Ինչ է սպասվում Արցախում, ինչ սադրանքների են պատրաստվում դիմակայել վաղը արցախցիները․ Արթուր Հարությունյանը բացառիկ մանրամասներ է ներկայացնում

Հանդիպում

«Արցախը այսօր կանգնած է գոյաբանական խնդրի առաջ եւ մենք տեսնում ենք, որ այս 7 ամիսների ընթացքում, առավելեւս վերջին մեկ ամսվա ընթացքում աշԽարհ լուռ է, եւ որեւէ գործնական քայլ չի արվում այդ աղետը կանխելու համար։ Մեզ միայն մի ելք է մնում, համաժողովրդական շարժմամբ շարունակել պայքարը եւ այդ կերպ ասել ամբողջ աշարհին, որ Արցախը չի ադրբեջանականացվելու եւ ոչ մի ճնշման դեպքում» ,-անդրադառնալով Արցախում մեկնարկող Համաժողովրդական անժամկետ շարժմանը, ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը։

-Պարոն Հարությունյան, չե՞ք կարծում, որ այս ակցիան նաեւ ռուս խաղաղապահների դռմ կարող է ընկալվել։

-Այն խմբակները, որոնք արդեն իսկ սկսել  հայտարարություններ անել, թե համաժողովրդական շարժումը նպատակ ունի ստվերել կամ նսեմացնել խաղաղապահների դերը, ուղղակի պրոֆեսիոնալ պրովակատորներ են։ Չկա ու չի կարող ռուս խաղաղապահների դեմ որեւէ տիպի ակցիա իրականացվել։ Պետական նախարարը եւս իր խոսքում ընդգծել է, որ համաժողովրդական ակցինան որեւէ մեկի դեմ ուղղված չէ, այն բացառապես մեզ պաշտպանելու, մեր ձայնը լսելի դարձնելու եւ Արցախում ստղեծված վերջին յոթ ամիսների վիճակը աշարհին ներկակայացնելու նպատակ է հետապնդում։ Ակնկալում ենք գործնական քայլեր աշխարհից՝ ստիպելու Ադրբեջանին, որպեսզի հետ կանգնի իր ցեղասպան քաղաքականությունից։

Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահներին, ապա մենք խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ եւ այլ ձեւաչափերով հանդիպումների ժամանակ խոսել ենք այն մասին, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն այսօր միակ փաստաթուղթն է տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար։ Եվ պարտադիր կատարման ենթակա են նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նշված բոլոր դրույթները, այդ թվում՝ Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը եւ մնացած բոլոր դրույթները։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը պետք է անվերապահորեն կատարվի, եւ տարբեր գործիքակազմերով Ադրբեջանին պետք է պարտադրվի, որ Ադրբեջանը կատարի միջազգայնորեն իր ստանձնած պարտավորությունները։ Այո, նոյեմբերի 9-ի փաստաթղթի կատարման խնդիրը կա։ Եվ մեր երկխոսությունը ՌԴ խաղաղապահ ուժերի հետ հենց դրա մասին է, որ պետք է կատարվի։ Որոշակի թերացումներ կան այդ աշխատանքում, բայց խոսել փաստաթղթի լուծարման կամ այլ բաների մասին, չեմ կարծում, թե տեղին է։ Միակ փաստաթուղթը, որն այսօր մեր տարածաշրջանում ապահովում է նվազագույն խաղաղությունը, դա հենց նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է։

-Բացառո՞ւմ եք, որ Ադրբեջանը նույն ժամանակահատվածում դիմի սադրանքների շփման գծում։

-Չենք բացառում, իհարկե, բայց դա մեզ հետ չի կանգնեցնելու մեր պայքարի ճանապարհից։ 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում