Ինչպիսին կլիներ արդյունքները, եթե այս շաբաթ տեղի ունենային Երեւանի ավագանու ընտրություններ

Ներքաղաքական

Iravunk.com-ում արդեն երեք ամիս է, ինչ ընթանում է սոցհարցում, թե քաղաքացիները սեպտեմբերի 17-ին տեղի ունենալիք Երեւանի ավագանու ընտրություններին ո՞ր քաղաքական ուժի ներկայացուցչին են ցանկանում տեսնել Երեւանի քաղաքապետի պաշտոնում: Այսպիսով՝ ամփոփելով եռամսյակը՝ բավականին ուշագրավ պատկեր է ստացվել:

Սոցհարցմանը մասնակցած 251 անձից ընդամենը 1-ական տոկոսը ցանկանում է Երեւանի քաղաքապետի պաշտոնում տեսնել Նորիկ Նորիկյանի «Արդար Հայաստան» կամ Տիգրան Արզաքանցյանի «Ուժը Հայրենյաց» կուսակցության ներկայացուցչին: Նույնն է, թե Երեւանի քաղաքապետ լինի, որպես թեկնածու, հայտ ներկայացրած փաստաբան Նորիկյանը կամ Արզաքանցյանի տիկին Ռոտենբերգը:

Հարցման մասնակիցների ընդամենը 2 տոկոսը կողմ է, որ ընտրություններում հաղթի «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Մանե Թանդիլյանը: Այո, չհայտարարված, բայց նրա գերակտիվ նախընտրական քարոզարշավը քաղաքացիների վրա չնչին ազդեցություն է թողել:

3 տոկոսը Երեւանի քաղաքապետի պաշտոնում ցանկանում է տեսնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցչին, թեպետ այս քաղաքական ուժն ընտրություններին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ դեռ հայտարարությամբ հանդես չի եկել:

ԱԺԲ-ականների ներկայացուցչին քաղաքապետի պաշտոնում ուզում է տեսնել հարցման մասնակիցների 4 տոկոսը: Իսկ ՀՅԴ-ի ներկայացուցչին՝ 9 տոկոսը:

Հարցման արդյունքում լավագույն ցուցանիշներ ունեցողների եռյակը բացում է Վարդան Ղուկասյանի «Հանրային ձայն» կուսակցությունը, որի քաղաքապետի թեկնածուն կալանքի տակ գտնվող Արտակ Գալստյանն է: «Հանրային ձայնը» ստացել է քաղաքացիների 43 տոկոսի վստահությունը: 19 տոկոսը Երեւանի քաղաքապետի պաշտոնում ցանկանում է կրկին տեսնել Հանրապետական կուսակցության ներկայացուցչին, թեպետ ՀՀԿ-ն եւս մինչ այս պահն ընտրություններին մասնակցելու հայտարարությամբ հանդես չի եկել: Երրորդ տեղում՝ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումն է, որը ստացել է 13 տոկոս ձայն: Հիշեցնենք, որ շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը կոչ էր արել Երեւանի քաղաքային ընտրությունների շուրջ ձեւավորել ընդդիմադիր միասնական դաշինք՝ վերականգնելով 16 կուսակցությունների համագործակցության ֆորմատը` միասնական ճակատով հանդես գալու նպատակով:

Հատկանշական է այն, որ սոցհարցման շրջանակում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է զրո տոկոս, իսկ նշված քաղաքական ուժերից դուրս այլ քաղաքական ուժի ներկայացուցչին են ցանկանում Երեւանի քաղաքապետի պաշտոնում տեսնել հարցման մասնակիցների 5 տոկոսը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում