ՈՎ ԵՎ ԻՆ­ՉՈՒ ՊԱՅ­ԹԵՑ­ՐԵՑ «ՉՈՒ­ԲԱՅ­ՍԻ ՓՈ­ՂԵ­ՐԸ ԼՎԱ­ՆԱ­ԼՈՒ» ԻՆ­ՖՈ­ՌՈՒՄ­ԲԸ

Վերլուծություն

Հու­լի­սի 10-ի լույս 11-ի գի­շե­րը հա­մա­ցան­ցում «ինֆո­ռումբ» պայ­թեց` կա­պի­տու­լյան­տի քա­րոզ­չա­մի­ջոց Civic-ը հրա­պա­րա­կեց «սեն­սա­ցի­ա»: «Ռու­բեն Վար­դա­նյա­նը օգ­նել է Ա­նա­տո­լի Չու­բայ­սին «լվա­նալ փո­ղե­րը». Գաղտ­նա­զեր­ծվել է Չու­բայ­սի և Սուչ­կո­վի զրույ­ցը»,- ա­վե­տում է Civic-ի Տե­լեգ­րամ ա­լի­քը: Բնա­կա­նա­բար, ադր­բե­ջա­նա­կան ռե­սուրս­նե­րը շտա­պում են դա տա­րա­ծել:

«ՉԵ­ԶՈ­ՔԱ­ՑՈ՞ՒՄ», ԹԵ՞ ԾԽԱ­ԾԱԾ­ԿՈՒՅԹ

Ին­քը` Վար­դա­նյա­նը, դեռ ո­րև­է կերպ չի մեկ­նա­բա­նել այդ ձայ­նագ­րու­թյու­նը, սա­կայն հայ­կա­կան ին­ֆո­տի­րույ­թում դա ոչ ո­քի վրա ա­ռանձ­նա­կի տպա­վո­րու­թյուն չթո­ղեց: Մի պահ ակ­տի­վա­ցան հին խո­սակ­ցու­թյուն­նե­րը` նա Մոսկ­վա­յի՞, թե՞ Լոն­դո­նի է­մի­սարն է: Ռու­սաս­տա­նում գոր­ծող «Անտի­տու­րան» խո­շոր Տե­լեգ­րամ ա­լի­քի կար­ծի­քով դա դժվար թե վնա­սի Ռու­բեն Վար­դա­նյա­նի վար­կա­նի­շին. «Չենք ու­զում հի­աս­թա­փեց­նել մեր նեղ­միտ հայ­րե­նա­կից­նե­րին, բայց ողջ աշ­խար­հը լավ գի­տի, որ ո­րո­շա­կի ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում Ռու­բեն Վար­դա­նյա­նը ե­ղել է գրե­թե գլխա­վոր ֆի­նան­սիս­տը, և ռու­սա­կան է­լի­տա­յի մեծ մասն օգտ­վել է նրա ծա­ռա­յու­թյուն­նե­րից»: «Անտի­տու­րա­նը» հա­մոզ­մունք է հայտ­նում, որ այդ ձայ­նագ­րու­թյան հրա­պա­րա­կու­մը «լա­վա­գույն ա­պա­ցույցն է այն բա­նի, որ Ռու­բեն Վար­դա­նյա­նը մի­ակ խո­չըն­դոտն է հայ­կա­կան պե­տու­թյան փլու­զումն ի­րա­կա­նաց­նող ու­ժե­րի հա­մար»:

Մենք այդ հի­ա­ցա­կան կար­ծի­քը չենք կի­սում, բայց չենք կա­րող չհար­ցադ­րել` ի՞նչ նպա­տա­կով է պայ­թեց­վել «ինֆո­ռում­բը»: Բաք­վի շար­ժա­ռիթ­նե­րը չենք էլ քննար­կում, հե­տաքր­քիր է ներ­հայ­կա­կան խա­ղա­ցող­նե­րի մո­տի­վա­ցու­մը: Ար­դյո՞ք չե­զո­քաց­նում են նրա գլխա­վո­րած «Արցա­խի անվ­տան­գու­թյան և զար­գաց­ման ճա­կատ» շար­ժու­մը: Թե՞ կան­խում են նրա մուտ­քը Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան ներ­քա­ղա­քա­կան դաշտ: Չէ՞ որ ժա­մա­նա­կին Ե­րև­ա­նի քա­ղա­քա­պե­տի ՔՊ-ական թեկ­նա­ծու Տիգ­րան Ա­վի­նյա­նը նրան հա­մա­րում էր շատ վտան­գա­վոր ա­խո­յան... Սա­կայն այ­սօր նրա ստեղ­ծած «Ապրե­լու եր­կիր» կու­սակ­ցու­թյունը` իր WiFi լո­գո­տի­պով, «մուլ­տի­կա­յին» քա­րոզ­չա­նյու­թե­րով և ֆան­տաս­տիկ պո­պու­լիզմ բստրող նի­կո­լա­բույր Մա­նե Թան­դի­լյա­նով, գրե­թե ոչ ոք չի հա­մա­րում հա­ջո­ղու­թյան շանս ու­նե­ցող նա­խա­գիծ` ինչ­քան էլ դրա վրա փող դրվի: Ի դեպ, Ռու­բեն Վար­դա­նյանն էլ կար­ծես թե այդ «ինֆո­ռում­բի» մեջ իր հա­մար սպառ­նա­լիք չտե­սավ և գե­րա­դա­սեց ա­վե­լի կա­րև­որ ի­րա­դար­ձու­թյուն հա­մա­րել աշ­խար­հահռ­չակ պատ­մա­բան Ռի­չարդ Հով­հան­նի­սյա­նի մա­հը և հան­դես ե­կավ ծա­վա­լուն մա­հա­խո­սա­կա­նով:

Ու­րեմն` ա­ռա­վել տրա­մա­բա­նա­կան է թվում այն վար­կա­ծը, որ այդ «ինֆո­ռում­բը» պայ­թեց­վել է որ­պես ծխա­ծած­կույթ` հա­յու­թյան ու­շադ­րու­թյունն ինչ-որ կա­րև­որ բա­նից շե­ղե­լու հա­մար: Իսկ այդ կա­րև­որ բա­նի ար­մատ­նե­րը հարկ է փնտրել գե­րա­գույն գլխա­վոր դա­վա­ճա­նի` Վա­շինգ­տո­նի հո­վա­նու ներ­քո Բաք­վի հետ ին­տեն­սի­վաց­վող «բա­նակ­ցու­թյուն­նե­րում», ո­րոն­ցում նրա «կիրթ ու կա­ռու­ցո­ղա­կան ըն­կեր» Իլ­հա­մը ակն­կա­լում է ստո­րագր­ված թուղթ` անկ­լավ­նե­րով և Ար­ցա­խով հան­դերձ: Ի դեպ, մա­զու­թա­յին բռնա­կա­լը շատ լպիրշ և ինք­նավս­տահ է զգում` նրա ԵՄ դես­պա­նը 3000 մետ­րից գնդա­կա­հա­րե­լով է սպառ­նա­ցել հայ-ադրբե­ջա­նա­կան սահ­ման այ­ցե­լած Եվ­րա­խորհր­դա­րա­նի պատ­գա­մա­վոր­նե­րին, նրա ցե­ղա­կից­նե­րը ՌԴ Է­լեկտ­րաս­տալ բնա­կա­վայ­րում մի ռուս տղա­յի գան­գա­մաշկն են հա­նել, նրա ու­ժա­յին կա­ռույց­նե­րը քրե­ա­կան վա­րույթ են սկսել մի­ջազ­գա­յին Կար­միր խա­չի դեմ` վեր­ջի­նիս մե­ղադ­րե­լով մաք­սա­նեն­գու­թյան մեջ և այդ պատր­վա­կով ամ­բող­ջո­վին փա­կե­լով Բեր­ձո­րի մի­ջանց­քը... Մի տե­սակ շատ «թռփո­շա­ցան», «մոր­թե­լու» ժա­մա­նա­կը չէ՞:

ԹՈՒՐ­ՔԱ­ԿԱՆ «ԹԱՎ­ՇՅԱ» ՏԵ­ՌՈՐ

Tuyn

Հա­մա­ցան­ցում աչ­քի զար­նեց մի լպիր­շու­թյուն` քա­ղա­քա­գետ ներ­կա­յա­ցող ոմն մո­րու­քա­վոր կեն­դա­նի ա­ռա­ջար­կում է «առաջ­նա­գիծ քշել» բո­լոր այն տղա­մարդ­կանց, ով­քեր ի­րենց ստո­րագ­րու­թյամբ մաս­նակ­ցել են «Հա­յաք­վե» նա­խա­ձեռ­նու­թյա­նը... Իսկ Սերժ Սարգ­սյա­նի դեմ նոր գար­շար­շավ է նա­խա­ձեռն­վել` ինչ­պես բուն ՔՊ-ական քա­րոզ­չա­մի­ջոց­նե­րով, այն­պես էլ «հա­կա­նի­կո­լա­կան» ձև­ացող օգ­տա­գոր­ծած ա­ռար­կա Ար­թուր Համ­բար­ձու­մյա­նի շուր­թե­րով: Քաղ­բան­տար­կյալ Ար­մեն Ա­շո­տյա­նը բան­տախ­ցից ար­ձա­գան­քել է գար­շար­շա­վին. «Նի­կո­լա­կան ստե­րը զար­մա­նա­լի­ո­րեն նման են իմ բան­տախ­ցի տա­ռա­կան­նե­րին` նույն­քան ա­նե­րես են, հա­կա­հի­գի­ե­նիկ, գար­շե­լի, բազ­մա­թիվ և տձև: Հայտ­նի է, որ տա­ռա­կան­նե­րի դեմ պայ­քա­րը, Նի­կո­լի ստե­րի նման, պա­հան­ջում է հա­մա­ռու­թյուն և հե­տև­ո­ղա­կա­նու­թյուն, հա­կա­ռակ դեպ­քում նրանք այն­քան կշա­տա­նան, որ մի­և­նույն վայ­րում ան­հա­մա­տե­ղե­լի կլի­նեն ցան­կա­ցած նոր­մալ մար­դու հետ: Նի­կո­լի ստերն էլ, տա­ռա­կան­նե­րի պես, սպրդում են ցան­կա­ցած հար­մար բնա­կան բաց­ված­քից, հար­մար ճեղ­քից, յու­րա­յին ԶԼՄ-նե­րից:

Այդ գար­շան­քը պար­բե­րա­բար թափ­վում է մեր գլխին` ոչ մի­այն, երբ նա բա­ցում է իր փտած ե­րա­խը, այ­լև, օ­րի­նակ, ըն­տա­նե­կան թեր­թի` «ՀԺ»-ի է­ջե­րից: Օ­րերս այդ­պի­սի մի հրա­պա­րակ­ման հան­դի­պե­ցի, ո­րը նվիր­ված էր Սերժ Սարգ­սյա­նի ար­ձա­գան­քին` Վար­դան Օս­կա­նյա­նի հայտ­նի ա­ռա­ջար­կու­թյա­նը, և այդ ա­ռի­թով «բա­նակ­ցա­յին ժա­ռան­գու­թյան» չարչրկ­ված մա­նի­պու­լյա­ցի­ա­նե­րին: Այդ ար­տա­թո­րան­քի մա­կար­դա­կը մի քիչ էր «բարձր» թեր­թի գլխա­վոր խմբագ­րի ար­դեն ֆիր­մա­յին դար­ձած թան­գա­րա­նա­յին մի­նի-շոր­տիկ­նե­րից և տպա­վո­րու­թյուն էր թող­նում, որ Նի­կո­լի հի­շա­տա­կած «սա­ռը ավ­տո­բու­սը» մի քա­նի ան­գամ ան­ցել է սույն տա­փակ թե­զե­րի հե­ղի­նա­կի` Փա­շի­նյա­նի վրա­յով:

Հա­մա­ձայ­նեք, որ կա­տա­րյալ ան­մեղ­սու­նակ պետք է լի­նել Շու­շի­ում Մեհ­րի­բա­նի հետ մու­ղամ լսե­լու պատ­րաստ ան­ձի թեր­թում հեգ­նել այ­լոց ե­րաժշ­տա­կան նա­խա­սի­րու­թյուն­նե­րը, այն էլ հոդ­վա­ծում կար­միր թե­լի պես անց­նող նման ռա­բիս կլկլոց­նե­րով:

Նի­կոլն ան­կեղ­ծո­րեն զար­մա­նում է, որ Սերժ Սարգ­սյա­նը հրա­պա­րա­կավ ա­ջակ­ցում է Օս­կա­նյա­նի ա­ռա­ջար­կին, ում հետ քա­ղա­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը եր­բեք, մեղմ ա­սած, մտեր­միկ և փայ­լուն չեն ե­ղել: Ի­րա­կա­նում, սա­կայն, այդ­տեղ զար­մա­նա­լու ո­րև­է բան չկա. Փա­շի­նյանն ու իր վա­րած կոր­ծա­նա­րար քա­ղա­քա­կա­նու­թյու­նը այն­պի­սի մասշ­տա­բի զու­լում են, որ նրա կող­քին խամ­րում են խիղճ և պա­տիվ ու­նե­ցող մարդ­կանց նախ­կին տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րը: Կարճ ա­սած` ինչ­քան ձա­խո­ղակ և տխմար պետք է լի­նել, որ քեզ­նից պրծնե­լու հա­մար ստի­պես հա­մա­գոր­ծակ­ցել այլ պայ­ման­նե­րում ի­րար հետ ան­հա­մա­տե­ղե­լի գոր­ծիչ­նե­րին»:

Դե, ԱԺ-ում էլ ի­րա­գոր­ծե­ցին «աուտո­դա­ֆե»` պաշ­տո­նանկ ա­նե­լով մշտա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Թա­գո­ւհի Թով­մա­սյա­նին: Պաշ­տո­նան­կու­թյան «հիմքն» էլ (աթո­ռից չընկ­նեք), որ տի­կին Թով­մա­սյա­նը հանձ­նա­ժո­ղո­վում ՄԻՊ թեկ­նա­ծու­նե­րի հար­ցի քննարկ­ման ժա­մա­նակ, երբ իշ­խա­նա­կան պատ­գա­մա­վոր­նե­րի և Էդ­գար Ղա­զա­րյա­նի մի­ջև լեզ­վակ­ռիվ է ա­ռա­ջա­ցել, նա ընդ­մի­ջում չի հայ­տա­րա­րել և չի հոր­դո­րել Էդ­գար Ղա­զա­րյա­նին նե­րո­ղու­թյուն խնդրել 2018 թվա­կա­նի իշ­խա­նա­փո­խու­թյու­նը ադր­բե­ջա­նա-թուր­քա­կան ան­վա­նե­լու հա­մար: Այդ հաշ­վե­հար­դա­րը ԱԺ «Հա­յաս­տան» և «Պա­տիվ ու­նեմ» խմբակ­ցու­թյուն­նե­րը մի­աս­նա­բար գնա­հա­տել են որ­պես կա­տա­րյալ ա­պօ­րի­նու­թյուն:

Հա, Սերժ Սարգ­սյանն ու Ռո­բերտ Քո­չա­րյանն էլ հաս­տատ ա­վե­լի հա­մա­տե­ղե­լի են, քան Սերժ Սարգ­սյանն ու Վար­դան Օս­կա­նյա­նը: Ու վա­յը ե­կել Նի­կո­լին տա­րել է, ե­թե եր­կու ռազ­միկ նա­խա­գահ­նե­րը մի­ա­ժա­մա­նակ գա­զա­զեն: Ու դա­տա­կան խա­ղե­րը չեն օգ­նի` Ար­գիշ­տի Քյա­րա­մյա­նի հետ քա­վոր-սա­նի­կա­յին թե­լով կապ­ված դա­տա­վո­րի վրա Ա­շո­տյա­նի վե­րաքն­նիչ բո­ղո­քը մա­կագ­րե­լը, Սերժ Սարգ­սյա­նի` Գռզո­յի դեմ ներ­կա­յաց­ված քաղ­հայ­ցը նոր դա­տա­վո­րով զրո­յից քննե­լը... Նա­և այլ թրքա­թա­վիշ դրվագ­ներ` Ե­րև­ա­նում և Ստե­փա­նա­կեր­տում...

Սա­կայն վե­րա­դառ­նանք «Չու­բայ­սի փո­ղե­րը լվա­նա­լու» «ինֆո­ռում­բին»` միգու­ցե դա ՔՊ-ական մու­տի­լով­կա­յի մա՞ս է, որ փոր­ձեն ընդ­դի­մա­դիր­նե­րին ի­րար հետ կռվաց­նել: Ի դեպ, բան­տում Ա­շո­տյա­նը ի­րոք մի դա­ժան փոր­ձու­թյան է են­թարկ­վում. «Մե­նախ­ցում ստիպ­ված նա­յում եմ հե­ռուս­տա­ցույց, ան­գամ` գո­վազդ­նե­րը: Եվ, ա­հա, պարզ­վում է, որ ան­գամ ռու­լոն­նե­րով հայտ­նի նպա­տակ­նե­րի հա­մար թո­ղարկ­վող Papia-ն, որ­պես­զի ա­վե­լի փա­փուկ և հա­ճե­լի լի­նի, ար­դեն ա­վե­լի շատ բամ­բակ է պա­րու­նա­կում: Իսկ Նի­կո­լի «ՀԺ»-ն ոնց ե­ղել է շու­շա­թուղթ, այդ­պի­սին էլ մնա­ցել է»:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=260120&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը