Նա հայ առաջին մարզիկն էր, որը Ունիվերսիադայում ոսկե մեդալ էր նվաճել Հայաստանի համար

Սպորտ

Հուլիսի 8-ը, հայ անվանի ծանրամարտիկ, Ծանրամարտի համաշխարհային ուսանողական խաղերի երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի բազմակի չեմպիոն ԱՂԱՍԻ ԿՈՐՅՈՒՆԻ ԱՂԱՍՅԱՆԻ հիշատակի օրն է։ Նա մանկության տարիներից զբաղվել է ծանրամարտով։ Ծանրամարտում նրա առաջին լուրջ նվաճումը եղել է 2010 թվականի հուլիսին, երբ Աղասին մասնակցեց ծանրամարտի աշխարհի երկրորդ ուսանողական առաջնությանը ու դարձավ աշխարհի չեմպիոն։ 2010-ի նոյեմբերին, Աղասին դարձել է Եվրոպայի երիտասարդական մինչև 23 տարեկանների տարիքային խմբի փոխչեմպիոն։ 2011 թվականին ևս, նա դարձել է Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն։

2012-ին, 24 տարեկանում, նա նվաճել է Ուսանողների աշխարհի առաջնության արծաթե մեդալը։ Հաջորդ տարի, 2013 թվականին, Աղասին դարձել է համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն։

2014 թվականի ապրիլին, Աղասին մասնակցելով Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը, 85 կգ քաշային կարգի B ենթախմբում գրավել է առաջին տեղը։ 2014-ի նոյեմբերին, Աղասին մասնակցել է Ալմաթիում ընթացող Ծանրամարտի աշխարհի առաջնությանը և  B խմբում զբաղեցրել հինգերորդ հորիզոնականը։ Ափսոս, բախվելով անարդարությունների, Աղասին չկարողացավ մասնակցել նաև Օլիմպիական խաղերին։ 2017-ին, Աղասին հեռացել է մեծ սպորտից։ Նա հայ առաջին մարզիկն էր, որը Ունիվերսիադայում ոսկե մեդալ էր նվաճել Հայաստանի համար։

Ցավոք, 4 տարի առաջ, 2019 թվականի հուլիսի 8-ին, հուլիսի 5-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով, կյանքից անժամանակ հեռացավ անվանի հայազգի ծանրամարտիկը Աղասի Աղասյանը։ Այսօր, նրա շիրիմին են այցելել հարազատներ, ընկերներ, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել։ Աղասիի եղբայրը ԳՐԻՇԱՆ, Iravunk. com -ի հետ բացառիկ զրույցում, այսպես բնութագրեց նրան. «Եղբորս մասին կարելի է անվերջ խոսել, պատմել, սակայն երկու բառով կասեմ, լավ մարդ, լավ եղբայր, լավ ընկեր, շատ հոգատար հայր, ամուսին, շատ լավ մարզիկ ։Նա ազատ ժամանակ շատ էր սիրում ձկնորսությամբ զբաղվել» ։Իսկ Աղասիի այրին ԱՐՄԻՆԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ, մեզ հետ բացառիկ զրույցում նշեց. «Շատ դժվար է առանց Աղասիի, սակայն պարտավոր ենք ուժ ու տոկունություն գտնել, մեծացնել մեր զավակներին ու հասցնել իրենց նպատակներին։ Որդուս անունը ևս Աղասի է, նա շուրջ երեք տարի ակրոբատիկայով պարապեց, սակայն հիմա արդեն փոխել է մարզաձևը ու ձյուդոյի է հաճախում։ Հայրենիքին փառք ու պատիվ բերող իր շնորհալի մարզիկներին ԵՕՀՊՄ քոլեջը մեծարում և պատվում է։ Եվ որպես կեսդարյա հաղթանակների խոսուն վկա, քոլեջի թանգարանը ի պահ է առնում  տիտղոսակիր սաների թանկ հուշերն ու հուշանվերները։ Քանի որ Աղասին Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի շրջանավարտ էր, մենք ընտանիքով հյուրընկալվեցինք քոլեջ։ Աղասիի իրերը, հուշանվերները հանձնեցինք քոլեջին ։Քոլեջի տնօրեն Վաղինակ Գալստյանը հույս հայտնեց, որ մեր ընտանիքի համար, քոլեջը կմնա հարազատ օջախ, իսկ որդիս, ով այս քոլեջի սան է, կշարունակի հայրիկի հաղթական ուղին»։

Հ. Գ. Աղասի Աղասյանը, հայկական սպորտի ամենասկզբունքային, ուժեղ և արժանապատիվ մարզիկներից էր։ Նրա ոչ միայն սպորտային, այլև մարդկային որակները, օրինակ պիտի ծառայեն մեր հարենակից մարզիկների համար։

Աստված հոգիդ լուսավորի, եղբայր...

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի