Կարող են դառնալ էթնոցիդի եւ ցեղասպանության գործիք. մեզ մենակ «Իմուն պարեկ»-ն էր պակաս

Ներքաղաքական

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) եւ ՀՀ առողջապահության նախարարությունը, Եվրոպական միության աջակցությամբ` Հայաստանում վերջերս կազմակերպել էին Կրթական նախաձեռնությունների միջոցով իմունականխարգելման վերաբերյալ գիտելիքների ամրապնդմանը նվիրված ԱՀԿ տարածաշրջանային հանդիպում: Հանդիպմանը մասնակից 7 երկրների պատվիրակություններին ներկայացվել են «Իմուն պարեկ» նորարարական կրթական հարթակի փորձնական ներդրման արդյունքները Հայաստանում: «Իմուն պարեկ»-ը խաղերի վրա հիմնված նորարարական կրթական հարթակ է՝ մշակված Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի կողմից: Մոդուլը փորձնական գործարկվել է Հայաստանի 5 դպրոցներում եւ մինչ այժմ կիրառվել ավելի քան 500 աշակերտի կողմից: ԱՀԿ-ի, Հայաստանի Առողջապահության նախարարության եւ ԿԳՄՍ նախարարության միջեւ սերտ համագործակցության եւ ԵՄ ֆինանսական աջակցությամբ, «Իմուն պարեկ»-ը շուտով կդառնա հանրակրթական ուսումնական ծրագրերի մի մասը: Մինչդեռ «Հայոց եկեղեցու պատմությունը», որպես առանձին առարկա, այլեւս չի դասավանդվի: Այս մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

— Հանրային հեռուստատեսության պատրաստած ռեպորտաժում արդեն իսկ աշակերտներն ասում են, որ ինչ պատվաստում առաջարկվում է, պետք է պատվաստվել: Փաստորեն, հիմա էլ երեխաների միջոցո՞վ են փորձելու պարտադրել տարատեսակ փորձարարական պատվաստանյութերով պատվաստվել:

— Այն գործիքակազմը, որը կիրառվում է, արդեն իսկ վկայում է այն մասին, որ մեր բնակչությանը բավարար չէ ենթարկեցին կլինիկական փորձարկումների, հիմա էլ անցել են փորձարկումներ կատարելուն մեր մատղաշ սերնդի` երեխաների վրա: Ես տեղեկացված չեմ, թե որքանով է այդ «նորարարության»-ը տրվել  փորձագիտական գնահատական, բայց միանգամից ասեմ, որ պատվաստումները թերեւս ամենագործուն, կարելի է ասել, գործիքն է վարակիչ հիվանդությունների կանխարգելման համար: Բայց նաեւ իմունականխարգելումը, երբ հայտնվում է չար ձեռքերում, ինչպես մեր երկրում է, նրանք կարող են դառնալ էթնոցիդի եւ ցեղասպանության գործիք: Ուստի`անկախ նրանից, թե այն կլինի ԵՄ-ի աջակցությամբ, թե` ԱՀԿ-ի, ես մեր պատմության այս փուլում անթույլատրելի եմ համարում որեւիցե մի պիլոտային փորձարկում, մանավանդ կապված իմունականխարգելման հետ: Ինչպես գիտեք, այսօր մեր բնակչության վստահությունը շատ արդարացիորեն նվազել է պետական իմունականխարգելման ծրագրի նկատմամբ, եւ դա ունի իր օբյեկտիվ պատճառները, որովհետեւ փաստացի այսօր մեր երկրում իշխանությունը բռնազավթած հայրենադավների խմբավորման առողջապահական բլոկի համար պատասխանատու ենթախմբավորումը մի քանի անգամ արդեն ի ցույց է դրել, որ պատրաստ է ցանկացած հանցագործության` ընդդեմ սեփական ժողովրդի եւ մարդկության: Եթե հիշում եք, տխրահռչակ քովիդի ժամանակ, ինչպես կասեր դասականը, «լկտի» ստեր էին ասում` փորձելով մեր բնակչությանը հրամցնել այն, ինչ նրանց պարտադրված է: Չէին խորշում ոչ մասնագիտական հայտարարություններից, ամեն կերպ փորձում էին մոլորեցնել բնակչությանը, ամեն տեսակի խաբկանքի եւ շանտաժի էին գնում, ընդհուպ գործողությունների էին դիմում, որոնք դեռ պետք է քրեաիրավական գնահատական ստանան: Այդ ամբողջը հաշվի առնելով` մեղմ ասած, խիստ կասկածանքով եմ վերաբերվում այս նախաձեռնությանը, հատկապես, երբ երեխաներն արդեն ասում են, որ բոլոր պատվաստանյութերով պետք է պատվաստվել: Այո՛, ես գտնում եմ, որ երեխաները չպետք է վախենան պատվաստանյութերից, պետք է գիտակցեն, որ իմունականխարգելումն առհասարակ կոչված է իրենց զերծ պահել վարակիչ հիվանդություններից, բայց ոչ մեր պարագայում, որովհետեւ մեր երեխաները եւս պետք է գիտակցեն, որ այսօր առողջապահության ոլորտը հայտնվել է անաստված, անհայրենիք, հայրենադավ ինչ-որ հանցավոր խմբավորման ձեռքում, որը կատարում է պատվերներ, եւ չի խորշի կատարել նույնիսկ ցեղասպանություն` օգտագործելով տարբեր միջոցներ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում.

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում