«Մեզ հարվածում են, մենք թևածում ենք». Շրջափակված Արցախը պայքարում է նաեւ մշակույթով

Մշակութային

Պատահական չէ, որ մեր ազգային ինքնությունը ոչնչացնելու համար, պատմականորեն, թշնամին թիրախավորել է առաջին հերթին մշակութային արժեքները:  Շրջափակումը 120 հազար մարդու զրկել է նաեւ մշակույթին հաղորդակցվելու, ինքնարտահայտվելու և ինքնիրացվելու հնարավորությունից՝ նրանց պարտադրելով մնալ մարդու աստիճանակարգային պահանջմունքների Մասլոուի բուրգի ստորին աստիճաններին։ Բայց նույնիսկ այս պայմաններում Արցախում մշակութային կյանք կա: Ասվածի վառ ապացույցը Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեռիսյոր Ժաննա Կիրկորովայի հետ «Իրավունքի» զրույցն է։


-Հարգարժան
տիկին Կրիկորովա, օրերս Ձեր կողմից ղեկարվող թատրոնում կայացավ Վլադիմիր Մայակովսկու ծննդյան 130-ամյակին նվիրված ներկայացում` Մայկովսկու ձայնը եւ Արցախի ձայնը խորագրով, կասե՞ք, որն էր ներկայացման հիմնական ասելիքն ու ուղերձը:

-Վլադիմիր Մայակովսկու համանուն բանաստեղծությանև բանաստեղծի այլ ստեղծագործությունների հիմանվրա «Ամբողջ ձայնով» ներկայացման էպիգրաֆ ընտրեցինք ողբերգական ճակատագրով մեկ այլ ռուս բանաստեղծի՝ Մարինա Ցվետաևայի խոսքերը: Նա գրել է «Մայակովսկին վերջ տվեց ավելի ուժեղ, քանքնարական բանաստեղծությամբ՝ կրակոցով: Տասներկու տարի անընդմեջ (1918 թ-ից՝ խմբ.) մարդՄայակովսկին իր մեջ սպանում էր բանաստեղծին, տասներեքերորդ տարում բանաստեղծը ոտքի ելավ և սպանեց մարդուն»: Հանճարեղ քնարերգուն գիտակցաբար ընտրեց քարոզչի ուղին, քանի որ հավատաց կոմունիզմի գաղափարին և կարծեց, որ այսշրջադարձային դարաշրջանում քարոզիչ լինելն ավելի կարեւոր է, քան բանաստեղծ մնալը: Բայց նրա ինքնասպանությունը ստեղծագործական արարք էր, որով նա խաչ քաշեց իր քաղաքական ժառանգության վրվ, քանի որ տեսավ, որ «նոր աշխարհը», որի գալուստը նա այնքան ողջունում էր և որի ծառայությունը դրեց իր բանաստեղծական հանճարը, չարդարացրեց սպասելիքները: Մարդկային գործոնը ույլ չտվեց, որ դա տեղի ունենա, քանի-որ հպարտությունը, իշխանամոլությունը, բռնությունը, ագահությունը ոչ մի տեղ չեն անհետացել, այլ միայն նորձևեր են ստացել:

Արցախը, Հայաստանի և Սփյուռքի բացարձակ աջակցությամբ, 35 տարի առաջ, հսկայական կորուստների և զրկանքների գնով ձեռք բերեց ազատություն։ Մենք բոլորս այն ժամանակ գիտեինք, որ պայքարը չի ավարտվել, որ հաղթանակ է գրանցվել մեծ ճակատամարտում, բայց պայքարը շարունակվում է: Սակայն նորից հաղթեց մարդկային գործոնը՝ և՛ իշխանությունը, և՛ հասարակությունը գնացին սպառողական ճանապարհով։ Մեր ներկայացումը փորձ է հասկանալու, թե ինչու հայտնվեցինք այնտեղ, որտեղ հիմա ենք։ Դա օգնության ճիչ չէ, դատապարտում չէ, մեղադրանք չէ, դա ստեղծագործական խորը ռեֆլեքսիա է:

Ներկայացման երկրորդ մասում հնչում է Արցախիձայնը (տեքստը գրել է Ժ.Կրիկորովան՝ օգտագործելով Մայակովսկու բառապաշարը և բանաստեղծական ոճը-Հեղ-): Այս ձայնը նման է Մայակովսկու դիմելուն, ով միշտ «դու»-ով էր խոսում Աստծո և տիեզերքի հետ: Սա լսելի լինելու փորձ է. եթե մեր միայնակ ձայնը ոչ ոք չի լսում, ապա մի գուցե այն լսելի կդառնա, երբ դրան միանա մեծ բանաստեղծը:

-Տիկին Կրիկորովա, շրջափակված Արցախում աշխատել եւ արարել նման հոգեվիճակով, բնական է, որ շատ բարդ է, ինչպես եք կարողանում առկա խնդիրներին զուգահեռ կազմակերպել թատրոնի աշխատանքը, ովքե՞ր են հիմնականում Ձեր հանդիսատեսները:

Արցախի շրջափակման ընթացքում Ստեփանկերտի ռուսական դրամատիկական թատրոնը թողարկել էերեք պրեմիերային ներկայացում. անցյալ տարվա դեկտեմբերի վերջին մեր հանդիսատեսը տեսավ ամանորյա կատակերգություն՝ հիմնված Ն. Պտուշկինայի «Մինչ նա մահանում էր» պիեսի վրա, մայիսին թատրոնի մանկական ստուդիան ներկայացրեց սուր սոցիալական դրամա մեծահասակների համար՝ է.Շվարցի «Վիշապ» հեքիաթը, և վերջին պրեմիերան, որի մասին խոսվեց մի փոքր վերևում՝ երիտասարդական ստուդիայի «Ամբողջ ձայնով» բանաստեղծական ներկայացումը:

Երևի դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի էնման ինտենսիվությամբ աշխատել համատարած դեֆիցիտի պայմաններում։ Երբ ձմռանը հնարավոր չէ տաքացնել արհեստանոցը, քանի որ գազ չկա, իսկ երեխաները գալիս են փորձի։ Երբ նրանք պետք է փորձեն պարը, բայց երաժշտություն միացնելու համար լույս չկա, և նրանք պարում են իրենց երգեցողության ներքո:

Երբ ներկայացման վրա աշխատանքը շարունակվում է օրական մի քանի ժամ, և սոված դերասանները չեն կարողանում նույնիսկ խորտիկ կազմակերպել, քանի որ խանութներում ոչինչ չկա, և այդ դեպքում նրանք լիտրերով խմում են ավելի լավ ժամանակներից մնացած սուրճն ու թեյը: Երբ տրանսպորտ ու տաքսի չկա, ու փորձն ավարտվում է կեսգիշերին մոտ, ստիպված ես ոտքով տուն գնալ, իսկ շատերը բավական հեռու են ապրում ու տուն են հասնում մեկ կամ մեկուկես ժամից։

Երբ ներկայացման ժամանակ լույսերն անջատվում են, բայց դերասանները շարունակում են խաղալ հանդիսատեսի կողմից բեմ ուղղված բջջային հեռախոսների լույսի ներքո: Նույնիսկ երեխաներն են անցել այս փորձությունը, բայց բոլորովին չեն շփոթվել, երբ ներկայացման մեկնարկից կես ժամանց լույսերը մարեցին, և հաջորդ 40 րոպեները նրանք խաղում էին կիսախավարի մեջ և առանց երաժշտական նվագակցության:

Երբ անհնար է գտնել գործվածք կոստյումների համար, երբ անհնար է այդ կոստյումները ժամանակին կարել, քանի որ կարի մեքենայի համար նույնպես էլեկտրաէներգիա է պետք: Երբ չկան ներկեր, դեկորացիայի համար այլ նյութեր ... բազմաթիվ ԵՐԲ ՉԿԱ...Հենց այսպես աշխատում ենք՝ «Մեզ հարվածում են, մենք թևածում ենք»:

-Հաշվի առնելով, որ ներկայացումները ռուսական են, Ձեր հանդիսատեսների շարքերում հանդիպո՞ւմ եք նաեւ ռուս խաղաղապահ ծառայողների:

-Ցավոք, Արցախում ծառայություն իրականացնող ռուս խաղաղապահները գործնականում ազատ ժամանակ չունեն, և այդ կապակցությամբ նրանց համար դժվար է ներկա գտնվել ինչ-որ միջոցառումների, նույնիսկ եթե դրանք անցկացվում են ռուսերենով:

Բացի այդ, մեր թատրոնը դեռևս սեփական տուն չունի, և այն դահլիճները, որտեղ մենք ցուցադրումենք մեր ներկայացումները, մեզ տրամադրում են նառավելագույնը 3-4 օրով։ Այս ընթացքում ներկայացումը կարող է տեսնել ստեփանակերտցիների միայն մի փոքր մասը, և արցախցիների ահռելի զանգված չի կարողանում հասնել մեր ներկայացումներին, ինչի պատճառով մեզ հաճախ նախատում ենք քաղաքացիները։ Բայց եթե այդպիսի հնարավորություն է առաջանում, ՍՌԴԹ-ի տնօրեն Ալեքսանդր Բորդովը հրավիրում է խաղաղապահներին, նրանք նույնպես հրավիրվում են Փափազյանի անվան պետական թատրոնի ներկայացումներին:

-Եվ վերջում,  ինչպե՞ս եք գնահատում հայ-ռուսական մշակութային համագործակցությունը Արցախում:

-Վերջին 30 տարիների ընթացքում հայկական մշակույթը վերածնունդ էր ապրում Արցախում։ Սա եղել է և մնում է առաջնահերթություն։ Այսօր մենք ունենք մի սերունդ, որը հրաշալի տիրապետում է հայերենին: Արցախում առկա են մեծ թվով ստեղծագործական կոլեկտիվներ, այդ թվում ՝ մանկական, որոնք ներկայացնում են հայկական պարարվեստը, երաժշտարվեստը, թատերարվեստը: ՍՌԴԹ-ն, ըստ էության, ռուսական մշակույթի միակ օջախն է Արցախում, և մեր նպատակներից մեկը հենց հայ-ռուսական-մշակութային կապերի զարգացումն է: Հուսով ենք, որ այն կրիտիկական իրավիճակը, որում այսօր հայտնվել է Արցախը, հաջողությամբ կհանգուցալուծվի, և թատրոնը հնարավորություն կունենա հաստատել և զարգացնել հայ-ռուսական մշակութային կապեր։ Մշակույթը չպետք է սահմաններ ունենա։ Բացի այդ, հայ-ռուսական-մշակութային կապերի զարգացման ծրագիրը դրված է վերջերս ստեղծված «ՀՌՄԱ» (Հայ-ռուսական մշակութային ասոցիացիա) կազմակերպության հայեցակարգի մեջ, որի համահիմնադիրն է մեր թատրոնի տնօրեն Ալեքսանդր Սերգեյի Բորդովը:

 

https://iravunk.com/sim/?p=260188&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ