Ունանյանը վնասվածքով կմենամարտի վտանգավոր Ռոնդինելլիի հետ

Սպորտ

Ղրղզստանի Կարա-բալտա քաղաքում հուլիսի 15-ին տեղի կունենա EFC Global 33 MMA մարզաձեւի խոշոր միջազգային մրցաշարը, որին կմասնակցեն տարբեր ազգությունների անվանի ու ճանաչված մարզիկներ։ Այդ հեղինակավոր մրցաշարում իր մասնակցությունը կունենա նաեւ հայ մարզիկ Կամո Ունանյանը։ 

MMA մարզաձեւում սա կլինի Կամո Ունանյանի 3-րդ մարտը։ Նա այս անգամ կմրցի բրազիլացի անվանի մարզիկ Ռոդրիգես Ռոնդինելլիի հետ, որի ռեկորդն է՝ 22 հաղթանակ եւ 6 պարտություն։

«Չնայած, Ռոնդինելլին երկար ժամանակ չի մասնակցել մարտերի, բայց շատ վտանգավոր հակառակորդ է։ Ամեն դեպքում, ինձ համար կապ չունի, թե ռինգում իմ հակառակորդն ով է, ամեն ինչ անելու եմ, որ հաղթեմ»,- մեզ հետ զրույցում ասաց Կամո Ունանյանը։

Հարցին, թե հաշվի առնելով, որ Ռոնդինելլին բավականին դժվար հակառակորդ է, ինչո՞ւ է ընտրել հենց այդ մարզիկին, ի պատասխան Կամո Ունանյանը նշեց. «Ես չեմ ընտրել, նրա հետ մրցելու որոշումը կայացրել է EFC Global-ը։ Թեպետ, այդ մարզաձեւում ինձ մտերիմ շատ կայացած մարդիկ ասում են, որ MMA-ում սա իմ 3-րդ մարտն է ու պետք չէ շտապել՝ մրցելով նման մարզիկի հոտ, ով բազում հաղթանակներ ունի եւ հատկապես՝ բրազիլացի է, իսկ գաղտնիք չէ, որ բրազիլացիները շատ ուժեղ են MMA սպորտաձեւում, բայց կրկնում եմ՝ ամեն ինչ անելու եմ, որ հաղթեմ»,- վճռական պնդեց Ունանյանը, ով վերջերս ուսի շրջանում վնասվածք էր ստացել։ Երբ հետաքրքրվեցինք, մինչ մենամարտը արդյո՞ք հասցրել է ապաքինվել՝ ստացանք բացասական պատասխան. «Ճիշտն ասած, չեմ հասցրել ապաքինվել, քանի որ ժամանակը շատ կարճ է։ Վնասվածքը ստացել եմ 5-6 օր առաջ, հետազոտվելուց հետո՝ բժիշկներն ասացին, որ մոտ 3 շաբաթ բուժում է հարկավոր։ Բայց, քանի որ ժամանակ չկա, չենք նայելու այդ վնասվածքին, դուրս եմ գալու մարտի միայն ու միայն հաղթանակի համար»։

Ի դեպ, Կամո Ունանյանը EFC Global 33 MMA մարզաձեւի խոշոր միջազգային մրցաշարին կմեկնի MMA մարզաձեւի լեգենդար մարզիկ Դավիթ Խաչատրյանի հետ. «Իմ լավ ընկեր, լեգենդար մարզիկ Դավիթ Խաչատրյանը, ով ինձ հետ այս ամբողջ ընթացքում անհատական մարզումներ էր իրականացնում, կուղեկցի ու ողջ մենամարտի ժամանակ ինձ հետ կլինի Ղրղզստանում»,- տեղեկացրեց Կամո Ունանյանը։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում