Այս անգամ Էրդողանը սխալվեց...աղվեսը միանգամից երկու ոտքով ընկավ իր թակարդը. Ալլա Հակոբյան

Հասարակություն

Արցախը շրջափակված է 2022 թ. դեկտեմբերի 12-ից... Այսօր լրանում է շրջափակման ուղիղ յոթերորդ ամիսը... 21-րդ դարում՝ իրեն քաղաքակիրթ համարող ողջ աշխարհի աչքի առաջ, տեղի է ունենում հայի հերթական ցեղասպանությունը...

Եթե 100 տարի առաջ չկար Internet կոչվածը, եւ աշխարհը կարող էր արդարանալ, թե իբր անտեղյակ է եղել թուքերի ձեռամբ կատարված գազանություններից, ապա այսօր մի քանի վայրկյան հետո՝ Ավստրալիայից մինչեւ Ամերիկա, բոլորը կարող են տեղեկանալ, թե ի՞նչ է կատարվում այդ փոքրիկ՝ Պարույր Սեւակի խոսքով ասած, «Լեռնակղզում»...

Կարող են... Եթե ցանկություն ունենան... Սակայն հե՛նց աշխարհի «տուզեր»-ն են մշտապես՝ իրենց գեոպոլիտիկ շահերի համար, ստեղծում այս պատերազմական իրավիճակը... Եվ ոչինչ, որ միլիոններով հնդիկ, վիետնամցի, իրաքցի, սերբ կամ հայ կզոհվի, չէ որ նրանք անգլոսաքս չեն... Ուրեմն` պետք չէ նրանց խղճալ... Դարեր շարունակ նույն զազրելի ձեռագիրը... Մշտապես կազմակերպվող դավադրություններ եւ նույնիսկ դեսպանների սպանություններ հե՛նց այն մայրաքաղաքներում, որտեղ նրանք ծառայում էին՝ Ալեքսանդր Գրիբոյեդով` 19-րդ դարում Իրանում, Անդրեյ Կարլով` 21-րդ դարում Թուրքիայում...

Թուրքիայի դիվանագիտական կապերը Գերմանիայի ու Անգլիայի հետ շատ խորն են... Այսօր նաեւ ԱՄՆ-ի հետ՝ միայն նայեք Էրդողանի նոր կառավարության կազմին...

Ի դեպ, հունիսի 24-ի դեպքերից հետո այդ խորամանկ աղվեսը միանգամից երկու ոտքով ընկավ իր իսկ սեփական թակարդը, թեպետ էյֆորիայի մեջ գտնվելով` նա դեռ չի գիտակցում այդ... Իր միջազգային քաղաքականության մեջ նա երկու կոպիտ սխալ թույլ տվեց՝ տվեց Զելենսկուն նացիստական «Ազով» խմբի ղեկավարներին, ովքեր Վ.Վ. Պուտինի հետ պայմանավորվածության համաձայն մինչեւ պատերազմի վերջը պիտի պահվեին Թուրքիայում, եւ անմիջապես մոռանալով, որ Շվեդիայում պարբերաբար Ղուրան են վառում, իր համաձայնությունը տվեց այդ երկրի անդամակցությանը ՆԱՏՕ-յում (այստեղ արժե հիշել շվեդների թագավոր՝ Չարլզ 12-ին, ով Պետական ​​խորհրդի նիստերի ժամանակ զվարճանում էր թքելով սեփական նախարարների վրա բալի կորիզներով։ Ի՞նչ ասես, վիկինգների հետնորդները տարբեր ժամանակներում տարբեր ձեւերով են զվարճանում։ Ի դեպ, Պոլտավայի ճակատամարտից հետո այդ նույն բալի կորիզներով թքող թագավորը, հինգ տարի ապաստանել է Թուրքիայում՝ հույս ունենալով, որ թուրքերը կօգնեն իրեն հաղթել Ռուսաստանին ու վրեժ լուծել Պետրոս Առաջինից):

Թուրքիան միշտ էլ ուժեղի կողմն է բռնում... Սակայն այս անգամ Էրդողանը սխալվեց... Հիմնվելով հունիսի 24-ի դեպքերի վրա, նա սեփական եզրակացությամբ ենթադրեց, թե Պուտինը թույլ է եւ կտրուկ, անթաքույց, նույնիսկ թշնամական քայլեր արեց Ռուսաստանի դեմ, որոնց հետեւանքը մենք բոլորս հետո՛ ենք տեսնելու...  

Լենինգրադի շրջափակումը տեւեց 872 օր՝ 1941-ի սեպտեմբերի 8-ից մինչեւ 1944 թ. հունվարի 27-ը, սակայն Երկրորդ Համաշխարհային պատերազմն ավարտվեց ֆաշիզմի որջում՝ հե՛նց Բեռլինում: Չհայտարարված, բայց 2014 -ից ընթացող Երրորդ Համաշխարհային պատերազմը նույնպես ավարտվելու մարդատյաց երկրների մայրաքաղաքներում՝ եթե, իհարկե, դրանցից հետք մնա, գոնե Բաբելոնի փլատակների տեսքով...

Գրող, հրապարակախոս

ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ