«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մի հոգի ավել մեռավ, մի հոգի՝ պակաս, իրենց համար էական չէ. ո՞վ է պատասխանատու այս «բարդակի» համար

Իրավական

«Իրավունքն» անդրադարձել էր, որ Երեւան-Մարգարա միջպետական նշանակության ճանապարհը Գայ գյուղի վարչական շրջանում փակ է ամբողջությամբ: Չկա շրջանցող ճանապարհի մասին ոչ մի տեղեկություն կամ ցուցանակ: Ի վերջո, ո՞վ է պատասխանատու ստեղծված իրավիճակի համար, մեզ ահազանգած «Հանուն ժողովրդի բարեկեցության մարդասիրական եւ տնտեսական զարգացման» ՀԿ նախագահ, իրավապաշտպան ԱՅՍԵՐ ԻՍԱՅԱՆԸ փակագծեր բացեց:

— Առաջին հերթին՝ Տեղական ինքնակառավարման մարմինը, ով «Կամուրջշին» ընկերության հետ պատասխանատու է կամուրջների վերանորոգման համար եւ պատասխանատվություն է կրում ճանապարհի փակ լինելու հետեւանքով ճանապարհային նշանների եւ շրջանցման քարտեզի բացակայության համար: Կարծում եմ՝ ՀՀ օրենքը նման է ՌԴ օրենքին, այնտեղ տվյալ կազմակերպությունը՝ «Կամուրջշինը», նման դեպքում, բնականաբար, կենթարկվեր պարտադիր տուգանքի:

— Փաստորեն, ինքնե՞րդ եք եղել այդ ճանապարհին եւ սեփական փորձով գիտեք խնդրի մասին…

— Այո, ինքս եմ եղել այդ ճանապարհին, երկու գյուղ շրջանցելով՝ 500 մետրի փոխարեն 7 կմ ճանապարը երկարացնելով՝ բժշկին հասցրել եմ հիվանդի տուն: Նույն հարցը ես ուղղել եմ Արտակարգ իրավիճակների վարչության պետին եւ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի հերթապահին, որ եթե ձեր տատիկը մահանում է, եւ ձեր հայրը կանչել է շտապօգնություն, բժիշկն ուշանում է, ու ձեր հայրը ստիպված է տեսնել, թե ինչպես է մահանում իր հարազատ մայրը, որովհետեւ բոլոր ծառայությունները տեղում չեն, ո՞վ է պատասխանատու այս «բարդակի» համար: Ես արդեն չեմ զարմանում, այսօրվա իշխանությունն ինչպես վերաբերվում է արցախահայության հարցին, նույնկերպ էլ ՀՀ տարածքում գործող կազմակերպությունները վերաբերվում են մեր ազգաբնակչությանը վերաբերող հարցերին: Հիմա մի հոգի ավել մեռավ, մի հոգի՝ պակաս, իրենց համար էական չէ, գլխավորը՝ իրենք ճանապարհների վերանորոգմամբ կարող են գումար աշխատել: Սա ամենաանպատասխանտու պահվածքն է, որը վերջին մի 10 օրվա ընթացքում հանդիպեցի: Ուղղակի, անթույլատրելի, զզվելի, նողկալի, ցավալի է: Ընդ որում՝ եթե նույնիսկ համացանցում տեղադրված է հայտարարություն դրա մասին, դա բավարար չէ: Այսօր ՀՀ-ում բնակվող հազարավոր քաղաքացիներ օգտվում են այնպիսի հեռախոսներից, որոնցով չեն կարող համացանց մտնել եւ հետեւել հայտարարություններին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան