Դարեր ի վեր հայի ճանապարհը մեկն է... Ճանապարհ, որը տանում է դեպի Աստծո դուռ. Ալլա Հակոբյան

Հասարակություն

Օրը հինգշաբթի էր... Այսինքն` աշխատանքային... Տարբեր կարողության տեր ուխտավորներից կազմված մեքենաների շարասյունը՝ սովորական «Opel»-ներից մինչեւ թանկարժեք ամենագնացներ, համբերատար կանգնած էին վերանորոգվող՝ դեպի Սանահին տանող, ճանապարհի հերթում: Հայերին բնորոշ «шустрый»-ություն ցուցաբերողներ չկային՝ նոր մոտեցող մեքենան խելոք կանգնում էր րոպե առ րոպե երկարացող հերթի վերջում: Ուրախացնում էր դեպի սրբավայր տանող ճանապարհի վերանորոգումը... Ուրախացնում էր նաեւ դրա առավոտյան ժամը 11-ին լեփ լեցուն լինելը ՀՀ տարբեր վայրերից ու աշխարհի տարբեր երկրներից ժամանած ուխտավորներով եւ զբոսաշրջիկներով: Դժգոհություն չկար... Բոլորն ըմբռնումով էին մոտենում ստեղծված իրավիճակին... Ուխտավորներն ասում էին, որ Աստծո դուռ տանող ճանապարհը միշտ էլ դժվար է... ու փշոտ... Կոնկրետ մեր դեպքում այն քարոտ էր բառի բուն իմաստով՝ ժայռից պոկված քարե մեծ բեկորները պատել էին ողջ ճանապարհը՝ թողելով մի մեքենայի համար անցանելի նեղ հատված անմիջապես ձորի բերանին...

Դեռ Սովետական տարիներից Ժողովրդի մեջ ամրագրված «буханка»-յի՝ այսինքն` Սովետական УАЗ մակնիշի մեքենայի սրընթած շարժը, որի վրա գրված էր. «АВАРИЙНАЯ», հուսադրող էր... Այդպես էլ եղավ, մի առ ժամանակ հետո հերթը կամաց-կամաց շարժվեց դեպի վեր՝ ով Աստծո մոտ, ով էլ պարզապես հիանալու ճարտարապետական կոթողով... Զարմանալին այն էր, որ աշխատողներ չէին երեւում՝ տեխնիկան կար, բայց աշխատողներ՝ ո՛չ... Մեր վարորդը փորձելով արդարեցնել նրանց բացակայությունը` ասաց, որ երեւի «перерыв»-ի ժամ է...

Ով երբեւէ եղել է Սանահինում, գիտի, թե ինչ խաղաղություն ու անդորր է նվիրում այցելուներին այնտեղ տիրող էներգետիկան... Բոլորին անխտիր՝ հային, ռուսին, ճապոնացուն... Դա նկատվում էր մարդկանց պահվածքից եւ նրանց հիացած աչքերից... Ցանկությունը մնալ այնտեղ մի ամբողջ օր մեծ էր, սակայն իր ուխտավորին սպասում էր ե՛ւ Հաղպատը, ե՛ւ Օձունը...

Նույն եւ միակ ճանապարհով, ուղեւորվեցինք դեպի Հաղպատ... Ժամը 13-ն էր՝ արդեն երկու ժամ տեւած «перерыв»-ը, հավանաբար, դեռ չէր ավարտվել՝ ամբողջ ճանապարհին՝ աշխատանքային հինգշաբթի օրով, չկար ոչ մի աշխատող... Միայն լքված տեխնիկան ու հսկայական քարերն էին հիշեցնում, որ դեպի Սանահինի վանային համալիր տանող ճանապարհը վերանորոգվում է...

Հիշեցնեմ, որ Սանահինի վանային համալիրը` Հաղպատի վանքի հետ միասին, հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության օբյեկտ...

Ճանապարհին թափված քարեր... Շինարարական տեխնիկա...

Ուղեղիս դարանում պահված մի ուրիշ պատկեր շանթահարեց հոգիս...

1998 թիվն էր... Առաջին անգամ էի Արեւմտյան Հայաստանում... Ուղեւորությունը Ստամբուլ չէր, այն ընթանում էր խուլ՝ գրեթե անբնակ, տարածքներում... Այսօրվա պես հիշում եմ ճանապարհի ողջ երկայնքով միաժամանակ աշխատող տեխնիկան՝ ընդ որում աշխատող երեք հարկերում: Դա ինչ-որ ճապոնական տեխնիկա էր, որի ատամները քերում էին ժայռը, ինչպես դանակը փափկած կարագը... Կարծես գիշատիչ մեծ հրեշավոր ծտեր միապաղաղ հետեւողականությամբ կտցահարում էին ժայռերը՝ մե՛ր ժայռերը... Կտցահարում էին, ինչպես Դեր Զորի անապատում գիշատիչ ագրավ-ցիները կտցահարում էին մեր բյուր-բյուրոց անթաղ մեռելների աչքերը... Կանանցից մի քանիսը հիացած, ափսոսում էին, որ մեզ մոտ այդ արագությամբ եւ կազմակերպվածությամբ ճանապարհներ չեն կառուցվում...

«Հլա տեսեք, էսքան էկանք, մի մարդ, մի տուն չտեսանք, բայց փող են ծախսում, իրենց երկրի նույնիսկ ամենածայրամաս հատվածներում մի տեսեք, թե ի՜նչ ճանապարհներ են կառուցում էս թուրքերը»... Պատասխանս դառն էր. «Այս ճանապարհները կառուցում են մեր հերթական ցեղասպանության համար,  որ ռազմական տեխնիկան հեշտ մտնի Հայաստան...»: Այսօրվա Թուրքիայի ու Ադրբեջանի սերտ միությունն ընդդեմ հայի դրա վառ ապացույցն է...

Մենք ուրիշին ցեղասպանելու եւ մորթելու համար ճանապարհ չենք կառուցում... Դարեր ի վեր հայի ճանապարհը մեկն է... Ճանապարհ, որը տանում է դեպի Աստծո դուռ...

Գրող, հրապարակախոս

ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ