Ալիեւն ու Նիկոլը շարունակում են ժամանակի վրա խաղալ

Վերլուծություն

Ի­րա­կա­նում Ար­ցա­խի շուրջ այս վեր­ջին աղ­մուկ-աղա­ղակ­նե­րից (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=259809&l=am) «մեծ բլե­ֆի» հոտ է գա­լիս: Հաշ­վի առ­նե­լով հետեւյալը:

Ա­լի­ե­ւի հա­մար ի­րա­կա­նում մեծ խնդիր է՝ ու­ղիղ հար­վա­ծով գնալ ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ­նե­րի դեմ, ինչ­քան էլ որ դա ու­զում է Վա­շինգ­տո­նը: Մնում է սար­քել այն­պի­սի սցե­նար, որ ար­ցա­խյան ղե­կա­վա­րու­թյու­նը, ստա­նա­լով նի­կո­լա­ա­լի­ե­ւյան փո­խան­ցու­մը, ցույց տա, թե այլ տար­բե­րակ չկա, փոր­ձի ռուս­նե­րին մղել Ադր­բե­ջա­նի հետ ու­ղիղ բախ­ման, ու ե­թե չստաց­վի, ա­պա կփոր­ձեն հան­րաք­վե խա­ղար­կել՝ ժո­ղովր­դին հա­մո­զե­լով՝ այլ տար­բե­րակ չկա, ռուս­նե­րը տան­կեր չբե­րե­ցին, մնում է, որ Ա­լի­ե­ւի հետ լե­զու գտնենք: Տ. Պետ­րո­սյանն ար­դեն խո­սում է հան­րաք­վե­ի մա­սին, ու դա էլ է հաս­կա­նա­լի. Ար­ցա­խի ղե­կա­վա­րու­թյու­նը չու­նի մի­ջազ­գայ­նո­րեն ըն­դուն­ված կար­գա­վի­ճակ, եւ նրանց ո­րո­շու­մը՝ գնալ Ա­լի­ե­ւի դու­ռը, Մոսկ­վան պար­զա­պես կհա­մա­րի ա­պօ­րի­նի:

Դրա­նից հե­տո ար­դեն Բա­քուն շատ ա­րագ «կե­րաշ­խա­վո­րի» ար­ցախ­ցի­նե­րի անվ­տան­գու­թյու­նը՝ որ­պես իր քա­ղա­քա­ցի­նե­րի, նույն­քան ա­րագ «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր» կկնքեն եւ ան­մի­ջա­պես էլ կդի­մեն Մոսկ­վա­յին՝ շնոր­հա­կա­լու­թյուն օգ­նու­թյան հա­մար, բայց ար­դեն հար­ցե­րը լուծ­ված են, զոր­քերդ պետք է հա­նես:

Շուստրի տարբերակ է: Բայց ե­թե այս սցե­նարն են խա­ղար­կում, ա­պա մեկ է, կան նյո­ւանս­ներ, ո­րոնք ոչ մի դեպ­քում Ա­լի­եւն ու Նի­կո­լը չեն կա­րող շրջան­ցել: Նախ, օ­րի­նակ, ինչ­պես օ­րերս հայ­տա­րա­րեց ՌԴ նա­խա­գա­հի օգ­նա­կան Ի­գոր Լե­ւի­տի­նը, ռու­սա­կան ըն­կե­րու­թյու­նը շու­տով պայ­մա­նա­գիր կստո­րագ­րի Ի­րա­նի հետ «Հյու­սիս-Հա­րավ» մի­ջազ­գա­յին տրանս­պոր­տա­յին մի­ջանց­քի շրջա­նակ­նե­րում Ռեշտ-Աստա­րա եր­կա­թու­ղա­յին հատ­վա­ծի կա­ռուց­ման մա­սին: Սա Մոսկ­վա­յի այն հիմ­նա­կան ազ­դակն է, որ ին­քը Հա­րա­վա­յին Կով­կա­սից եւ այդ դեպ­քում՝ Ար­ցա­խից ո­րե­ւէ տեղ հե­ռա­նա­լու միտք ան­գամ չու­նի: Իսկ Զախարովայի հայտարարությունը, թե չգիտի ով է Արայիկը, ռուսական այն «Բ» պլանն է, որի մասին քանիցս խոսել ենք: Այսինքն, եթե արցախյան ղեկավարները շատ տարվենի նիկոլամերձ խաղերով, հույս ունենալով, որ վաղը-մյուս օրը հայգիստ կապրեն արեւմտյան շքեղ վիլլաներում, ապա Մոսկվան պարզապես կհայտարարի, թե ոչ մի արցախյան ղեկավարություն էլ չկա, որ արցախահայության անունից բնա Ալիեւի հետ բանակցելու: Կա արցախահայությունը, որը դեմ է Ադրբեջանի ենթակայությանը, եւ հենց նրանց էլ ռուսական բանակը պաշտպանում է, անկախ նրանիչց, թե Արայիկը, Սյամոն կամ մեկ ուրիշն ինչ անձնական կարծիք ունեն: Այսինքն, կանցնեն, օրինակ, մերձդնեստրյան տարբերակին, եւ թող Ալիեւը դրանից հետո մտածի, թե ինչպես է ռուսականզորքին հեռացնելու: Նաեւ հաշվի առնելով, որ ռուսական կասպյան նավատորմը բառացիորեն կողքին է:

Բայց մինչ նման սրացումների գնալը, ան­կախ ներկա բո­լոր ո­րո­շում­նե­րից, բա­նակ­ցու­թյուն­նե­րից, Ա­րա­յի­կի նա­մակ­նե­րից եւ այլն, ռու­սա­կան ու­ժե­րը դեռ տե­ւա­կան ժա­մա­նակ ար­ցա­խում մնա­լու հիմք ու­նեն՝ նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նագ­րի հա­մա­ձայն: Իսկ մինչ այդ, շատ հե­տաքր­քիր զար­գա­ցում­ներ են ըն­թա­նում ուկ­րա­ի­նա­կան ռազ­մա­ճա­կատ­նե­րում, ինչը կարող է խորքային իմաստով իրավիճակ շրջել:

Ուկ­րա­ի­նա­կան ու­ժե­րը շա­րու­նա­կում են հար­ձա­կում­նե­րը, ինչ-որ նոր տակ­տի­կա­ներ են կի­րա­ռում, տար­բեր «հե­րո­սա­կան» մե­սիջ­ներ են հղում: Սա­կայն փաս­տը մեկն է՝ ռու­սա­կան պաշտ­պա­նու­թյան ռե­ալ ճեղ­քում չու­նեն: Մինչ­դեռ, ինչ­պես նա­եւ Լու­կա­շեն­կոն ակ­նար­կեց. «Մին­չեւ հու­լի­սի 11-ը նա (Զե­լենս­կին- Հեղ.) պետք է ինչ-որ բան ցույց տա: Ռու­սաս­տա­նին «ատա­մի վրա» փոր­ձե­ցին՝ ճա­կա­տից հար­ձակ­վե­լով: Ձա­խող­վեց: Եվ դա չի հա­ջող­վի… Ե­թե նրանք (Ուկրա­ի­նա­յի ռազ­մա­կան ղե­կա­վա­րու­թյու­նը- Հեղ.) այժմ մար­տի նե­տեն լա­վա­գույն ստո­րա­բա­ժա­նում­նե­րը՝ ինչ-որ բան ցույց տա­լու հա­մար, նրանք վեր­ջա­պես կթա­ղեն Ուկ­րա­ի­նա­յի մար­տու­նա­կու­թյու­նը: Ե­թե չնե­տեն, ինչ­պե՞ս են ո­րե­ւէ ար­դյունք ցույց տա­լու»: Ար­դյուն­քում, ըստ Լու­կա­շեն­կո­յի՝ Զե­լենս­կին «վեր­ջա­պես հաս­կա­ցավ, որ չի հաղ­թե­լու այս պա­տե­րազ­մում: Նա ար­դեն քայ­լեր է ձեռ­նար­կում այս ի­րա­վի­ճա­կից դուրս գա­լու հա­մար… Հա­կա­հար­ձա­կու­մից հե­տո ի­րա­վի­ճա­կը կփոխ­վի: Եվ նրանք (Արեւ­մուտ­քը- Հեղ) կցան­կա­նա խո­սել Ռու­սաս­տա­նի հետ…»:

Իսկ ի՞նչ են ա­նե­լու Ա­լի­եւն ու Նի­կոլն այդ դեպ­քում: Ի դեպ, ե­րեկ Նի­կո­լը հայ­տա­րա­րեց. «Առա­ջի­կա­յում Բրյու­սե­լում նա­խա­տես­վում է իմ հան­դի­պու­մը Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի հետ՝ ԵՄ խորհր­դի նա­խա­գա­հի միջ­նոր­դու­թյամբ: Ցա­վոք, Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի տեքս­տը դեռ պատ­րաստ չէ ստո­րագր­ման…»: Այ­սինքն, թե­եւ ԱՄՆ-ն փոր­ձում է գնալ ի­րա­դար­ձու­թյու­ննե­րի ա­ռա­վե­լա­գույն ակ­տի­վաց­ման, սա­կայն Ա­լի­եւն ու Նի­կո­լը դեռ շա­րու­նա­կում են ժա­մա­նակ ձգել: Տարբեր բլեֆների միջոցով կստացվի, լավ, չի ստացվի, զգուշանալ է պետք ռեալ սրացումներից: Բնականաբար, հաշվի  առնելով ռուսների ոչ միայն ներկայիս, այլ վաղը-մյուս օրը ձեւավորվելիք աշխարհաքաղաքական դիրքերը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=259810&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը