նե­րը չեն կի­սում Ա­լի­և­ի տե­սա­կե­տը, բայց գլխա­վոր գե­րա­գույն դա­վա­ճա­նը և նրա ԱԽՔ-ը լավ էլ կի­սում են: Եվ սրանք Բաք­վի բռնա­պե­տի հա­մար թե­րևս նույ­նիսկ Ան­կա­րա­յից ա­վե­լի շա­հագր­գիռ դաշ­նա­կից են:

1988 ԹՎԱ­ԿԱՆ 2.0

Plakat

Հ1-ի լրատ­վա­կան կայ­քը՝ 1lurer.am-ը, ար­դեն մոտ մեկ շա­բաթ է՝ Ար­ցա­խին վե­րա­բե­րող գրե­թե բո­լոր լու­րե­րում, Ար­ցախ կամ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյուն բա­ռե­րի փո­խա­րեն գրում է Լեռ­նա­յին Ղա­րա­բաղ: Կայքն ու­սում­նա­սի­րե­լիս նկատ­վում է, որ վեր­ջին շրջա­նում Ար­ցա­խի փո­խա­րեն կի­րա­ռում են ԼՂ տար­բե­րա­կը ոչ մի­այն ի­րենց ձև­ա­կեր­պում­նե­րում, այ­լև խմբագ­րում են տար­բեր հա­ղոր­դագ­րու­թյուն­ներ՝ փո­խե­լով նույ­նիսկ ար­ցախ­ցի պաշ­տո­նյա­նե­րի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը: Այ­սինքն` կա­պի­տու­լյանտ­նե­րը հե­տև­ո­ղա­կա­նո­րեն ադր­բե­ջա­նա­կա­նաց­նում են Ար­ցա­խը նա­և լրատ­վա­կան տա­րած­քում: Մինչ­դեռ թշնա­մին ա­ռանց կաշ­կանդ­վե­լու ՀՀ ամ­բողջ տա­րած­քը կո­չում է «Արևմ­տյան Ադր­բե­ջան»:

Տո­տալ կա­պի­տու­լյա­ցի­ա­յի կուր­սի տե­սա­կե­տից ան­հան­դուր­ժե­լի են հա­մար­վում ան­գամ ա­մե­նա­մեղմ շտկում­նե­րի ա­մե­նա­կա­ռու­ցո­ղա­կան ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րը: Վար­դան Օս­կա­նյա­նի ա­ռա­ջար­կու­թյա­նը կա­տա­ղի հա­կազ­դե­ցու­թյու­նը ձեզ պարզ օ­րի­նակ... Իսկ այն բա­նից հե­տո, երբ Սերժ Սարգ­սյանն իր ճե­պազ­րույ­ցում դրա­կան գնա­հա­տեց Օս­կա­նյա­նի ա­ռա­ջար­կու­թյու­նը, հա­մա­ցան­ցա­յին տի­րույ­թում տո­տալ տե­ղե­կատ­վա­կան-հո­գե­բա­նա­կան  հարձակում սան­ձա­զերծվեց Սերժ Սարգ­սյա­նի և ՀՀԿ-ի դեմ: Ըստ ա­մե­նայ­նի, խուն­տան բնազ­դա­բար վտանգ է զգում, որ Օս­կա­նյա­նի ա­ռա­ջար­կու­թյանն այդ ֆո­նի վրա հա­մա­ձայ­նու­թյուն տա­լը կհան­գեց­նի իշ­խա­նու­թյա զու­գա­հեռ օ­ղա­կի ձև­ա­վոր­մա­նը...

Իսկ Ար­ցա­խում այ­սօր` հու­լի­սի 14-ին, հենց Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րը մեկ­նար­կում են նոր Ար­ցա­խյան շար­ժում, և զու­գա­հեռ­նե­րը 1988-ի հետ բա­վա­կա­նին ակ­նա­ռու են: ԱՀ նա­խա­գա­հի խորհր­դա­կան Դա­վիթ Բա­բա­յա­նը գրում է. «Թան­կա­գի՛ն հայ­րե­նա­կից­ներ, բա­րե­կամ­ներ, կու­սա­կից­ներ: Բո­լո­րին խնդրում եմ վա­ղը ժա­մը 09:00 լի­նել Ստե­փա­նա­կեր­տի կենտ­րո­նա­կան հրա­պա­րա­կում: Ժո­ղո­վուրդն ու եր­կի­րը վտան­գի տակ են: Անհ­րա­ժեշտ է, որ ամ­բողջ ժո­ղո­վուր­դը կազ­մա­կերպ­ված, պե­տա­կան մա­կար­դա­կով պայ­քա­րի իր ի­րա­վունք­նե­րի ու ա­պա­գա­յի հա­մար, պայ­քա­րի ար­ժա­նա­պատ­վո­րեն, ա­ռանց հիս­տե­րի­ա­յի, ինչ­պես պետք է գոր­ծի իս­կա­կան հա­յը, ար­ցախ­ցին, հայ­րե­նա­սե­րը»:

Իսկ պետ­նա­խա­րար Գուր­գեն Ներ­սի­սյա­նը իր ըն­դար­ձակ ու­ղեր­ձով մո­բի­լի­զա­ցի­ա­յի կոչ է ա­րել նա­և ՀՀ բ­նակ­չու­թյա­նը և սփյուռ­քին. «Եվ հի­մա, երբ այ­լևս Ար­ցա­խի ժո­ղո­վուր­դը կանգ­նած է ծան­րա­գույն վտանգ­նե­րի առ­ջև, երբ մեր ժո­ղովր­դի ֆի­զի­կա­կան անվ­տան­գու­թյու­նը ոչ մի­այն ե­րաշ­խա­վոր­ված չէ, այ­լև ու­նենք ֆի­զի­կա­կան ոչն­չաց­ման օր­հա­սա­կան վտանգ, պետք է ոտ­քի կանգ­նել, սկսել հա­մա­ժո­ղովր­դա­կան շար­ժում: Նախ­քան մեր հե­տա­գա քայ­լե­րի մա­սին խո­սե­լը, նախ ու­զում եմ դի­մել Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան ժո­ղովր­դին: Սի­րե­լի՛ հայ­րե­նա­կից­ներ, Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ժո­ղովր­դի կյանքն ու անվ­տան­գու­թյու­նը լրջո­րեն վտանգ­ված են»:

Պետ­նա­խա­րա­րը հոր­դո­րում է. «Հի­մա ի­րա­վի­ճակն օր­հա­սա­կան է ա­ռա­վել քան եր­բև­է, ար­ցախ­ցի­նե­րը կանգ­նած են լրջա­գույն խնդիր­նե­րի ա­ռաջ և պետք է օր ա­ռաջ կանգ­նեց­նել այս ա­ղե­տի ըն­թաց­քը: Ար­ցա­խը բա­ցա­ռիկ նշա­նա­կու­թյուն ու­նի հայ ժո­ղովր­դի ու հա­յոց պե­տա­կա­նու­թյան հա­մար, Ար­ցա­խը մի­այն ար­ցախ­ցի­նե­րի­նը չէ: Ուս­տի, բո­լորս մի­ա­սին պետք է լծվենք ար­ցա­խա­պահ­պան այս սուրբ ա­ռա­քե­լու­թյա­նը: Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան սի­րե­լի՛ հայ­րե­նա­կից­ներ, լուռ մի՛ գտնվեք, մաս դար­ձե՛ք Ար­ցա­խում սկսվող հա­մա­ժո­ղովր­դա­կան շարժ­մա­նը, գոր­ծո­ղու­թյուն­ներ ձեռ­նար­կեք Հա­յաս­տա­նի ժո­ղովր­դի ու իշ­խա­նու­թյուն­նե­րի, Հա­յաս­տա­նում ներ­կա­յաց­ված մի­ջազ­գա­յին դե­րա­կա­տար­նե­րի առ­ջև Ար­ցա­խի ժո­ղովր­դին պա­տու­հա­սած ա­ղե­տի մա­սին բարձ­րա­ձայ­նե­լու և գործ­նա­կան քայ­լե­րի մղե­լու ուղ­ղու­թյամբ»:

Նման է, որ կրկնվում է 1988-ի պատ­մու­թյու­նը: Շար­ժում է սկսվում Ստե­փա­նա­կեր­տում, և հե­տո դրան մի­ա­նում է Ե­րև­ա­նը, իսկ հե­տո ակն­կալ­վում է սփյուռ­քի մի­ա­նա­լը: Ստաց­վում է «1988 թվա­կան 2.0» տար­բե­րակ: Որ­պես­զի այն հա­ջո­ղու­թյուն ու­նե­նա, կեն­սա­կա­նո­րեն անհ­րա­ժեշտ է, որ­պես­զի ա­ռաջ­նա­հերթ հե­ռաց­վի կա­պի­տու­լյանտն իր ամ­բողջ բո­լու­կով, զի նա ա­մե­նա­իս­կա­կան ադր­բե­ջա­նա­թուր­քա­կան կա­մա­կա­տար է: 1988-ի փետր­վա­րին Ար­ցա­խից փա­խել էր Բաք­վի կա­մա­կա­տար Կև­որ­կո­վը, իսկ հի­մա հարկ է նույն, բայց ա­վե­լի կոշտ ե­ղա­նա­կով լու­ծել Նի­կո­լի խուն­տա­յի հար­ցը: Ի դեպ, ե­թե 1980-ական­նե­րին Կև­որ­կովն իր մանկ­լա­վիկ­նե­րով ա­մեն ձև­ով խո­չըն­դո­տում էր Հա­յաս­տա­նին մի­ա­նա­լու ստո­րագ­րա­հա­վաք­նե­րին, ա­պա նույ­նը հի­մա ա­նում է ՔՊ-ն Հա­յաք­վե­ի հան­դեպ: Ար­դեն ֆի­զի­կա­կան հար­ձա­կում­ներ են ե­ղել Հա­յաք­վե­ի ակ­տի­վիստ­նե­րի դեմ Մար­տու­նի­ում ու Հրազ­դա­նում` նի­կո­լա­կան բան­դա­նե­րի կող­մից... Իսկ ըն­դա­մե­նը 5 տա­րի ա­ռաջ նույ­նիսկ ա­մե­նա­վատ ե­րա­զում հնա­րա­վոր չէր տես­նել, որ Հա­յաս­տա­նում ծե­ծեն Ար­ցա­խի հա­մար ստո­րագ­րու­թյուն հա­վա­քող­նե­րին...

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=260294&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը