Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը շարունակելու է զարգանալ` անկախ սադրանքներից. հայտարարություն

Տնտեսություն

Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը շարունակելու է զարգանալ` անկախ սադրանքներից: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը:

Հայտարարությունում ասվում է. «Վերջերս հայաստանյան մի քանի լրատվամիջոցների հրապարակումներից հայտնի դարձավ, որ ադրբեջանական մի շարք հասարակական կազմակերպություններ դիմել են ՀՀ կառավարությանը՝ պահանջելով փակել հայաստանյան հանքարդյունաբերական ծրագրերը։ Չենք պատրաստվում ադրբեջանական ակնհայտ քաղաքական սադրանքի բովանդակային դատարկությանը որեւէ կերպ անդրադառնալ։ Բավական է նշել, որ նամակի հեղինակները ոչ միայն աղերս չունեն մասնագիտական որեւէ գիտելիքի հետ, այլեւ չեն տիրապետում տարածաշրջանի աշխարհագրությանը, պարբերաբար մեջբերելով ինչ-որ տեղանուններ, որոնք Հայաստանում պարզապես չկան, օրինակ՝ Գաֆան, Գեյչա եւ այլն։

Հաշվի առնելով, որ Հայաստանի տնտեսության հիմքերի խաթարման դեմ այս արշավը պատահականություն չի կարող լինել, հարկ ենք համարում ի լուր Հայաստանում եւ Հայաստանից դուրս բոլոր շահագրգիռ կողմերի մի քանի հանգամանք շեշտել։

Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտն ունի հարյուրամյակների պատմություն։ Հայաստանը հանքարդյունաբերության ոլորտի անվիճելի առաջատարն է Հարավային Կովկասում, իսկ վերջին տասնամյակում ոլորտի մոդեռնիզացիան, ժամանակակից հանքարդյունաբերական չափանիշների ներմուծումը առավել քան ակնհայտ է։ Միայն ԱՃԹՆ շրջանակներում Հայաստանի ունեցած հաջողությունը բավարար է, համարելու համար, որ առնվազն կառավարչական մակարդակում ոլորտը Հայաստանում աննախադեպ առաջընթաց է ապրել։ Եվ ԱՃԹՆ-ից չափանիշներին անհամապատասխանության հետեւանքով դուրս մնացած երկրից չէ, որ մեզ պետք է կայուն զարգացման թեմայով դասեր տան։

Հայաստանի պետական մարմիններին կոչ ենք անում զգոն լինել երկրի ներսում, երկրից դուրս, իրավական հարթության վրա միջազգային օրենքների կամայական մեկնաբանության, Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի զարգացման, ընդլայնման եւ հզորացման դեմ ադրբեջանական տարբեր սադրանքներին դիմակայելու առումով։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակությանը կառուցողական գործակցության կոչ ենք անում՝ կայուն զարգացման ոլորտում իրական ձեռքբերումների հասնելու եւ տարածաշրջանի բնապահպանական իրական խնդիրները, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից ստեղծված, վեր հանելու նպատակով։

Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն վերջին տարվա ընթացքում գերազանցել է Ադրբեջանի ցուցանիշը, իսկ տնտեսական աճը ոչ միայն այսօր, այլեւ բոլոր կանխատեսումներով առաջիկայում զգալիորեն գերազանցելու է Ադրբեջանին։ Սա է այն պատճառն ու բացատրությունը, թե ինչու են Ադրբեջանում իրականում գոյություն չունեցող «հասարակական կազմակերպությունները» թիրախավորել Հայաստանի տնտեսության ամենակենսունակ ճյուղը։

Հետեւաբար, ի հեճուկս սրան, հայտնում ենք.

Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը շարունակելու է զարգանալ՝ ապահովելով միջազգային լավագուն փորձի, ոլորտի լավագույն նորարարությունների ներմուծումը Հայաստան՝ հանուն անվտանգ, կանաչ և կայուն զարգացող տարածաշրջանի, որն անհնար է առանց պատասխանատու հանքարդյունաբերության։ 

 

https://iravunk.com/sim/?p=260244&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը