Անկանխիկ վճարման համակարգի հարկադիր ներդրումը հանգեցնելու է գնաճի. Նուրիջանյան

Իրավական

Հուլիսի 1-ից 300 հազար դրամը գերազանցող գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ, ինչը քաղաքացիների զգալի զանգվածի դժգոհությունն է հարուցել: «Իրավունքն» այս մասին զրուցել է փաստաբան ԱՇՈՏ ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆԻ հետ:

- Ի՞նչ կարծիք ունեք անկանխիկ վճարման համակարգերի ներդրման վերաբերյալ:

- Անկախիկ գործառույթների մասին ՀՀ օրենքի մի շարք դրույթների առկայությունը եւ դրանց կիրառումը, ըստ իս, արդիական չեն։ Պետություններն ընդունում են իրավակարգավորումներ, որոնք պետք է ուղղված լինեն տվյալ պետության արդիական խնդիրների կարգավորմանը` հաշվի առնելով բնակչության բոլոր շերտերի առանձնահատկությունները։ Ըստ այդմ, համեմատությունները եվրոպական պետությունների կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավակարգավորումների հետ տեղին չեն՝ այն պարզ պատճառով, որ այլ պետություններն ունեն իրենց արդիական եւ հրատապ լուծում պահանջող ներքին խնդիրները, որոնք կարգավորելու նպատակով ընդունվում են նորմատիվ իրավական ակտեր։ Փոխարենը, ՀՀ-ում օտարերկրյա պետությունից «ներմուծված» իրավակարգավորումները եւ մեխանիզմները ոչ միայն արդիական չեն, այլ նաեւ վնաս են պատճառում հասարակության որոշ խավերին։

- Պարոն Նուրիջանյան, ինչպիսի՞ տարածված խնդիրներ կան այս ոլորտում:

- Օրինակ, խնդիր է միջնորդավճարների առկայությունը։ Անկանխիկ գործարքների կնքումը ենթադրում է միջնորդավճարի գանձում վճարող կամ ստացող կողմից, ինչը Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական պայմաններում հնարավոր չէ որակել որպես աննշան ծախս։ Ավելին, բանկային հաշվի եւ բանկային քարտի առկայությունը եւս ենթադրում է սպասարկման վճարի գանձում։ Ակնհայտ է, որ 30 հազար ՀՀ դրամ կենսաթոշակ ստացող անձի կամ 70 հազար ՀՀ դրամ աշխատավարձ ստացող անձի համար թեկուզ 100 ՀՀ դրամ միջնորդավճարը կամ բանկային քարտի սպասարկման՝ ամսական 500-1000 ՀՀ դրամ սպասարկման վճարը կենսական նշանակություն ունի։ Նույնը կարելի է փաստել տնտեսվարողների կողմից կատարված ծախսերի մասին։ Փոքր եւ միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող ձեռնարկատերերի համար լրացուցիչ գումարային բեռ է թե միջնորդավճարի վճարումը, թե բանկային հաշիվների, տերմինալների սպասարկման վճարի վճարումը։ Հաջորդ խնդիրը, որը իրավակարգավորումների եւ իրավակիրառ պրակտիկայի տեսանկյունից առկա է, այն անձանց իրավունքների պաշտպանվածությունն է, ովքեր, ինչպես ընդունված է ասել, «հարկադիր ունեն» (ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կամ անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա հարուցել է կատարողական վարույթ եւ արգելանք է կիրառել անձի գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների նկատմամբ)։ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ պարտապանի աշխատավարձից եւ դրան հավասարեցված վճարներից կարող է պահվել 50 տոկոսից ոչ ավելի, կենսաթոշակից կարող է պահվել 30 տոկոսից ոչ ավելի, մինչդեռ գումարային շրջանառության «անկանխիկացումը» կարող է լրացուցիչ տեխնիկական խնդիրներ ստեղծել նշված անձանց համար:

- Օրինակ, տաքսի ծառայության մասով ի՞նչ կասեք:

- Ավելորդ է նույնիսկ խոսելը տաքսի ծառայություն մատուցողների մասով։ Առավել քան ակնհայտ է, որ տաքսի ծառայություն իրականացնելու համար անկանխիկ վճարման համակարգի հարկադիր ներդրումը հանգեցնելու է գնաճի։

- Դուք, որպես իրավաբանական բնույթի ծառայություն մատուցող, Ձեր ոլորտում անկանխիկ վճարման հետ կապված խնդրի բախվե՞լ եք:

- Ինձ դիմող անձը բախվել է: Ուշագրավ է, որ նույնիսկ այն դեպքում, երբ անձի գույքի եւ դրամական միջոցների նկատմամբ կիրառվել է ոչ իրավաչափ արգելանք, եւ անձը խնդրի լուծման համար ցանկանում է դիմել փաստաբանի օգնությանը՝ անձը չի կարող «շրջանցել» ոչ իրավաչափ արգելանքը, քանի որ փաստաբանի հոնորարի վճարումը, ըստ առկա իրավակարգավորման, պետք է կատարվի անկանխիկ եղանակով: Վերջերս ինձ դիմել էր մի քաղաքացի, ում գույքի եւ դրամական միջոցների նկատմամբ կիրառված էր ոչ իրավաչափ արգելանք՝ 300 հազար ՀՀ դրամի չափով: Ստիպված եղա սկզբնական շրջանում ծառայությունը մատուցել անհատույց, հետագայում գումարը փոխանցելու պայմանով, քանի որ եթե քաղաքացին փաստաբանի հոնորարը փոխանցեր ծառայության մատուցման սկզբում՝ գումարը կարգելադրվեր եւ կուղղվեր գոյություն չունեցող պարտավորության մարմանը: Այս դեպքում կառաջանային գումարը ետ վերադարձնելու լրացուցիչ խնդիրներ:

- Ի՞նչ եք կարծում՝ նորարարական տեխնոլոգիաների ներդրումը եթե շարունակական լինի, ի՞նչ հետեւանքներ են առաջացնելու:

- Ընդհանուր առմամբ, նորարարական տեխնոլոգիաների ներդրումը միայն արտաքինից է օգտավետ թվում: Կարծում եմ, որ ներդնող գործադիր մարմինը պետք է պատշաճ ուսումնասիրություն կատարի եւ պարզի, թե որքանով է այս կամ այն փոփոխությունն արդիական եւ ողջամտորեն անհրաժեշտ: Ի վերջո, գործադիր իշխանությունը հանրության խնդիրները լուծելու համար գոյություն ունի, ոչ թե լրացուցիչ խնդիրներ ստեղծելու:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում