Արմենի կալանավորումը նույնպես յուրահատուկ ինդիկատոր է՝ սրանց դիմակները hերթական անգամ պատռելու տեսանկյունից. Խաչատրյան

Ներքաղաքական

«Արմեն Աշոտյանը կռիվ տվող տեսակ է, սկզբունքային, երբեք չնահանջող, իր խոսքին մինչև վերջ տեր կանգնող, պինդ տղա ։ Եթե էս իշխանությունները մտածում էին, թե նման այլանդակ քաղաքական հետապնդմամբ կարող էին ոչ լսելի դարձնել Արմենին, ապա էս օրերին արդեն գլխի են ընկել, որ իրենց անհաշվենկատ գործողություններով ուղղակի հիմար իրավիճակի մեջ են հայտնվել հենց իրենք։

Սրանք սովոր են իրավիճակային որոշումներ կայացնել, նոր հետո հետևանքների մասով վերլուծություններ անել։ Դա իրենց մոտ սովորական ձեռագիր է։ Ու էտ հետևանքներն ամեն անգամ էլ տխուր վերջաբան են ունենում հենց իրենց համար։

Հիմի, ըստ էության, փողոցում նույնիսկ էն ամենանիկոլասեր տեսակին կանգնես-հարցնես, թե Արմենին «փողերի լվացման» համար են կալանավորել, կծիծաղեն, որովհետև իրենց համար էլ է պարզ, որ էտ ձերբակալությունը Աշոտյանի քաղաքական, ընդդիմադիր գործունեության ուղղակի հետեւանք է։

Ու էս ու բազմաթիվ նմանատիպ օրինակներով հասարակության լայն հատվածները տեսնում են, թե ինչ խուլիգանությունների են ընդունակ հրեշտակի թևերով «հեղափոխական» մաֆիոզները, թե ինչ այլանդակությունների, բեսպրեդելի, իրական փողերի լվացման ու տարբեր դրսևորումներով են բացահայտվում սրանք։

Էնպես որ Արմենի կալանավորումը նույնպես յուրահատուկ ինդիկատոր է՝ սրանց դիմակները hերթական անգամ պատռելու տեսանկյունից։ Իսկ էտ ամեն ինչից զատ, համոզված եմ, որ Աշոտյանը դուրս է գալու ավելի ուժեղ, ավելի կոփված ու ավելի թարմ՝ իր պայքարն իր հայրենիքում շարունակելու համար», - գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում