Քանի դեռ պատերազմի վտանգ կա, ամեն օր Արցախում հայ երեխան տրավմա է ստանում. հայ հոգեբաններն ահազանգում են աշխարհին

Տեսանյութեր

Մեծ Բրիտանիայի թագավորությունում կայացած միջազգային գիտաժողովում հայ հոգեբանները մասնակիցների ուշադրությունն են հրավիրել Արցախի հիմնախնդրի վրա։ Մասնավորապես, հայ հոգեբաններն ընդգծել են, որ աշխարհի մի փոքրիկ հատվածում՝ Արցախում, ամեն օր հայ երեխան ստանում է տրավմա, իսկ հետպատերազմյան տրավմաներն ամեն օր վերք են դառնում եւ թարմանում, քանի դեռ պատերազմի վտանգ կա անպաշտպան մնաց Հայրենիքում։

Հոգեբան, գիտությունների թեկնածու, դոցենտ ՄԱՐԻԱՄ ՄԵՀՐԱԲՅԱՆԻ հետազոտական աշխատանքը շարժեց եվրոպական հոգեբանների հետաքրքրությունը։ Երեք տարվա վիճակագրական տվյալների հիման վրա հնարավոր էր եղել ստանալ գիտական տվյալներ, որ այս տարիներին հոգեբանական տրավմաները շարունակում են վտանգ առաջացնել աճող սերնդի համար՝ կրթական, զարգացման, հոգեմարմնային եւ այլն: «Իրավունք»-ը հետաքրքրվեց նրանից, թե որքանո՞վ է հաջողվել  իրենց հասանելի դարձնել միջազգային հոգեբաններին Արցախում առկա իրավիճակը, երբ բոլորը, կարծես, կենտրոնացած են Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմի վրա։

«Համաեվրոպական հոգեբանների գիտաժողովին ECP մասնակցում ենք տարիներ շարունակ, մշտապես ներկայացնում արդի խնդիրներ՝ հայ ընտանիք, հայ երեխա, հայ սպորտ, եւ այս անգամ մեզ համար ահագնացող են տրավմաները, որոնք ծագում են շրջափակման, թշնամու կեղծ լուրերի, ագրեսիայի պատճառով։ Ճիշտ եք, գիտաժողվին եւս Ուկրաինայի խնդիրը դոմինանտ էր, սակայն մեզ հաջողվեց մասնակիցների ուշադրությունը գրավել մեր գիտական մոտեցումներով, կատարված հետազոտությամբ», - ասաց Մ. Մեհրաբյանը:

Ի դեպ, նշենք, որ գիտաժողովի ավարտին հայ պատվիրակությունը ֆլեշմոբ էր կազմակերպել «Հայ երեխան Սեր է» խորագրով, որին սիրով մասնակցել են հարյուրից ավել երկրներ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում