Տեսականորեն ե՞րբ կարող է բացվել Արցախ տանող ճանապարհը եւ ավարտվել Արցախի շրջափակումը. կա երկու տարբերակ

Ներքաղաքական
Տեսականորեն ե՞րբ կարող է բացվել Արցախ տանող ճանապարհը եւ ավարտվել Արցախի շրջափակումը: Ըստ «Լույս» վերլուծական-տեղեկատվական կազմակերպության ղեկավար, «Հականացիստական ճակատ» նախաձեռնության համակարգող ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԻ, կա երկու տարբերակ․
 
1. Երբ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը պայմանավորվեն, ԱՄՆ-ն ընդունի եւ կատարի 2021 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի կողմից ներկայացված անվտանգության երաշխիքների մասին պայմանագրերի դրույթները։ Այսինքն, որպեսզի Ռուսաստանը այս տարբերակով վերացնի Արցախի շրջափակումը, անհրաժեշտ է, որպեսզի լինի Կարիբյան երկրորդ ճգնաժամ՝ միջուկային ճգնաժամ ԱՄՆ եւ Ռուսաստանի միջեւ, որի դեպքում ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն իրենց քաղաքների ուղղությամբ միջուկային հարվածներ չստանալու դիմաց՝ համաձայնվի Ռուսաստանի պահանջների հետ հետխորհրդային տարածքի գործերին չխառնվելու մասով։ Այս տարբերակը մեկ կամ երկու օրվա բան չի, կարող է տեղի ունենալ ամիսներ եւ տարիներ անց։ Այս դեպքում Ադրբեջանը, զրկվելով իր աշխարհաքաղաքական տանիքից, Ռուսաստանի պահանջով միանգամից կբացի Արցախի ճանապարհը։
 
2. Հավատալով Արեւմուտքի կեղծ խոստումներին եւ կեղծ անվտանգության երաշխիքներին, խաբվելով արեւմտյան 5-րդ շարասյան քարոզին թե Արցախում եւ թե Հայաստանում, սահուն ձեւով, առանց կտրուկ շարժումների, որպեսզի ժողովուրդը չզգա եւ գլխի չընկնի, Արեւմուտքը խաբեությամբ, ասենք, մի քանի տարվա ընթացքում, Արցախը կինտեգրի Ադրբեջանի կազմում՝ ռուսներին հանելով կամ զուգահեռաբար միջազգային զորքեր բերելով, իսկ ռուսներն էլ 2025-ին կլքեն Արցախը։ Իսկ Արեւմուտքի սահուն ինտեգրումը կլինի այն, որ որոշ ժամանակ ժողովուրդը իրոք կմտածի, որ պաշտպանված է Արեւմուտքի կողմից, բայց դե վերջում ինչպես Արեւմուտքին է բնորոշ՝ քցելու են։
 
Այնպես որ, Հայկ Այվազյանի գնահատմամբ՝ եթե հանկարծ վաղը, կամ մյուս շաբաթ կամ մեկ ամիս հետո Ադրբեջանը համաձայնվի Արցախը ապաշրջափակել, ուրեմն, ամենայն հավանականությամբ, Արցախի ինտեգրումը Ադրբեջանին, ժողովրդից թաքուն, Արեւմուտքի գեղեցիկ փաթեթավորված քարոզչական անվտանգային կարգախոսների եւ ֆրանսիական մարսելյեզի հնչյունների ներքո, արդեն գործնականում սկսվել է եւ մտել է եզրափակիչ փուլ։ Եզրափակելով խոսքը փորձագետն ընդգծել է, որ մինչեւ իր նշած առաջին տարբերակի իրականանալը՝ Արցախը կարող է դիմանալ միայն՝ որպես պաշարված ամրոց, ռուսների ներկայությամբ։
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում