Ի՞նչ է ՀՀ ԱԽՔ-ն այսքան ժամանակ անում Վաշինգտոնում

Վերլուծություն

ԱԽՔ Ար­մեն Գրի­գո­րյա­նը, ով, «չգի­տես ին­չու», զբաղ­վում է հայ-ադրբե­ջա­նա­կան եւ հայ-թուր­քա­կան թե­մա­նե­րով՝ հա­ճախ ան­գամ շրջան­ցե­լով Միր­զո­յան Ա­րա­րա­տի «դու­քյա­նը», բա­վա­կա­ն ժա­մա­նակ ԱՄՆ-ում է: Վե­րա­դար­ձել է, թե՝ ոչ, ին­չով է զբաղ­ված պե­տու­թյան հաշ­վին, խեր ու խա­բար չկա: Ա­մեն դեպ­քում, ե­րեկ­վա դրու­թյամբ վե­րա­դառ­նա­լու մա­սին հրա­պա­րա­կա­յին լուր չու­նե­ինք:

ԻՆ­ՉՈՒ ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱ­ՆԻՆ ԿԱՆ­ՉԵ­ՑԻՆ ԱՄՆ

Բրի­տա­նա­կան եւ ա­մե­րի­կյան հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի «սիրելի» ԱԽՔ-ի Վա­շինգ­տոն մեկ­նե­լը միշտ էլ վտան­գա­վոր տեսք ու­նի: Ան­ցած սեպ­տեմ­բե­րի 27-ին հենց նա Վա­շինգ­տո­նում, ԱՄՆ նա­խա­գա­հի անվ­տան­գու­թյան գծով խորհր­դա­կան Սա­լի­վա­նի քա­վո­րու­թյամբ տե­ղի ու­նե­ցած Ա­լի­ե­ւի խորհր­դա­կան Հիք­մեթ Հա­ջի­ե­ւի հետ ստո­րագ­րեց մի փաս­տա­թուղթ, ո­րը Պրա­գա­յում դրվեց Նի­կո­լի ա­ռաջ, եւ նա պաշ­տո­նա­պես Ար­ցա­խը ճա­նա­չեց Ադր­բե­ջա­նի կազ­մում: Ու հի­մա, երբ նույն ԱԽՔ-ին նո­րից Սա­լի­վա­նը կան­չել է, ի­հար­կե, լրջա­գույն մտա­հո­գու­թյուն­ներ դրա­նից ա­ռա­ջա­նում են:

Բանն այն է, որ սեպ­տեմ­բե­րի 27-ի այդ փաս­տա­թուղթն այդ­պես էլ իր վերջ­նա­կան նպա­տա­կին չհա­սավ: Դրա­նում կետ կար Ստե­փա­նա­կեր­տի եւ Բաք­վի մի­ջեւ բա­նակ­ցու­թյուն­նե­րի մա­սին, սա­կայն դեռ այդ «բա­նակ­ցու­թյու­նն­երը», ո­րով Ար­ցա­խը կհա­մա­ձայն­վեր ճա­նա­չել Բաք­վի գե­րիշ­խա­նու­թյու­նը, չկա: Փաս­տաթղ­թում կետ կար նա­եւ Մեղ­րի­ի եր­կա­թու­ղու գոր­ծարկ­ման մա­սին՝ ա­ռանց ռու­սա­կան ո­րե­ւէ հսկո­ղու­թյան: Դա, ըստ է­ու­թյան, նշա­նա­կում է «Զան­գե­զու­րի մի­ջանցք», եւ այս պա­հին դա եւս կա­տար­ված չէ:

Եվ երբ Սա­լի­վա­նը նրան կան­չել է, կա­րե­լի է կռա­հել, թե ին­չի հա­մար: Հի­շեց­նենք, մինչ այդ ԱՄՆ-ում էր Միր­զո­յան Ա­րոն՝ Բայ­րա­մո­վի հետ հանդի­պում­նե­րի շարք անց­կաց­նե­լու հա­մար: Ակն­հայ­տո­րեն պետ­քար­տու­ղար Բլին­քե­նի կազ­մա­կեր­պած այդ գոր­ծըն­թա­ցը Վա­շինգ­տո­նի ցան­կա­ցած ար­դյուն­քը չտվեց: Չի հա­ջող­վում լու­ծել ա­մե­նա­կա­րե­ւոր՝ Ստե­փա­նա­կերտ-Բա­քու «բա­նակ­ցու­թյուն­նե­րի» գերխն­դի­րը: Պատ­ճառն էլ է հաս­կա­նա­լի. ռու­սա­կան զորքն Ար­ցա­խում է: Ար­դյուն­քում, ինչ­քան էլ որ Վա­շինգ­տո­նից Ստե­փա­նա­կեր­տին մին­չեւ իսկ ու­ժա­յին լու­ծու­մով սպառ­նա­ցին, սա­կայն բո­լորն են հաս­կա­նում, որ Ա­լի­ե­ւի հա­մար այդ քայ­լին գնա­լը ծայ­րա­հեղ ռիս­կա­յին է: Մի­ա­ժա­մա­նակ Մոսկ­վա­յից մի­ան­շա­նակ ազ­դակ­ներ ե­կան, որ ցան­կա­ցած լու­ծում, որն այս պա­հին Ա­րեւ­մուտ­քից կպար­տադր­վի ար­ցա­խա­հա­յու­թյա­նը, չի ըն­դու­նի, եւ այս­քա­նով հար­ցը մտնում է փա­կու­ղի: Գու­մա­րած, Մոսկ­վան ձեռ­քը պա­հում է նա­եւ Մեղ­րի­ի եր­կա­թու­ղու վե­րա­գոր­ծարկ­ման թե­մա­յի պուլ­սի վրա՝ քա­նիցս հայ­տա­րա­րե­լով, որ դա պետք է ի­րա­կա­նաց­վի նո­յեմ­բե­րի 9-ի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րին խստիվ հա­մա­պա­տաս­խան: Այ­սինքն, որ «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» սցե­նա­րը թույլ չեն տա ի­րա­կա­նու­թյուն դարձ­նել: Ա­վե­լին, դրան կտրուկ դեմ է շա­րու­նա­կում մնալ նա­եւ Ի­րա­նը, Մոսկ­վան եւ Թեհ­րա­նը դա կան­խե­լու հա­մար ան­գամ հյու­պա­տո­սա­րան­ներ հիմ­նե­ցին Կա­պա­նում, եւ այս­պես շա­րու­նակ:

Մի խոս­քով, կրկնենք, արտ­գործ­նա­խա­րար­նե­րի բա­նակ­ցու­թյուն­ներն ԱՄՆ-ում հայտն­վե­ցին տե­ղապ­տույ­տի մեջ, թե­եւ Սա­լի­վա­նը եւս փոր­ձեց մի­ջամ­տել՝ հան­դի­պե­լով Բայ­րա­մո­վի եւ Միր­զո­յա­նի հետ: Եվ այս­քա­նից հե­տո, երբ Սա­լի­վա­նի մոտ են կան­չում Ա.Գրի­գո­րյա­նին, դժվար չէ կռա­հել, որ խնդի­րը սեպ­տեմ­բե­րի 27-ի փաս­տաթղ­թի նշված եր­կու չկա­տար­ված կե­տերն ա­ռաջ տա­նե­լու մի­ջոց­նե­րի ո­րո­նումն էր: Ընդ ո­րում, բա­ցի Սա­լի­վա­նից, Գրի­գո­րյա­նի հետ կազ­մա­կերպ­վեց հանդիպում ԱՄՆ պետ­քար­տու­ղա­րի եվ­րո­պա­կան եւ եվ­րա­սի­ա­կան հար­ցե­րով տե­ղա­կա­լի պաշ­տո­նա­կա­տար Դե­րեք Հո­գա­նի, «Ատլան­տյան խորհր­դի» եւ այլ ու­ղե­ղա­յին կենտ­րո­նի փոր­ձա­գետ­նե­րի, նախ­կին դես­պան­նե­րի հետ, ո­րը նույն­պես հու­շում է, որ փոր­ձում են ներ­կա ի­րա­վի­ճա­կը փո­խե­լուն միտ­ված ինչ-որ նոր ռազ­մա­վա­րու­թյուն մո­գո­նել: Եվ դա, ի­հար­կե, կդրվի մոտ ժա­մա­նակ­ներս նա­խա­տես­ված Ա­լի­ե­ւի եւ Նի­կո­լի՝ Բրյու­սե­լում հան­դիպ­ման տակ:

ՆԻ­ԿՈ­ԼԸ ՄՆՈՒՄ Է ՏԱ­ՏԱ­ՆՈՒՄ­ՆԵ­ՐԻ ՄԵՋ

Կստաց­վի՞ այդկերպ ռու­սա­կան զոր­քե­րի հար­ցը լու­ծել, թե՝ ոչ, ժա­մա­նա­կը ցույց կտա: Սա­կայն այս­տեղ մեկ այլ նյո­ւանս եւս պետք է հաշ­վի առ­նել: Բանն այն է, որ ԱԽՔ Ար­մե­նը, ի­հար­կե, հա­մե­մա­տա­բար ա­վե­լի անվ­տանգ (անձնա­կան) կա­րող է ա­մեն մի թուղթ էլ ստո­րագ­րել: Ի վեր­ջո, դա հե­տո Նի­կոլն է հաս­տա­տե­լու, այ­սինքն՝ ողջ պաշ­տո­նա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը, ո­րը, չմո­ռա­նանք, պատ­մա­կան մասշ­տա­բի դա­վա­ճա­նու­թյան մա­կար­դա­կի է հաս­նե­լու, կթող­նեն հենց Նի­կո­լի վրա: Վեր­ջինս, ի­հար­կե, լավ պատ­կե­րաց­նում է, թե ի­րեն ին­չի են դրդում, պար­տադ­րում կամ նման մի բան: Ար­դյուն­քում, փոր­ձում է ինչ-որ կերպ մա­նեւ­րել ԱՄՆ-ից եւ ՌԴ-ից ե­կող ճնշում­նե­րի մի­ջա­կայ­քում, թե­եւ ակն­հայտ է, որ այդ ռե­սուր­սը գործ­նա­կա­նում սպառ­ված է: Այ­սինքն, հա­սել է ժա­մա­նա­կը, որ կա՛մ պետք է հա­մա­ձայ­նվի՝ ստո­րագ­րել այն բո­լոր թղթե­րը, ո­րոնք իր ա­ռաջ կդրվեն, բայց մի­ա­ժա­մա­նակ բո­լոր ռե­սուրս­նե­րը ներդ­նե­լով, որ Ստե­փա­նա­կերտն ըն­դու­նի Բաք­վի դու­ռը գնա­լու պայ­մա­նը: Կա՛մ պետք է լի­ո­վին շրջվի ռու­սա­կան ուղ­ղու­թյուն, ո­րը նե­րա­ռում է մի շարք է­ա­կան դե­տալ­ներ: Այդ թվում՝ հա­մա­ձայ­նու­թյուն, որ հայ-ադրբե­ջա­նա­կան սահ­ման­նե­րին ՀԱՊԿ ու­ժե­րը տե­ղա­կայ­վեն: Երկ­րոր­դը, որ Մեղ­րի­ի եր­կա­թու­ղին գոր­ծե­լու է բա­ցա­ռա­պես նո­յեմ­բե­րի 9-ի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­ննե­րի հա­մա­ձայն:

Մի­եւ­նույն ժա­մա­նակ, այս եր­կու տար­բե­րակ­նե­րից մեկն ըն­դու­նե­լու պա­րա­գա­յում Նի­կո­լը չի կա­րող մի շարք է­ա­կան դե­տալ­ներ շրջան­ցել: Նախ, այն, ինչ պա­հան­ջում են ա­մե­րի­կա­ցի­նե­րը, լայ­նո­րեն մերժ­վել է ինչ­պես հա­յաս­տա­նյան ներ­քին դաշ­տում, այնպես էլ՝ Ստե­փա­նա­կեր­տի կող­մից: Ա­վե­լին, Ստե­փա­նա­կեր­տից, մի շարք տա­տա­նում­նե­րով եւ ներ­քին շպի­ո­նա­կան հա­մա­կար­գի գոր­ծադր­մամբ հան­դերձ, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ե­կավ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի ա­նու­նից ակ­նարկ, որ նա կբա­նակ­ցի Բաք­վի հետ մի­այն մեկ պայ­մա­նով՝ միջ­նորդ լի­նե­լու են ռուս­նե­րը: Ի­հար­կե, ե­ղան նա­եւ ակ­նարկ­ներ, որ Նի­կո­լը դեռ ու­նի Ա­րա­յի­կի վրա ազ­դե­լու ո­րոշ լծակ­ներ, այդ թվում՝ կա­րող է 44-օրյա պա­տե­րազ­մից մնա­ցած մի շարք կոմպ­րո­մատ­ներ գոր­ծադ­րել: Բայց սրան զու­գա­հեռ էլ, ակ­նարկ­ներ ե­կան ար­ցա­խյան նախ­կին եւ ներ­կա զին­վո­րա­կա­նու­թյու­նից, որ ի­րենք եւ ար­ցա­խյան հան­րու­թյան բա­ցար­ձակ գե­րակ­շիռ մա­սը մի­ակ փրկու­թյու­նը տես­նում են Մոսկ­վա­յի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան մեջ, եւ ե­թե ար­ցա­խյան ղե­կա­վա­րու­թյու­նը հան­կարծ ո­րո­շի այլ ուղ­ղու­թյամբ շարժ­վել, պա­տաս­խան կստա­նա: Իսկ ա­հա Մոսկ­վան ԱԳ նա­խա­րա­րու­թյան մա­կար­դա­կով ցույց տվեց, թե Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նին ան­գամ չեն ճա­նա­չում, այ­սինքն, ե­թե նա հան­կարծ ո­րո­շի ինք­նա­կամ բռնել Բաք­վի ճամ­փան, այդ մե­խա­նիզ­մը կգոր­ծադր­վի: Թե Ա­րա­յիկն ըն­դա­մե­նը շար­քա­յին ար­ցախ­ցի է, չու­նի ո­րե­ւէ լի­ա­զո­րու­թյուն, որ Ար­ցա­խի ա­նու­նից բան ո­րո­շի:  

Ե­թե սրան ա­վե­լաց­նենք նա­եւ ներ­հա­յաս­տա­նյան դա­շտում առ­կա հա­կազ­դե­ցու­թյու­նը, ա­պա ստա­նում ենք, որ Նի­կոլն այս պա­հին էլ ու­նի լրջա­գույն խնդիր՝ Ստե­փա­նա­կերտ-Բա­քու «բա­նակ­ցու­թյուն­նե­րի» հար­ցը լու­ծե­լու հա­մար: Իսկ ա­ռանց դրա ինչ «խա­ղա­ղու­թյան հա­մա­ձայ­նա­գիր» էլ որ ստո­րագ­րի Ա­լի­ե­ւի հետ, Վա­շինգ­տո­նի հա­մար լու­ծում չէ: Ու այդ­պի­սով մնում է Վա­շինգ­տոն-Մոսկ­վա տի­րույ­թում «կախ­ված» վի­ճա­կում: Ա­մեն դեպ­քում, նա օ­րերս հայ­տա­րա­րեց, որ «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի­րը» դեռ վերջ­նա­կան չէ, Ա­լի­ե­ւի հետ ա­ռա­ջի­կա հան­դիպ­մա­նը ոչ մի բան չի ստո­րագր­վե­լու, ո­րը եւս աս­վա­ծի օգ­տին է ակ­նար­կում:

ՀԵ­ՂԱՇՐՋ­ՄԱՆ ՏԱՐ­ԲԵ­ՐԱ­ԿԸ

Ար­դյուն­քում, կան նա­եւ խո­սակ­ցու­թյուն­ներ, որ ԱԽՔ-ին Վա­շինգ­տոն կան­չե­լը կա­րող է նա­եւ ու­նե­նալ երկ­րորդ սցե­նար: Ե­թե այդ­պես էլ չեն կա­րո­ղա­նում Ար­ցա­խին պար­տադ­րե­լու գոր­ծում մի­ջոց գտնել, իսկ Նի­կո­լը բա­ցա­հայ­տո­րեն չի գնում վա­շինգ­տո­նյան ուղ­ղու­թյամբ, այ­սինքն՝ ոտ­քը չի դնում մի մա­շի­կի մեջ ու հայ­տա­րա­րում, թե՝ ստո­րագ­րում եմ, իսկ ե­թե Ար­ցա­խը հրա­ժար­վի, ա­պա կփա­կեմ օգ­նու­թյան մին­չեւ վեր­ջին խո­ղո­վա­կը, ա­պա կա­րող է գոր­ծել նա­եւ «Բ» պլա­նը: Այն է՝ Նի­կո­լին «գու­նա­վո­րել», ԱԽՔ-ին սար­քել վար­չա­պետ, եւ նա ա­ռանց այս ու այն կողմ ընկ­նե­լու կա­րող է ա­մեն ինչ էլ ստո­րագ­րել: Բայց ե­թե ան­գամ այս վար­կածն է, ա­պա սա էլ դեռ հան­գու­ցա­լու­ծում չէ: Նախ, ներ­հա­յաս­տա­նյան ու­ժա­յին լծակ­նե­րի նկատ­մամբ Նի­կոլն ակն­հայ­տո­րեն ու­նի կա­յուն վե­րահս­կո­ղու­թյուն, ինչ­քան էլ որ այդ ներ­քին ու­ժե­րի մի մա­սը ա­մե­րի­կյան փո­ղե­րով է ստեղ­ծել: Այ­սինքն, Հա­յաս­տա­նում իշ­խա­նա­փո­խու­թյուն սար­քե­լը բա­վա­կա­նին բարդ խնդիր է, հաշ­վի առ­նե­լով, որ «գու­նա­վոր­ման» ա­մե­րի­կյան մե­խա­նիզմ­նե­րը վեր­ջին ժա­մա­նակ­ներս լավ չեն աշ­խա­տում: Գու­մա­րած, այդ դեպ­քում ռուս­նե­րը հա­զիվ թե պա­սիվ դի­տոր­դի դե­րում մնան, իսկ Նի­կո­լը կու­նե­նա նա­եւ ղա­զա­խա­կան տար­բե­րա­կով ՀԱՊԿ-ից օգ­նու­թյուն խնդրե­լու հնա­րա­վո­րու­թյուն:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

 

 

https://iravunk.com/sim/?p=260084&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը