Իվուն կարիերան կշարունակի ռուսական ակումբում
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն վերջին տնային հանդիպումն անցկացրեց Երևանի «Ուրարտուի» կազմում՝ մասնակցելով բոսնիական «Զրինսկիի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղին (0-1), այդ մասին հայտնում է «Ֆասթ Մեդիա» հեռուստաընկերության մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը:
Ըստ աղբյուրի՝ Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի նորընծա չեմպիոնը 23-ամյա նիգերիացու համար տրանսֆերային առաջարկներ է ստացել անգլիական «Չարլթոնից», ռուսական «Ուրալից», սերբական «Պարտիզանից», թուրքական և իսրայելական ակումբներից:
Այնուամենայնիվ, կիսապաշտպանը մոտ է Ռուսաստանի Պրեմիեր լիգա վերադարձած Կազանի «Ռուբին» տեղափոխվելուն:
Հիշեցնենք, որ Իվուն 2020 թվականի օգոստոսից է խաղում «Ուրարտուի» կազմում:

