«Փաստ». Գուցե նաև բանակցային հարթակից, երաշխիքներից ու ձևաչափի՞ց խոսեն

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի վարած խաղաղամուրական քաղաքականությունը հանգեցրել է նաև նրան, որ, ի լրումն ամենի, Եվրամիության պաշտոնական ներկայացուցիչներն արդեն առանց չնչին չափով իսկ նեղվելու, իրենց պարտք են համարում ուղիղ կերպով վիրավորել ու նվաստացնել հայերին, Հայաստանը, Արցախի հայությանը: Խնդրեմ, հիացեք. Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը նշել է որպես «Խանքենդի»: Քաղաքականության մեջ ու առհասարակ կյանքում պատահական բաներ չեն լինում:

Հենց այնպես չեն վերցնում ու Ստեփանակերտի փոխարեն կամ Ստեփանակերտին զուգահեռ գրում՝ «Խանքենդի»: Սա՝ իր հերթին: Հիշատակյալ Տոյվո Կլաարն իր թվիթերյան միկրոբլոգում մասնավորապես նշել է. «Բաքու-Ստեփանակերտ/Խանքենդի իրական երկխոսությունը պետք է սկսվի բռնությանը այլընտրանք ներկայացնելու, անհրաժեշտ վստահությունը ամրապնդելու և արժանապատվությունն ապահովելու նպատակով»: Այնպիսի տպավորություն է, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մասին խոսողները, առաջին հերթին՝ Արևմուտքի ներկայացուցիչները ոչ մի անգամ ոչինչ չեն լսել Բաքվի հնչեցրած ուղիղ սպառնալիքների, Արցախի էթնիկ զտմանն ուղղված իրականացվող քայլերի, Բաքվի հրահանգներով իրականացվող կոնկրետ սպանությունների մասին:

Առհասարակ, բոլորը, ովքեր Արցախին մղում են Բաքվի գիրկը, այսպես ասած՝ «ուղիղ երկխոսության», պետք է առնվազն նշեն, թե ի՞նչ միջազգային երաշխիքներ կարող են ապահովել, ի՞նչ ձևաչափ է դա ունենալու, կողմերը որպես ո՞վ են բանակցելու, ո՞ր տերություններն են այդ բանակցություններին ու դրանցով գրանցվելիք պարտավորություն-պայմանավորվածություններին տեր լինում: Հարթակ կա՞: Օրինակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի տարբերակով թեկուզ: Կարծես՝ չկա: Այսինքն, հարթակ չկա, երաշխիքներ չկան: Իսկ նման դեպքում՝ «ուղիղ երկխոսության մասին» հայտարարությունները, հորդորները, գրառումները դատարկախոսություն են և առանց այն էլ դժվարին ու անմարդկային վիճակում դրված Արցախի հայերին արնախում ու հակամարդ թշնամու երախը նետելու ստոր նպատակ հետապնդող մտադրություններ: Քաղաքակրթական ոչ պակաս արյունոտ շղարշով վատ քողարկված մտադրություններ, ի դեպ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի