Ըստ Յորքի արքեպիսկոպոսի, խնդրահարույց է Տերունական աղոթքը սկսել «Հայր մեր»-ով. Անգլիկան եկեղեցում կրքեր են բորբոքվել

Հասարակություն

Թագավոր Կարլից ու Քենթրբերիի արքեպիսկոպոսից հետո՝ Անգլիկան եկեղեցու երրորդ գլխավոր դեմքը համարվող՝ Յորքի արքեպիսկոպոս ՍԹԻՎԵՆ ՔՈԹՐԵԼԸ հայտարարել է, որ որոշ մարդիկ դժվարությամբ են ընկալում աստվածաշնչյան ավանդական «Հայր մեր» արտահայտությունը:

Անգլիկան եկեղեցու արքեպիսկոպոս Սթիվեն Քոթրելն այս արտահայտությունը, որը դարեր շարունակ օգտագործվել է Տերունական աղոթքի սկզբում, կարծում է, որ «խնդրահարույց» է՝ ծնողական բռնության ենթարկվածների համար: Անգլիկան եկեղեցու ղեկավար մարմնի առաջ ունեցած ելույթի ժամանակ նա նշել է, որ սա խնդիր է բոլոր նրանց համար, ովքեր տառապում են այն հասարակության մեջ, որտեղ տղամարդիկ գերակշիռ մաս են կազմում: Հատկանշական է այն, որ Անգլիկան եկեղեցու որոշ հոգեւորականներ շտապեցին ողջունել Գլխավոր Սինոդում արված արքեպիսկոպոս Քոթրելի վերոնշյալ հայտարարությունը: Սակայն, միեւնույն ժամանակ, արժանացան խիստ քննադատության՝ ավանդապահ քրիստոնյաների կողմից, որոնք սա համարում են սադրանք եկեղեցու դեմ, ինչը հղի է հերթական սկանդալով:

Ի դեպ, հիշեցնենք, որ այս տարվա սկզբին հայտնի դարձավ, որ Անգլիկան եկեղեցին առաջին անգամ դիտարկում է հնարավորությունը երկրպագության ժամանակ Աստծուն դիմել «ոչ գենդերային» բառերով: Սա նշանակում է, որ հոգեւորականները պետք է դադարեին աղոթքներում օգտագործել «Նա» եւ «Նրա» արական դերանունները (փառք Աստծո, հայերենում անձնական դերանունները մատնացույց են անում ինչպես արական, այնպես էլ իգական սեռին):

Արքեպիսկոպոսը, որը Անգլիկան եկեղեցու երկրորդ ամենաավագ հոգեւորականն է, Յորքում իր այս տարվա առաջին ուղերձը նվիրել էր «մեր» բառի կարեւորությանը: Նա մասնավորապես ասել էր. «Եթե Աստված, որին մենք աղոթում ենք, «Հայրն» է, ապա բոլոր քրիստոնյաները «Աստծո տան ընտանիքի անդամներն են… Այո, ես գիտեմ, որ «Հայր» բառը խնդրահարույց է նրանց համար, ում երկրային հայրերի հետ շփումը եղել է կործանարար եւ դաժան, եւ բոլորիս համար, որովհետեւ չափազանց շատ ենք տառապում կյանքի նկատմամբ հայրապետական ​​ճնշող մոտեցումից»:

Դեռ այն ժամանակ արքեպիսկոպոսի այս հայտարարությունը ողջունել էր Սինոդի նախկին անդամ ՔՐԻՍՏԻՆԱ ՌԻՍԸ, որը գլխավորում է կին եպիսկոպոսների խորհուրդը: Նա ասել էր, որ արքեպիսկոպոսը «մատնացույց է արել մի հարցի վրա, որն իսկապես եղել է քրիստոնյաների մտքում տարիներ շարունակ»:

«Երբեմն բռնության զոհերը բռնության են ենթարկվել հենց իրենց կենսաբանական հայրերի կողմից եւ շարունակել են բռնության ենթարկվել իրենց հոգեւոր հայրերի՝ քահանաների կողմից, ուստի՝ կան բազմաթիվ պատճառներ, թե ինչու «Հայր» տերմինը իսկապես դժվար է կիրառել մարդկանց համար: Վաղուց է այսպես, դրա համար էլ մենք մնացել ենք փակուղում: Պարզապես, քանի որ Հիսուսն Աստծուն անվանեց «հայրիկ», մենք կարծում ենք, որ Աստծուն պետք է անվանենք «հայրիկ», - ընդգծել էր Ռիսը:

Ինչեւէ, ի հեճուկս Արեւմուտքում հոգեւոր արժեքների սրընթաց գահավիժմանը եւ որոշ հոգեւորականների խիստ ժամանակակից լինելու անհագ ցանկությանը՝ կանոնական դոկտոր ՔՐԻՍ ՍԱԳԴԵՆԸ, որը համարվում է  Անգլիկան եկեղեցու գլխավոր ղեկավարը, կարծես թե, վերջակետ է դրել մամուլի գլխավոր թեմա դարձած արքեպիսկոպոսի սկանդալային հայտարարությանը՝ հիշեցնելով, որ Աստվածաշնչում Հիսուսն ասում է. «Երբ աղոթում ես, ասա՝ «Հայր մեր»:

«Յորքի արքեպիսկոպոսն ասում է, որ Հիսուսը սխա՞լ էր, թե՞ որ Հիսուսը տեղյակ չէր հովվության մասին: Ես չեմ կարող հավատալ, որ նա դա անում է միտումնավոր, բայց հենց այդպես է թվում: Կարծես, սա խորհրդանշում է եկեղեցու որոշ առաջնորդների մոտեցումը՝ ոգեշնչում ստանալ ոչ թե Սուրբ Գրքից, այլ մշակույթից», - շեշտել է նա եւ հավելել, որ եթե  մարդիկ դժվար հարաբերություններ են ունեցել իրենց կենսաբանական հայրերի հետ, ապա նրանց պետք է ասել, որ դուք կարող եք վերագտնել հայրության իրական էությունը Քրիստոսի միջոցով:

Դոկտոր Սագդենին երկրորդել է նաեւ Սինոդի անդամ դոկտոր Յան Փոլը՝ ասելով. «Սթիվենը ճիշտ է ասում, որ շատ մարդիկ դժվարանում են արտասանել «Հայր» բառը՝ հայրերի հետ ունեցած իրենց փորձառությունների պատճառով: Բայց Հիսուսը հենց այսպես է մեզ հայտնում Աստծո մասին: Մենք իրավունք չունենք մերժելու Սուրբ Գրքի այս հստակ եւ հետեւողական ուսմունքը»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ