«Փաստ». Ապրել այնպես, ասես... ոչինչ էլ չի՞ պատահել

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Զորավար Անդրանիկը հորդորում էր. «Ամեն օր գլուխներդ բարձին դնելուց և քնանալուց առաջ հիշեք, թե այդ օրը ինչ եք արել ձեր ազգի համար»: Նա, ով իր ազգի համար արել է ամենն, ինչ կարող էր, դեռ մի բան էլ՝ ավելին, տեղ ուներ հորդորելու: Բայց ո՞վ ու որքանո՞վ է «հորդորվել» կամ «հորդորված»: Այ, նայում ես, ինչ­որ կառավարության նիստ է: Եթե կուզեք՝ կառավարության ինչ­որ նիստ է: Ու՝ ի՞նչ: Նրանցից քանի՞սը գլուխը բարձին դնելուց և քնելուց առաջ կարող է հաշվետու լինել առ այն, թե այդ օրն ինչ է արել հայ ազգի համար: Չնայած՝ ումից ինչ ենք սպասում...

Նրանք հիմա հանգի՜ստ նիստ են անում՝ իրենք իրենց հասարակական ­քաղաքական կարգավիճակների վրա զարմացած, ինչ­որ հարցեր են քննարկում՝ լուրջ-­լուրջ տեսքերով ու թանկ­-թանկ կոստյումների մեջ հարմարավետ տեղավորված: Իրենց մեծ-­մեծ պարգևավճարներով տնատեր դարձած՝ թոշակառուներին մի երկու-­երեք հազար դրամ են «փրթել» ու առիթ-­անառիթ «երեսով են տալիս», տեղն եկած տեղը՝ մուննաթ են գալիս: Տո հենց զայրանում էլ են, թե՝ «աղքատությունը ձեր գլուխների մեջ է»: Ու ապրում, նստում, ելնում, խոսում, շնչում­-արտաշնչում են այնպես, ասես... ոչինչ էլ չի պատահել: Չի՞ պատահել: Ոչի՞նչ: Իսկ հազարավոր զոհե՞րը: Իսկ թշնամուն հանձնված Հադրո՞ւթը, Քարվաճա՞ռը, Քաշաթա՞ղը: Իսկ մնացա՞ծ կորուստները:

Իսկ Շուշի՞ն ու հենց այս պահին, ինչպես ասվում է՝ «ռեալ ժամանակի ռեժիմում» մզկիթի վերածվող Ղազանչեցո՞ցը: Իսկ Արցախի ներկա վիճա՞կը, Արցախից ձեռքները լվանա՞լը: Ոչինչ չի՞ պատահել: Ու դրանք դեռ այդ կառավարության, այդ իշխանության բոլոր «ձեռքբերումները» չեն: Ելնում ես փողոց: Շոգ է: Նայում ես: Այնպիսի տպավորություն է, որ մարդկանց գլխավոր խնդիրը, նրանց հուզող հիմնական հարցը այն է, թե «տանը մնացած» ծիրանն ի՞նչ անել. ջեմի տակ դնե՞լ, թե՞ չրի: Գնում են, գալիս են, առնում են, վաճառում: Սակարկում են: Ապրում են: Այնպես, ասես... ոչինչ էլ չի պատահել: Հասկանո՞ւմ եք՝ ոչինչ: Մեկն ասում էր, չէ՞, թե՝ ձեր երեխաները «ոչնչի համար են զոհվել»:

Մինչ այդ գիտեինք, հավատում էինք, որ մեր լուսավոր տղաները հանուն Հայրենիքի են զոհվել, հանուն իրենց հարազատների, իրենց ծնողների, իրենց եղբայրների ու քույրերի, զորավար Անդրանիկի ասած՝ իրենց ազգի՝ խաղաղ ու անվտանգ ապրելու են զոհվել: Բայց մեկն եկավ ու ասաց՝ Հայրենիքը ոչինչ է, փաստորեն, ու զոհվել են... ոչնչի համար: Պարզ է մեկ բան. հասարակությունները, որոնք օրհասի պայմաններում ապրում են այնպես, ասես... ոչինչ չի պատահել, իրականում չեն ապրում: Մահանում են: Կուշտ կամ կիսաքաղց, հնարավոր է՝ ծիրանաչրի ձմեռվա պաշար կուտակած: Բայց չեն ապրում: Գլուխներդ բարձին դնելուց առաջ... Չնայած, չէ՛, մի էլ հիշեք, թե չէ՝ չեք քնի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի