Գա­զա­զած ոհ­մակ հար­ձակ­վեց վրաս, 7 մի­լի­մետր խո­րու­թյամբ վնաս­ված­քներ են հասց­րել. Լուսանկարներ

Հանդիպում

Վաղ ա­ռա­վո­տյան աշ­խա­տան­քի, դա­սի գնա­լիս կամ ե­րե­կո­յան ուշ վե­րա­դառ­նա­լիս շատ ե­րե­ւան­ցի­նե­րի մտա­հո­գու­թյու­նը ճա­նա­պար­հին թա­փա­ռող շնե­րի ոհ­մա­կին չհան­դի­պելն է: Բնա­կիչ­ներն ա­հա­զան­գում են, որ քա­ղա­քում նկատ­վում է թա­փա­ռող շնե­րի խմբե­րի աճ: Պատ­մում են շնե­րի ագ­րե­սիվ պահ­ված­քի եւ ո­րոշ դեպ­քե­րում նա­եւ մարդ­կանց վրա հար­ձակ­ման դեպ­քե­րի մա­սին:

Շնե­րի կծոց­ներ, կա­տա­ղախտ, լոպ­տոս­պի­րոզ, կատ­վի բակ­տե­րի­ալ վա­րակ, այս բո­լոր հի­վան­դու­թյու­ննե­րը ռիս­կա­յին են այն մարդ­կանց հա­մար, ում բնա­կու­թյան վայ­րում առ­կա են թա­փա­ռող կեն­դա­նի­նե­րի մեծ խմբեր: Խնդրա­հա­րույց են նա­եւ տա­րածք­նե­րի հա­մար կռիվ տվող փո­ղո­ցա­յին շնե­րի հա­չոց­նե­րը, ո­րոնք նույն­պես ան­հար­մա­րու­թյուն են ստեղ­ծում տե­ղի բնա­կիչ­նե­րի հա­մար:

2019թ.-ից կեն­դա­նի­նե­րի նկատ­մամբ դա­ժան վե­րա­բեր­մուն­քի հա­մար օ­րեն­քով քրե­ա­կան պա­տիժ է սահ­ման­վել. հի­մա թա­փա­ռող շնե­րին այ­լեւս չեն վե­րաց­նում, ստեր­ջաց­նում են ու վնա­սա­զեր­ծում: Մի­այն թե այդ պրակ­տի­կան մինչ օրս շա­րու­նա­կա­բար կի­րառ­վում է մի­այն մայ­րա­քա­ղա­քում, այն էլ, փաս­տո­րեն, հաշ­վի առ­նե­լով ա­հա­զան­գե­րը: Մար­զե­րում հաս­տատ­ված կա­նո­նա­կարգ ու գու­մար չու­նեն: Ար­դյուն­քում, մար­զե­րի բնա­կիչ­նե­րի կյանքն ու ա­ռող­ջու­թյու­նը ակն­հայտ վտանգ­վում են:

Ա­սենք, մայ­րա­քա­ղա­քում էլ, թե­եւ կարգ կա, վի­ճա­կը ա­վե­լի լավ չէ: Թե­եւ տա­րի­ներ շա­րու­նա­կ խո­սում են ստեր­ջա­ցու­մից, սա­կայն թափ­ա­ռող շնե­րի թվա­քա­նա­կի ակն­հայտ ա­ճը վկա­յում է, որ այդ պրակ­տի­կան հիմ­նա­կա­նում ձե­ւի հա­մար է, այ­սինքն` թա­լա­նե­լու մի­ջոց: Ընդ ո­րում, քիչ չեն դեպ­քե­րը, երբ հան­դի­պում ես ա­կան­ջը «դակ­ված» շան` ձա­գե­րի հետ:

Որ­պես­զի այս ա­մե­նը մեր­կա­պա­րա­նոց չհնչի, Ձեզ ենք ներ­կա­յաց­նում խմբագ­րու­թյուն ա­հա­զան­գած քա­ղա­քա­ցի­ներ բո­ղոք­նե­րից մի քա­նի­սը: Եվ այս­պես, Ա­ջափ­նյա­կի բնա­կիչ տի­կին Լու­սի­նեն, ում 10-ամյա որ­դին հայտն­վել է գա­զա­զած շան թի­րա­խում, պատ­մում է.

«10-ամյա ե­րե­խաս սար­սա­փած է ստեր­ջաց­ված թա­փա­ռող շնե­րի ոհ­մակ­նե­րից: Իսկ նման շնե­րի կա­րե­լի է տես­նել խա­նութ­նե­րի, բազ­մաբ­նա­կա­րան շեն­քե­րի շքա­մուտ­քե­րի մոտ, որ­տեղ դրանք, բա­ռի բուն ի­մաս­տով, վա­խի մթնո­լոր­տում են պա­հում ե­րե­խա­նե­րին: Այս շնե­րը ոհ­մա­կով վա­զում են ան­ցորդ­նե­րի հե­տե­ւից, հա­չում ու սար­սափ տա­րա­ծում շրջա­պա­տում գտնվող մարդ­կանց շրջա­նում: Շնե­րի ոհ­մակ­նե­րը հիմ­նա­կա­նում շրջում են մար­դա­շատ վայ­րե­րում, որ­տեղ կան դպրոց­ներ, ման­կա­պար­տեզ­ներ եւ հա­սա­րա­կա­կան օ­բյեկտ­ներ: Փոք­րիկս էլ, հենց լո­ղի գնա­լիս է դար­ձել շան թի­րա­խը: Ըն­կե­րոջ հետ քայ­լե­լիս` գա­զա­զած շու­նը հար­ձակ­վել է, չորս տե­ղից կծել: Զան­գել ենք թա­ղա­­պե­տա­րան, ա­սել են` կզբաղ­վենք խնդրով, հա­մար են խնդրել, որ գան, ու մենք նրանց ցույց տանք շնե­րի հա­վաք­ման վայ­րը, բայց ոչ ե­կան, ոչ էլ զան­գե­ցի­ն:

Նա­խօ­րե­ին էլ որ­դիս ա­կա­նա­տես է ե­ղել, թե ինչ­պես է մեկ այլ շուն հար­ձակ­վում մի աղ­ջ­կա վրա: Այն­քան էր տպա­վոր­վել, որ հա մտքին է, թե ինչ ե­ղավ այդ աղ­ջի­կը: Շու­նը լուրջ վնաս­վածք չի հասց­րել, բայց հո­գե­բա­նա­կան մեծ տրավ­մա է տղա­յիս հա­մար, վա­խե­նում է շուն տես­նե­լիս: Այս խնդրին պետք է հա­մա­կար­գա­յին լու­ծում տրվի: Տե­ղա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը պետք է օ­րա­կարգ մտցնեն հա­մայն­քի բնա­կիչ­նե­րի անվ­տան­գու­թյան հար­ցը եւ մի­ջոց­ներ ձեռ­նար­կեն թա­փա­ռող շնե­րի խնդի­րը կար­գա­վո­րե­լու ուղ­ղու­թյամբ»:

Մեկ այլ քա­ղա­քա­ցի էլ` պա­րոն Անդ­րա­նի­կը, հե­ծա­նի­վով եր­թե­ւե­կե­լիս է ե­ղել, երբ թա­փա­ռող շնե­րի ոհ­մա­կը հար­ձակ­վել է, մի քա­նի տե­ղից կծել է տղա­մար­դուն. «Դեպ­քը տե­ղի է ու­նե­ցել Տիգ­րան Մեծ փո­ղո­ցում: Հե­ծա­նիվ վա­րե­լիս շնե­րի մի ամ­բողջ գա­զա­զած ոհ­մակ հար­ձակ­վեց վրաս, 7 մի­լի­մետր խո­րու­թյամբ վնաս­ված­քներ են հասց­րել (տե՛ս լու­սան­կա­րում): Մի­ան­գա­մից շտա­պօգ­նու­թյու­նում եմ կան­չել, ու բժիշկ­նե­րը պատ­մե­ցին, որ ար­դեն հոգ­նել են նույն դեպ­քե­րով կան­չե­րից: Զան­գել եմ 911, բայց մինչ այս պա­հը զրո ար­ձա­գանք, էս մար­դիկ թքած ու­նեն, թե օ­րը քա­նի մարդ կդառ­նա գա­զա­զած շան բա­ժին: Շնե­րին հար­վա­ծե­լու հա­մար օ­րենք են հա­նել, այ­սինքն՝ ստաց­վում է, էս երկ­րում ա­մե­նա­պաշտ­պան­վա­ծը գա­զա­զած շներն են, իսկ թե քա­ղա­քա­ցի­նե­րը ինչ տե­սակ վնաս­ներ կկրեն գա­զա­զած շնե­րի` Ե­րե­ւա­նում վխտող ոհ­մակ­նե­րից, ուղ­ղա­կի թքած ու­նեն»,- վրդով­ված պատ­մեց մեր զրու­ցա­կի­ցը:

Հատ­կան­շա­կան է, որ նույն ան­ձի վրա ձմռանն էլ թա­փա­ռող շուն է հար­ձակ­վել եւ պատ­ռել բաճ­կո­նը ոչ ա­վել, ոչ պա­կաս Հյու­սի­սա­յին պո­ղո­տա­յում, ու կրկին ե­ղել է զրո ար­ձա­գանք:

Մենք հար­ցում ենք ու­ղար­կել քա­ղա­քա­պե­տա­րան, թե, ի վեր­ջո, ինչ է ա­նում քա­ղա­քա­յին իշ­խա­նու­թյու­նը վեր­ջա­պես այս խնդրին լու­ծում տա­լու հա­մար: Իսկ ա­վե­լի ճիշտ, հե­տաքրքր­վել ենք, թե ինչ­պե՞ս քա­ղա­քա­ցին պետք է պաշտ­պան­վի թա­փա­ռող, սո­ված շնե­րի ոհ­մա­կից: Ի վեր­ջո, ե­թե դի­մադ­րի եւ հար­վա­ծի, հե­տո պետք է գնա, ա­պա­ցու­ցի, որ «անհրա­ժեշտ ինք­նա­պաշտ­պա­նու­թյուն» էր: «Մեն­թերն» էլ, հա­զիվ թե «ցե­ղա­կից­նե­րին գցեն»` ինչ-որ ան­ցոր­դի պաշտ­պա­նե­լու հա­մար: Համ էլ մի քա­նի կո­պեկ կա­րող է գալ:

Մի խոս­քով, այս թե­մա­յով դեռ ե­րկար կզբաղ­վենք:

 

 

https://iravunk.com/sim/?p=260091&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ