Ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դա մեր պետական տեսակետն է, Արցախին ֆինանսավորելն էր ընդամենը հումանիտար օգնություն է․ Հովիկ Աղազարյան

Հանդիպում

Հիշեցնենք, որ դեռ 2019 Վերածննդի հրապարկում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ: Իսկ հայտարարությունից շատ չանցած նույն Փաշինյանը հայտարարեց․«Արցախն Ադրբեջան է, եւ վերջ», խոստովանելով, որ ԼՂ-ն ճանաչում է Ադրբեջանի մաս, իսկ խաղաղության պայնագիր կնքելուց հետո Արցախը պետք է բանակցի Ադրբեջանի հետ, ՀՀ-ն անելիք չունի։ Ուրեմն ինչու է 2019թ․-ին հայտարարում, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, երբ, ըստ իրեն, վստահ էր, որ ․«Արցախն Ադրբեջան է, եւ վերջ», հարցի պատասխանը փորձել ենք ստանալ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանից, ով նախ մեկ անգամ եւ վերահաստատեց․
-Մենք վերահաստատում ենք այն հանգամանքը,  որ ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հետեւաբար՝ սրանով ուզում ենք հաստատել, որ Ադրբեջանի հետ սահմանային խնդիր չունենք՝ չհաշված որոշ լոկալ խնդիրներ։ Իսկ Արցախի  ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը, Ադրբեջանի հետ արցախցիների փոխհարաբերությունների հարցը պետք է տարանջատել հայ-ադրբեջանական հարաբերություններից՝ այդքան բան։ Սա մեր պետական տեսակետն է։

Ինչ վերաբերում է պարոն վարչապետի «Արցախը Հայաստան է, եւ վերջ» արտահայտությանը, դա ասվել է կոնկրետ ժամանակահատվածում, կոնկրետ պայմաններում։  Անձամբ իմ կարծիքով՝ այդ հայտարարությունն այն մասին է, որ Արցախը Հայաստան է, ինչպես Կարսը, Արդահանը։ Ուղղակի ի տարբերություն Կարսի, Արդահանի եւ պատմական հայրենիքի այլ հատվածների, Արցախում ապրում է մեր ժողովրդի մի հատվածը, դրանով է «վերջ», եւ մենք պետք է ամեն ինչ անենք՝ մեր ժողովրդի ապրելու եւ ինքնորոշման իրավունքի իրացման համար։
-Հնարավո՞ր է այս համատեքստում մի օր էլ ֆիննանսավորումը դադարեցնեք, ասենք, եթե նման պահանջ առաջադրի Ադրբեջանը՝ հաշվի առնելով ՀՀ-ի, ինչպես Դուք նշեցիք պետական դիրքորոշումը։

-Նախ չեմ կարծում, որ նման պահանջ կլինի, երկրորդ Ադրբեջանը կամ մեկ ուրիշ երկիր չի կարող որոշել, թե ՀՀ-ն ինչ հումանիտար օգնություն կտրամադրի։ Իսկ ֆիննանսավորումը Արցախին դա հումանիտար օգնության մի մաս է ընդամենը։

Շատ են ասում, թե ինչու Հայաստանը հումանիտար օգնություն չի ուղարկում Արցախին․ բա եթե Հայաստանն Արցախի համար ոչինչ չի անում, Արցախը ո՞նց է գոյատևում, հետաքրքիր է։ Հայաստանը 300 մլն դոլարից ավելի փող է տրամադրել Արցախին՝ իր եղբայրներին, բա դա օգնությո՞ւն չէ, դա հսկայական մեծ գումար է։ Միջազգային հարթակներում որ անընդհատ այդ հարցը բարձրացնում է ու անընդհատ խորանում է այդ ուղղությամբ, ու արդեն որոշակի արդյունքներ կան այդ ուղղությամբ, որոշ ապրանքներ խաղաղապահների օգնությամբ անցնում են, բա դա Հայաստանը չի անում, բա ո՞վ է անում, իհարկե Հայաստանն է անում։

https://iravunk.com/sim/?p=259921&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ