Ստեփանավանում տեղի ունեցավ իսահակյանական «Անի» երգի եւ տեսահոլովակի շնորհանդեսը

Մշակութային

Հուլիսի 9-ին Ստեփանավանի Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ Ավետիք Իսահակյանի «Անի» բանաստեղծության երգի եւ տեսահոլովակի շնորհանդեսը։

Հիշեցնենք, որ Անին Ավետիք Իսահակյանի կյանքում եւ ստեղծագործության մեջ բացառիկ նշանակութույն ուներ։ Բանաստեղծը շատ անգամ է եղել Անիում, իրեն համարում էր Անիի քաղաքացի։ Լինելով խորապես ազգային բանաստեղծ՝ Անիին նվիրված ստեղծագործություններում, առանձին գրառումներում Իսահակյանն այն միտքն է հայտնում, որ հայոց մայրաքաղաք Անին մեր ցավի, տառապանքի, բայց, միեւնույն ժամանակ, մեր հույսերի ու երազանքների, մեր հառնող ոգու մարմնացումն է։

Վերադառնալով շնորհանդեսին՝ նշենք, որ «Անի» երգի երաժշտության հեղինակը Երեւանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, կոնցերտմայստեր Մարգարիտ Սարգսյանն է։ Երգը կատարում է միջազգային եւ հանրապետական մրցույթների դափնեկիր Անդրանիկ Մալխասյանը։ Միջոցառմանը ներկա էր նաեւ ամերիկաբնակ հայազգի բարերար Անի Բերբերյան-Այանյանը, ում ընտանիքն աջակցել է տեսահոլովակի ստեղծմանը։

Միջոցառման ընթացքում ստեփանավանցի արվեստասեր հանդիսատեսը հնարավորություն ունեցավ վայելելու նաեւ մայրաքաղաքից ժամանած արտիստների բարձրակարգ կատարումները։ Մարգարիտ Սարգսյանն ու Անդրանիկ Մալխասյանը ներկայացրեցին Կոմիտասի, Նիկոլ Գալանտերյանի եւ Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործություններից։

Միջոցառման վերջում Մշակույթի պալատի տնօրեն Լիլիթ Թունյանը՝ կարեւորելով Ստեփանավանում այսօրինակ հանդիսություն կազմակերպելու գաղափարը, շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպման աջակիցներին։ 

Ի դեպ, «Անի» երգի եւ տեսահոլովակի շնորհանդեսը տեղի է ունեցել նաեւ Երեւանի եւ Գյումրու Ավետիք Իսահակյանի տուն-թանգարաններում, Վանաձորում, նախատեսվում է հանրապետության այլ քաղաքներում եւս նման միջոցառումներ, որպեսզի բանաստեղծի տողերով գրված երգը հասանելի դառնա ամեն մի հայի ու հանրահռչակվի:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում