Եթե երկրում կան թշվառություն, աղքատություն, ագրեսիա, չարություն` գաղջ մթնոլորտ, կարեւոր չէ, թե ովքեր են դրա կրողները.Հայտնի փաստաբանը մեր օրերի մասին

Իրավական

ԽԵՂՎԱԾ ՃԱԿԱՏԱԳՐԵՐ
 
Նախքան դատապարտելը միշտ պետք է մտածել. արդյոք չի կարելի արդարացում գտնել: 
Լիխտենբերգ

ՑՄԱՀ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐ
 
Դատապարտվում են այն անձինք, ովքեր կատարել են ծանր հանցագործություններ… Կան երկրներ (նախկին ԽՍՀՄ որոշ երկրներ, Եվրոպա), որտեղ այն չի տարածվում անչափահասների, կանանց, 65-ն անց տղամարդկանց վրա: Որպես կանոն, ցմահ դատապարտումը գործում է այն երկրներում, որտեղ մահապատիժը վերացված է, ինչպես նաեւ այն երկրներում, որտեղ գործում է մահապատիժը, բայց որպես այլընտրանքային պատժի ձեւ, գործում է նաեւ ցմահ դատապարտումը: Կան երկրներ (Աֆրիկայի, Ասիայի, Ամերիկայի որոշ պետություններ), որտեղ երկրի ղեկավարին, կամ տվյալ նահանգի նահանգապետին իրավունք է վերապահված օրինական ուժ ստացած դատական ակտով մահապատիժը փոխարինել ցմահ դատապարտմամբ: 
Հին աշխարհում ցմահ դատապարտվածները, որպես կանոն, դատապարտված էին դանդաղ մահվան: Վերջիններիս ուղարկում էին տաժանակիր աշխատանքի, մինչեւ ուժասպառ լինելը կամ հիվանդանալն ու մահանալը: Այսօրվա գործող իրավանորմով իրավունք է վերապահվում ցմահ դատապարտյալներին, ներպետական օրենքով սահմանված կարգով, որոշակի ժամանակ անց (երկրներ կան` այն 20 տարի է, երկրներ` 25 եւ ավելի տարի, Հայաստանում այն 20 տարի է) դիմել` վաղաժամկետ ազատվելու համար, պայմանով, որ հատուկ հանձնաժողովը պետք է տա եզրակացություն, որ տվյալ անձը վաստակել է ՙազատության օդը շնչելու իրավունքը՚: Ազատության դեպքում պետական լիազոր մարմնի կողմից որոշակի ժամկետով տվյալ անձը գտնվում է ինչպես հատուկ հաշվառման, այնպես էլ` հսկողության տակ: 
Ընդունված է կարծել, որ Քրեական օրենսգրքով նախատեսված այն հոդվածները, որոնց հիման վրա անձը դատապարտվում է մահապատժի կամ ցմահ դատապարտման, դատապարտյալների առումով Հայաստանի Հանրապետությունը գտնվում է ավելի քան բարվոք վիճակում, քան օրինակ` ԱՄՆ-ը կամ Ֆրանսիան: Միեւնույն ժամանակ, տվյալ երկրի բնակչության թվաքանակի հաշվարկով Հայաստանում ավելի շատ ցմահ դատապարտվածներ կան, քան` Ֆրանսիայում: Ավելին, Հայաստանում չկա նախադեպ, երբ ցմահ դատապարտյալի օրենքով նախատեսված 20 տարվա ազատազրկումից հետո` օրենքի ուժով դատապարտյալը պայմանական վաղաժամկետ ազատվի:
Ընդունված է կարծել, որ ցմահ դատապարտումն ավելի մեղմ պատիժ է, քան` մահապատիժը, այնքանով, որքանով տվյալ անձը չի զրկվում կյանքից: Չվիճարկելով հանդերձ` հակված եմ կարծելու, որ այն բացարձակ չէ: Այսպես. Անգլիայում, երբ գործում էր մահապատժի ինստիտուտը, դատապարտյալին էր տրվում իրավունք` որոշելու, թե ինքը ցանկանում է մահապատիժը, թե ցմահ արտաքսվելն Անգլիայից նոր հայտնաբերված երկիր` Ամերիկա կամ ցմահ մեկուսացվելը բանտի խցում` ողջ կյանքում դատապարտված լինելով տեսնել խցի գորշ պատերը, իսկ երկնքի փոքր պատառիկը տեսնել միայն ճաղերի հետեւից: Ուստի այն երկրները, որոնք թեպետ ամրագրել են օրենքի ուժով ցմահ դատապարտյալի վաղաժամկետ ազատման իրավունքը, սակայն պրակտիկայում համարձակություն չունեն այն իրագործելու, միգուցե թվացյալ բացակայում է լիազոր մարմնի, մեղմ ասած, անտարբերությունն ու անգործությունը, իսկ իրականում, կարծում եմ, խախտում է ցմահ դատապարտյալի` ազատություն ստանալու օրենքով տրված բացառիկ իրավունքը, այն դեպքում, երբ ազատություն ստանալու համար օրենսդիրը դնում է որոշակի խաղի կանոններ եւ դատապարտյալի կողմից այն ոչ միայն ընդունվում է, այլեւ կատարվում է, բայց… առանց պատճառաբանության հատուկ հանձնաժողովի կողմից ստանում է մերժում: Մերժում, որը տեղի է ունենում պետության եւ հասարակության լուռ անտարբերության քողի տակ` ՙդե մեկն ավելի, մեկը պակաս՚ սկզբունքով:
Հայերենն այն բացառիկ լեզուն է, որտեղ մարդկանց հաշվում են ոչ թե քանակով, այլ` հոգիով: Այսինքն, յուրաքանչյուր մարդու մեջ, անգամ հայոց լեզվի խոսակցականով ընդունված է, որ կա հոգի, որը Աստծո կողմից դրված է տվյալ մարդու մեջ: Հարկավոր է մտնել այդ հոգու ներաշխարհը, տեսնել աստվածայինը, վեր հանել, արթնացնել տվյալ անձի մեջ մարդ լինելու, Աստծո կողմից իր նմանակը ստեղծելու գաղափարը, որից հետո անձը փրկված է:
Եթե կան բանտեր, կարեւոր չէ, թե ովքեր են այնտեղ նստած: Եթե երկրում կան թշվառություն, աղքատություն, ագրեսիա, չարություն` գաղջ մթնոլորտ, կարեւոր չէ, թե ովքեր են դրա կրողները: Պետք է ամրագրել, որ առկա է հիվանդություն, որն անբուժելի չէ: Ուղղակի անհրաժեշտ է գիտենալ այդ հիվանդության միակ բալասանը` սիրի°ր դիմացինիդ, քեզ դիր նրա տեղը եւ դրա նախաձեռնողը եղիր ինքդ…

(շարունակելի)
ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՙԼեւ գրուպ՚ փաստաբանական
գրասենյակի հիմնադիր նախագահ

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)