Ռուսաստանի դեմ պատերազմում ԱՄՆ-ը փորձում է զոհաբերել Արցախը եւ 120 հազար հայերին

Ներքաղաքական
Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ն իր վրա է վերցրել համաշխարհային ոստիկանի առաքելությունը՝ պատժելով այն պետություններին և ժողովուրդներին, որոնք այս կամ այն կերպ խանգարում և խոչընդոտում են ԱՄՆ և իր դաշնակիցների միաբևեռ ավազակային համակարգի գործունեությանը։ ԱՄՆ-ն այդ քաղաքականությունն իրականացնում է այլ պետությունների դեմ ռազմական ագրեսիաների, այլոց ձեռքերով հրահրված պատերազմների և պետական հեղաշրջումների միջոցով։
 
2020 թվականի 44-օրյա պատերազմը և հետպատերազմյան գործընթացները ԱՄՆ-ի և իր դաշնակիցների, ըստ էության, ցեղասպան քաղաքականության շարունակությունն են։ Վերջին երեք տարիների ընթացքում ԱՄՆ-ի վերահսկողությամբ հայ-ադրբեջանական բանակցությունների հետևանքով (Վաշինգտոնի և Բրյուսելի միջնորդությամբ) Արցախը հայտնվեց լիակատար շրջափակման մեջ, Հայաստանի Հանրապետությունը կորցրեց մի շարք տարածքներ, իսկ Արցախում մեր հայրենակիցները հայտնվեցին ցեղասպանության սպառնալիքի առջև։
 
ԱՄՆ-ը և հայ-ադրբեջանական բանակցություններին միջամտող արևմտյան այլ պետությունների իշխանությունները չեն էլ թաքցնում, որ Արցախը իրենք տեսնում են Ադրբեջանի կազմում՝ Արցախի հայերի իրավունքների և անվտանգության վերացական պաշտպանության պայմանով։
 
Վերջերս հայտնի դարձավ, որ Վաշինգտոնը վերջնագրի տեսքով ստիպում է Արցախի ղեկավարությանը համաձայնել մոտ ապագայում ադրբեջանական կողմի հետ հանդիպմանը «երրորդ երկրում»՝ ամերիկացի վերահսկողի մասնակցությամբ։ Ավելին, եթե Արցախի ղեկավարությունը հրաժարվի նման հանդիպումից, ապա Արցախին սպառնում են Ադրբեջանի կողմից հակաահաբեկչական գործողության իրականացմամբ։
 
Հունիսի 15-ին Ռուսաստանի ԱԳՆ-ն, խոսնակ Մարիա Զախարովայի միջոցով, իր անհանգստությունը հայտնեց այդ կապակցությամբ, ինչն ապացուցում է այդ տեղեկատվության հավաստիությունը։
 
ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշման մասին հուլիսի 3-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քուինը, հայտարարելով, որ ԱՄՆ-ն հավատում է և հույս ունի, որ Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունն երաշխավորված կլինեն Ադրբեջանի կազմում։
 
Այսպիսով, ԱՄՆ-ը, իր աշխարհաքաղքական հակառակորդների դեմ պատերազմում, չի վարանում զոհասեղանին դնել իր հերթական զոհին՝ Արցախին և 120 հազար հայերին։ Կոչ ենք անում Հայաստանի բոլոր ընդիմադիր քաղաքական ուժերին ցուցաբերել կոշտ հրապարակային դիրքորոշում ԱՄՆ-ի կողմից իրականացվող նման քաղաքականության վերաբերյալ։
 
«301-ի Խորհուրդ» նախաձեռնության համակարգող խումբ
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում