Նաիր Տիկնիզյանը` գերմանական ակումբի հետաքրքրության կենտրոնում
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի ծառայություններով հետաքրքրված է Գերմանիայի Բունդեսլիգան ներկայացնող «Վոլֆսբուրգ» ակումբը։
Այս մասին հայտնում է լրագրող Իվան Կարպովը:
Գերմանական ակումբի ներկայացուցիչները 24-ամյա ֆուտբոլիստի խաղին հետևել են Ուելսի (4-2) և Լատվիայի (2-1) հավաքականների դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի երրորդ և չորրորդ տուրերի հանդիպումներում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ պաշտպանի ծառայություններով հետաքրքված են նաև իսպանական «Ռեալ Սոսյեդադը», իտալական «Էմպոլին» և «Բոլոնիան»:
Ֆուտբոլիտի գործակալը մեկնաբանել է «Ռեալ Սոսյեդադի» հետաքրքրվածության մասին լուրերը.
«Շորթ-լիստում է, ոչ ավելին։ Եթե ավելի կոնկրետ տեղեկություն կա, ապա սրանք հարցեր են «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությանը։ Իհարկե, ինչպես յուրաքանչյուր ֆուտբոլիստ, ով հանդես է գալիս Ռուսաստանի առաջնությունում նա եւս ցանկանում է իրեն փորձել Եվրոպայում։ Բայց այժմ նրա բոլոր մտքերն ու ցանկությունները կապված են «Լոկոմոտիվի» հետ։ Նա թիմի հետ պատրաստվում է նոր մրցաշրջանի մեկնարկին,- ասել է Կլյուևը։

